«Ժողովուրդ»-ը գրում է, որ Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում
մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)
նույն ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված գեներալ Սեդրակ
Սարոյանի դեմ դիմում է ներկայացրել իրավապահ, քննչական մարմիններ և ԿԸՀ: «Ըստ
Հակոբյանի` Սարոյանը բիզնես ունի Ուկրաինայում ու Ռուսաստանում, ուստի
տարվա գերակշիռ մասն անց է կացնում այնտեղ: «Ես արդեն իրավաբաններ եմ
գործուղել Օդեսա և Մոսկվա, այնտեղից մենք պետք է հանենք նրա մուտքի և ելքի
պատճենները` ամիս-ամսաթվով, և ժամանակավոր գրանցման վայրը, որպեսզի
կարողանանք ցույց տալ իրականությունը»,- ասել է Հակոբյանը: Սակայն
Սարոյանն «Ազատության» հետ զրույցում հերքել է պնդումները. «Մեր իրավապահ
մարմինները կստուգեն, ու բոլորը կհասկանան, որ նորից պրովոկացիա է»:
|