Ա1+ էլեկտրոնային կայքէջի ունեցած հավաստի տեղեկություններով՝ մարտի 15–ին Մոսկվայի Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Կայքը հաղորդում է, որ հանդիպումը տևել է
բավական երկար։ Այդ ընթացքում քննարկվել են Հայաստանում նախընտրական
իրավիճակին վերաբերող հարցեր, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման
բանակցային ներկա փուլը, Հարավային Կովկասում առկա մի շարք խնդիրներ։
|