ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 14.11.2019, 22:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 2 » ՀԱԷԿ—ի աշխատանքը չի խափանվի /Որովհետեւ կառավարումը փաստացի իրականացնում էր էներգետիկայի նախարարությունը/
17:15
ՀԱԷԿ—ի աշխատանքը չի խափանվի /Որովհետեւ կառավարումը փաստացի իրականացնում էր էներգետիկայի նախարարությունը/

Մի առիթով «ՀՀ»—ն տեղեկացրել էր, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»—ն ազատվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ բաժնետոմսերի հավատարմագրային կառավարումից։ Երեկ կառավարությունը լիազորեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին՝ ՀՀ անունից լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության անունից «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ հետ կնքելու ՀԱԷԿ—ի 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրի վաղաժամկետ լուծման վերաբերյալ համաձայնագիր (ՀԱԷԿ—ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին առաջին պայմանագիրը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»—ի հետ կնքվել էր դեռեւս 2003թ.՝ հինգ տարի ժամկետով։ 2008թ. կնքվել է նոր պայմանագիր՝ եւս հինգ տարի ժամկետով՝ մինչեւ 2013թ.)։
Նախարար Արմեն Մովսիսյանը հանդես եկավ պարզաբանմամբ։ Ըստ այդմ, «ՀԱԷԿ»—ում 2003թ. միջուկային վառելիքի գծով ռուսական մատակարարների հանդեպ կուտակվել էին շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար գումարի պարտքեր, որոնք օգտագործվել էին կայանում էլեկտրաէներգիայի արտադրության համար 1995—2001 թթ. ընթացքում։ Նոր վառելիքի մատակարարումը վերսկսելու համար նախապայման էր դրվել այդ պարտքերի մարումը։ Երկարատեւ բանակցությունները հանգեցրին այն բանին, որ կազմվեց պարտքերի մարման ժամանակացույց, եւ որպես պարտավորությունների մարման երաշխիք, ռուսական կողմը պահանջեց «ՀԱԷԿ»—ի ֆինանսական հոսքերի նկատմամբ իր կողմից վերահսկողության իրականացումը։ Արդյունքում որոշում ընդունվեց, ըստ որի՝ ՀԱԷԿ—ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնվեց «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»—ին։
Դա թույլ տվեց վերջինիս վճարել ՀԱԷԿ—ի պարտքերը «ՏՎԵԼ» կոնցեռնի հանդեպ, եւ հետագայում հետ ստանալ իր վճարած գումարները ՀԱԷԿ—ից։ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»—ն անցած տարիների ընթացքում իրականացնելով հավատարմագրային կառավարչի գործառույթները՝ վերահսկում էր ընկերության բյուջեի ձեւավորման եւ կատարման գործընթացը։ Հարկ է նշել, որ այդ մեխանիզմը թույլ տվեց առանց ժամանակացույցի խախտման ամբողջությամբ վճարել պարտքերը։ Ի դեպ, հավատարմագրային կառավարիչը այս տարիների ընթացքում, նախարարի հավաստմամբ, չմիջամտեց տեխնոլոգիական գործընթացներին՝ սահմանափակվելով ՀՀ կառավարության որոշումներով իր առջեւ դրված հիմնական խնդիրներով, որոնք էին. 1. ՀԱԷԿ—ի միջուկային վառելիքի գծով պարտավորությունների մարումը, 2. 2003—2004թթ. թարմ միջուկային վառելիքի մատակարարումների կազմակերպումը եւ ֆինանսավորման ապահովումը, 3. կայանի ֆինանսատնտեսական վիճակի կայունացումը եւ ընթացիկ վճարունակության ապահովումը։ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»—ն ամբողջությամբ կատարեց իր պարտավորությունները եւ դրսեւորեց իրեն որպես հուսալի գործընկեր։ Այդ պայմաններում հավատարմագրային կառավարման պայմանագրի շարունակումը մեծամասամբ կրում է ձեւական բնույթ եւ դառնում է ավելորդ»։ Բացի այդ, ինչպես նախապես տեղեկացվել էր, այս ամենը համընկավ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»—ի ծրագրերի փոփոխության հետ, «վերջինս սկսեց ազատվել ոչ պրոֆիլային ակտիվներից, ինչպիսին նաեւ ՀԱԷԿ—ի բաժնետոմսերի հավատարմագրային կառավարումն է»։
ՀԱԷԿ—ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրի դադարեցումը չի անդրադառնա ընկերության աշխատանքների վրա, քանի որ պայմանագրի գործողության ընթացքում եւ դրանից հետո ՀԱԷԿ—ի գործունեության կառավարումը փաստացի իրականացնում է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 285 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019