ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 24 » Հայ—գերմանական օրակարգը զգալիորեն ընդլայնվել է
17:50
Հայ—գերմանական օրակարգը զգալիորեն ընդլայնվել է

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերին։
Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում՝ ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի համար կարեւորագույն գործընկեր եւ բարեկամ երկիր է, ուստի տարբեր մակարդակի հաճախակի փոխայցելություններն ու շփումները լավ խթան են միջպետական հարաբերությունների զարգացման համար։ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ—գերմանական համագործակցության օրակարգը զգալիորեն ընդլայնվել եւ ամրապնդվել է շուրջ վեց տասնյակի հասնող համաձայնագրերով, որոնք նոր որակ են հաղորդել միջպետական հարաբերություններին։
Նշելով, որ նախկինում եւս առիթ է ունեցել այցելելու Հայաստան, արտգործնախարար Շտայնմայերն ընդգծել է, որ նոր պաշտոնում սա իր առաջին այցն է, եւ այն նպատակ ունի ավելի ակտիվացնել հայ—գերմանական քաղաքական երկխոսությունն ու խորացնել բարեկամական հարաբերությունները։ Նախարարը համակարծիք է եղել ՀՀ նախագահի հետ, որ տարեցտարի երկու երկրների միջեւ կապերն ավելի են սերտացել, եւ ասվածը վերաբերում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներին։
ՀՀ նախագահը եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայ—գերմանական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի քննարկումից բացի, անդրադարձել են նաեւ Հայաստան—Եվրամիություն հարաբերություններին, մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, դրանց դիմակայելու ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին եւ հեռանկարին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 429 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024