ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 15 » Համալրումներ եւ առաջադրումներ /ՀՀԿ—ն 41 ընտրատարածքներում 33 թեկնածու կառաջադրի/
18:02
Համալրումներ եւ առաջադրումներ /ՀՀԿ—ն 41 ընտրատարածքներում 33 թեկնածու կառաջադրի/

Երեքշաբթի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստում  որոշում է կայացվել, ըստ որի՝ Հանրապետականը 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով կառաջադրի 33 թեկնածու, հիմնականում՝ ՀՀԿ—ի անդամներ, կլինեն նաեւ անկուսակցականներ։
Այս կապակցությամբ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում չի առաջադրվի. «Պարոն Հայրապետյանը ցանկանում է ավելի շատ կենտրոնանալ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աշխատանքների վրա, եւ կուսակցությունը, կարծում եմ, կընդունի Հայրապետյանի առաջարկը եւ առաջին ընտրատարածքում կառաջադրի մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանին»։
«Այո, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով չեմ առաջադրվի։ Իմ բնակավայրում՝ Ավան համայնքում, իր թեկնածությունը կառաջադրի իմ կուսակիցը՝ Ավանի բնակիչ Էդիկ Գեւորգյանը, ով նախորդ ընտրություններին եղել է իմ նախընտրական շտաբի պետը։ Ֆուտբոլի ֆեդերացիայում զբաղվածությունս չէի կարողանում համատեղել քաղաքական գործունեության հետ... Կուսակցությունը հարգեց իմ որոշումը եւ ինձ հանձնարարեց ավելի շատ զբաղվել ֆուտբոլի զարգացմամբ, սպորտի զարգացմամբ»,—«Panorama.am»—ի հետ զրույցում հաստատել է Ռուբեն Հայրապետյանը։
Ի դեպ, ֆինանսների եւ արդարադատության նախարարներ Վաչե Գաբրիելյանն ու Հրայր Թովմասյանը եւս անդամակցել են ՀՀԿ—ին։ Այս քաղաքական ուժի շարքերն է համալրել նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։

«Սխալ է, թե ընտրությունների միջոցով
հնարավոր չէ ոչինչ փոխել»


«Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անունը լինելու է Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակի առաջին տասնյակում։
Երեկվա ասուլիսում Բագրատյանը տեղեկացրեց, որ ցուցակներին վերաբերող որեւէ քննարկման անձամբ չի մասնակցել, քանի որ իր ղեկավարած կուսակցությունը ցուցակ կազմելը վստահել է Կոնգրեսի առաջնորդին. «Ես կարծում եմ, որ այս փուլում ամբիցիաներ պետք չէ դրսեւորել, սա ավարտական փուլն է։ Այս քննարկումը ցույց տվեց, որ եթե չկա Տեր—Պետրոսյանը, չկա ՀԱԿ–ը, այսինքն՝ եթե նա դուրս է գալիս քաղաքականությունից, ՀԱԿ էլ չի լինելու»։
«Դեմոկրատական կուսակցության ցուցակում ընդգրկված են անկուսակցական մտավորականներ։ Կուսակցության անդամների եւ անկուսակցական մտավորականների յուրօրինակ բլոկ է ստեղծված»,–լրագրողներին ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։ Կուսակցության ցուցակի երկրորդ տեղում է ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը։ Ցուցակում ընդգրկված է նաեւ ասորիների միության նախագահ Իրինա Գասպարյանը։
Արտաքին քաղաքականության վերաբերյալ էլ Դեմկուսն ասում է. «Մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ պետք է զարգանան այնքանով, որքանով դրանք հնարավոր են, իսկ այլ երկրների հետ՝ այնքանով, որքանով դրանք չեն խանգարի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»։
Ա. Սարգսյանը համաձայն չէ, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ ոչինչ փոխել. «Եթե այս երկրում ուզում ենք մի բան փոխել, պիտի գործենք»։
Հայաստանի քրիստոնեա—դեմոկրատական միությունն ինքնուրույն չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին եւ ինչպես համագործակցել, այնպես էլ համագործակցելու է ՀՀԿ—ի հետ՝ խորհրդարանական ընտրություններում սատարելով նրան։
Կուսակցության առաջնորդ Խոսրով Հարությունյանը երեկվա ասուլիսում ասաց, որ ՀՀԿ—ի համամասնական ցուցակում իր ընդգրկվելու հարցը դեռ քննարկման փուլում է. «Այսօր բոլորն էլ հասկանում են, թե ովքեր են առաջատարները, եւ որ կուսակցությունը խորհրդարանում հայտնվելու որքան հնարավորություն ունի»։

Սուքիասյանը ցանկանում է զբաղվել տնտեսական ոլորտի օրենսդրության զարգացմամբ

«Այն մթնոլորտը, որ ստեղծվել էր Ազգային ժողովում, հնարավոր չէր աշխատել, բայց այսօր այնպիսի հնարավորություն է ստեղծվել, որ թիմակիցներով կարող ենք հավաքվել Ազգային ժողովում ու նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը»,–լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Նա արդեն ներկայացրել է գրանցման փաստաթղթերը թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։
Սուքիասյանը կարծում է, որ այժմ խորհրդարանում ներկայացված եւ բոլորին ծանոթ քաղաքական ուժերը կլինեն ապագա խորհրդարանում. «Ուղղակի դրսից կգա միայն ՀԱԿ—ը»։
Նա ասաց, որ խորհրդարանում շարունակելու է զբաղվել տնտեսական ոլորտի օրենսդրության զարգացմամբ։ Արդյո՞ք նա ընդգրկվելու է ՀԱԿ–ի համամասնական ցուցակում, Սուքիասյանը հարցը թողել է Լեւոն Տեր—Պետրոսյանի հայեցողությանը։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 552 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024