ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 04:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 22 » Համամասնական ցուցակները ներկայացվում են
16:02
Համամասնական ցուցակները ներկայացվում են

Այսօր, ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, լրանում է կուսակցությունների եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների փաստաթղթերի ներկայացման ժամկետը։
Մարտի 21—ին միայն երեք կուսակցություններ են ներկայացրել իրենց համամասնական ընտրացուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այդ կուսակցություններն են Հայաստանի կոմունիստական, Հայաստանի դեմոկրատական եւ «Միավորված հայեր» կուսակցությունները։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ներկայացրել է 75 հոգանոց ընտրացուցակ։ Առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը.
Ռուբեն Թովմասյան, Վազգեն Սաֆարյան, Տաճատ Սարգսյան, Գագիկ Մանուկյան, Երջանիկ Ղազարյան, Դոնարա Նալբանդյան, Արմեն Եղիազարյան, Բորիս Գյուրջյան, Դավիթ Հարությունյան, Անդրանիկ Ղուկասյան։
Հայտնի դարձան եւս մի քանի քաղաքական ուժերի համամասնական ցուցակների առաջին երկու տասնյակում ընդգրկված անձանց անունները։
Մայիսի 6—ին կայանալիք ԱԺ խորհրդարանական ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցություն համամասնական ցուցակը գլխավորելու է Վահան Հովհաննիսյանը, այնուհետեւ՝ Արմեն Ռուստամյան, Արտյուշա Շահբազյան, Աղվան Վարդանյան, Արծվիկ Մինասյան, Կարինե Հարությունյան, Արմեն Բաբայան, Արամայիս Գրիգորյան, Միքայել Մանուկյան, Կարեն Շահմուրադյան, Ռուզան Առաքելյան, Արա Նռանյան, Արսեն Համբարձումյան, Գագիկ Գեւորգյան, Վահրամ Թամազյան, Նունե Պետրոսյան, Մարտուն Մաթեւոսյան, Իշխան Սաղաթելյան, Վարդան Ալեքսանյան, Լիլիթ Գալստյան։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում դասավորությունը այսպիսին է՝ Գագիկ Ծառուկյան, Վարդան Օսկանյան, Վարդան Վարդանյան, Գուրգեն Արսենյան, Սամվել Բալասանյան, Նաիրա Զոհրաբյան, Վահե Հովհաննիսյան, Հարություն Քուշկյան, Հմայակ Հովհաննիսյան, Միքայել Մելքոնյան, Ստեփան Մարգարյան, Էլինար Վարդանյան, Արթուր Թամազյան, Արամ Սաֆարյան, Խաչիկ Գալստյան, Թամարա Պողոսյան, Վահե Էնֆիաջյան, Ռուբեն Գեւորգյան, Վահան Բաբայան, Տիգրան Ուրիխանյան։
«Միավորված հայեր» կուuակցության քաղաքական խորհուրդը որոշել է ընտրություններին մասնակցել սեփական համամասնական ցուցակով։ Համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ կառաջադրվեն՝ Ռուբեն Ավագյան, Գուրգեն Հովսեփյան, Գայանե Անդրեասյան, Հովհաննես Հովհաննիսյան, Ժան Ճանճապանյան, Սիմա Իսկանդարյան, Աշոտ Երանոսյան, Հրաչիկ Հակոբջանյան, Ժաննա Ժամհարյան, Խաչիկ Նահապետյան, ՄՀԿ, Լուսինե Ասրյան, Լեւոն Եփրեմյան, Իգոր Կարապետյան, Քրիստինա Գրիգորյան, Աղվան Ղազարյան, Գոհարիկ Խորենյան, Սմբատ Պողոսյան, Մարգարիտա Օհանյան, Էդվարդ Բաղդասարյան, Լուսինե Ժամհարյան։
Կուսակցության կարգախոսն է «Կյանքի կոչենք ազգին ծառայող օրենք եւ օրենսդրություն»։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունը տարածել է Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6—ին կայանալիք համամասնական ընտրակարգով Դեմկուսի ընտրական ցուցակի առաջին տասնհինգ թեկնածուների անունները. Արամ Սարգսյան, Լենսեր Աղալովյան, Արմեն Հովսեփյան, Ռոբերտ Եփրեմյան, Իրինա Գասպարյան, Ժասմենա Ղեւոնդյան, Ջուլիետա Մարտիրոսյան, Լյուդմիլա Ազիզյան, Վարդան Երանոսյան, Արեւշատ Ավագյան, Արամ Գյուրջյան, Սամվել Հունանյան, Սուրեն Մովսիսյան, Ռուբեն Սեդրակյան, Ռուբեն Բախշյան։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 497 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024