ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 6 » Հայ–բելգիական հետեւողական երկխոսություն /Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Բելգիայում է/
13:44
Հայ–բելգիական հետեւողական երկխոսություն /Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Բելգիայում է/

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի եւ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ։
Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու եւ խորացնելու բազմաբնույթ կապերը Բելգիայի հետ, որը, նախագահի խոսքով, իր զարգացած տնտեսությամբ կարող է Հայաստանի համար լավ օրինակ հանդիսանալ բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Ըստ հանրապետության ղեկավարի, Հայաստանը եւ Բելգիան չափերով համադրելի երկրներ են, եւ Հայաստանում Բելգիան մշտապես ընկալվել է որպես ուսանելի զարգացման մոդել։
ՀՀ նախագահը եւ Բելգիայի Սենատի նախագահը կարեւորել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու հետեւողական երկխոսությունը։
Զրուցակիցներն ընդգծել են 2000թ. սկզբից երկու խորհրդարաններում ձեւավորված հայ—բելգիական բարեկամության պատգամավորական խմբերի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը, որը, նրանց համոզմամբ, լավագույնս կծառայի հայ—բելգիական բարեկամության խորացմանը, ինչպես նաեւ եվրոպական ընտանիքին Հայաստանի առավել մերձեցմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանականներին եւ հանդիպման պատեհ առիթից օգտվելով, մեկ անգամ եւս ընդգծել այն խոշոր նպաստը, որ բերեց միջազգային հանրությանը Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այդ ուղղությամբ Բելգիայի գործադրած ջանքերը։
Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում ավելի ուշ հանդիպել է նաեւ Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 499 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024