ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 29 » Հանուն պատասխանատվության «մանդատի» /Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը/
18:18
Հանուն պատասխանատվության «մանդատի» /Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը/

Իշխանությունը ցանկանում է շարունակել ստանձնած պատասխանատվությունը երկրի կառավարման գործում՝ առաջարկելով նոր բարեփոխումներ, ընդդիմությունը դժգոհ է եղածից. խոստանում է շարունակել պայքարը։
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ, երեկ քաղաքական քննարկման էր հրավիրել խորհրդարանի մանդատների համար պայքարող ուժերի ներկայացուցիչներին։
ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը ներկայացրեց, որ իրենք առաջիկա 5 տարիների համար առաջարկում են ավելի ներկայացուցչական եւ ընդգրկուն թիմ. «Որպես ծանրակշիռ եւ առանցքային դերակատարություն ստանձնած քաղաքական ուժ՝ ՀՀԿ—ն իր առաջարկած նախընտրական թիմում պետք է ներառեր հնարավորինս լայն հասարակական—քաղաքական սպեկտր ու կարողանար ապահովել հասարակության բոլոր խմբերի համագործակցությունը բոլոր դեմքերի ու գործիչների հետ»։
Պատգամավորը վկայակոչում է, որ ՀՀԿ—ն միշտ էլ ընտրությունների է գնացել համախմբված կերպով՝ մեծաքանակ ՀԿ—ների սատարմամբ. «Մենք ունենք թիմ ու ինստիտուտ, որն ի զորու է բերել փոփոխությունների։ Եվ խնդիրն այն է, որ մենք հավատում ենք, որ դա հնարավոր է»։
ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Սաֆարյանը հավատացնում է, որ իրենց ցուցակը շատ մրցունակ է, որտեղ ընդգրկված են երիտասարդ գործիչներից մինչեւ «հին եւ անդավաճան» գործընկերներ։
Ծրագրային հարցերում ԲՀԿ—ի մոտ շատ բան չի փոխվել. 2007—ին կազմված եւ ներկայացված ծրագրի հիմնական դրույթները պահպանվելու են նաեւ այս նախընտրական ծրագրում. «Մենք եղել ենք եւ կանք կոալիցիոն հուշագրի անդամներ եւ միշտ աչքի ենք ընկել թափանցիկ ու շիտակ քաղաքական կեցվածքով ու երբեք չենք մասնակցել քաղաքական ինտրիգների»։
ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի համար այս պայքարում «ազնիվ» չեն խաղում. չափի զգացում չկա, սակայն Դաշնակցությունն ընտրությունների է գնում՝ համոզմամբ, որ Հայաստանում կա ինքնորոշված քաղաքացի։
ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն արձանագրում է, որ ՀԱԿ—ի դրությունը բարդ է եղել ցուցակ կազմելիս՝ հաշվի առնելով այս դաշինքում ներառված ուժերի քանակը։ Այս միավորման ծրագիրն էլ շուտով կհրապարակվի, նրանց նպատակը, սակայն, անփոփոխ է՝ իշխանափոխությունը. «Այս ընտրությունները հոյակապ առիթ են, որ քաղաքական ուժերն իրենց մոտեցումները ներկայացնեն Հայաստանի առաջիկա տարիների զարգացման վերաբերյալ։ Ժողովրդին պետք է ապացուցենք, որ քվեն ուժ է»։
Ա. Զաքարյանը առաջարկեց, որ ընդդիմությունն «անիմաստ» գաղափարների համար ժամանակ չվատնի. «Լավ կլինի, որ ընդդիմությունն իր խորհրդարանական եւ արտախորհրդարանական գործունեությունն իրականացնի կառուցողական եւ նպատակաուղղված։ Բարեկամական խորհուրդ կտամ՝ կընդունեք թե չէ, ձեր գործն է, բայց ամեն ինչ արեք՝ գոնե Ազգային ժողովում հայտնվելու համար»։
Վլ. Կարապետյանը, մասնավորապես, շեշտեց, որ իրենք չեն շեղվելու պայքարի իրենց ուղուց։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 566 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024