ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 5 » Հայ—շվեյցարական շփումների բովանդակալից օրակարգ
15:33
Հայ—շվեյցարական շփումների բովանդակալից օրակարգ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերի պաշտոնական այցը Երեւան
ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Սերժ Սարգսյանի եւ Դիդիե Բուրկհալտերի՝ նեղ կազմով բանակցությունները։
Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում եւ ընդգծել, որ այս հանդիպումը հայաստանյան կողմի համար առանձնահատուկ է, որովհետեւ մեր երկրում հյուրընկալվում է բարեկամ եւ վստահելի գործընկեր Շվեյցարիայի Համադաշնության նախագահը ու միաժամանակ նաեւ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդրով երկար տարիներ զբաղվող կառույցի գործող նախագահը։ «Մենք մեծ հաճույքով եւ պատրաստակամությամբ այսօր կքննարկենք ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող մեր օրակարգը, այնպես էլ ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության տարբեր ասպեկտները։ Իհարկե, ուրախ եմ, որ այսօր հանդիպելու եք նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, եւ սա շատ լավ հնարավորություն է Ձեզ համար՝ հանդիպելու հակամարտության բոլոր կողմերին եւ լսելու նրանց կարծիքները։ Բարով եք եկել Հայաստան»,— Դիդիե Բուրկհալտերի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ ուրախ է գտնվել Հայաստանում տարածաշրջանի երկու նախորդ երկրներ այցելությունից հետո։ «Ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն նախագահ, բարդ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է երկխոսություն ծավալել հակամարտության բոլոր կողմերի հետ, եւ դա հենց այն է, ինչը կցանկանար Շվեյցարիան՝ քննարկելու եւ երկխոսելու, որպեսզի հակամարտությունների խնդիրներին լուծումներ գտնվեն։ Շատ շնորհակալ եմ, որ պատրաստել եք երկու դրոշ, եւ դա հիշեցնում է մեզ, որ մենք ունենք երկու պատասխանատվություն այստեղ, եւ դա հիշեցնում է մեզ այն աշխատանքի մասին, որ կատարում ենք»,—նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Դիդիե Բուրկհալտերը։
Սերժ Սարգսյանի եւ Դիդիե Բուրկհալտերի երկկողմ ձեւաչափով բանակցություններին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը։
Հանդիպումից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դիդիե Բուրկհալտերի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որտեղ նրանք ամփոփել են բանակցությունների արդյունքները։


Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
 

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը երեկ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Շվեյցարիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 471 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024