ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 03:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 7 » Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ /ԵՄ պաշտոնյաների ընկալմամբ, Հայաստանը հուսալի գործընկեր է տարածաշրջանում/
17:59
Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ /ԵՄ պաշտոնյաների ընկալմամբ, Հայաստանը հուսալի գործընկեր է տարածաշրջանում/
 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցի վերաբերյալ մեկնաբանություններ են արել մի շարք քաղաքագետներ եւ քաղաքական գործիչներ։
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բրուսելյան այցը քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը դրական է գնահատում։ Քաղաքագետը նշել է, որ հանդիպումների բովանդակությունը, ինչպես նաեւ այն, թե ինչ պաշտոնական անձանց հետ են անցկացվել դրանք, ցույց են տալիս, որ Հայաստանը միջազգային եւ եվրոպական քաղաքականության մեջ այսօր դիտվում է որպես հուսալի գործընկեր տարածաշրջանում, որը կատարում է իր վրա դրված խնդիրներն ու պարտականությունները։
«Եվրոպականացման քաղաքականությունը, որը Հայաստանը վերջին տարիներին իրականացնում է որոշակի հաջողությամբ, իր դրական արձագանքն է գտնում եվրոպական կառույցների կողմից, եւ դրա ապացույցը խորացվող համագործակցությունն է տարբեր ուղղություններով»,– ասել է Մարկարովը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանի կարծիքով, Հայաստանը բազմիցս ապացուցել է իր հավատարմությունը եվրոպական արժեքներին, եւ պատահական չէ, որ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները բարձր գնահատականի արժանացրին վերջին տարիներին երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքը։
Մասնավորապես, ի ամփոփումն ՀՀ նախագահի հետ ունեցած քննարկումների, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն նշել է. «Նախագահին ուղղված իմ ուղերձը այսօր շատ պարզ է. մենք լիովին աջակցում ենք նախագահի ձեռնարկած բարեփոխումներին ու արդիականացման օրակարգին եւ նախկինի պես հավատարիմ ենք Հայաստանի հետ համագործակցության խորացմանը»։
«Մենք գիտակցում ենք երկրում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը ու կարեւորում առավել խոր ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը»,–ասել է պատգամավորը՝ հավելելով, որ երկրում իրականացվող բարեփոխումներն ուղղված են ի շահ ժողովրդի, ի շահ քաղաքացու։
Վերջինիս հետ համամիտ է ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Սուքիաս Ավետիսյանը. «Երկրում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումները նախեւառաջ հարկավոր են Հայաստանին, շարքային քաղաքացուն, ու դա է այն գլխավոր պատճառը, որ մենք հետեւողականորեն իրականացնում ենք դրանք»։
Ս. Ավետիսյանի խոսքերով, իշխանությունները հավատարիմ են միջազգային կառույցների առջեւ ստանձնած պարտավորություններին ու գիտակցում են դրանց կատարման կարեւորությունը. «Շատ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ մեր եվրոպացի գործընկերները եւս նկատում են Հայաստանում իրականացվող մեծածավալ աշխատանքը, եւ համոզմունք հայտնում, որ դրանք ընթանում են ճիշտ ուղղությամբ»։
Փորձագետ Էդգար Հովհաննիսյանը ուշադրություն է հրավիրել ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ՀՀ նախագահի կողմից մեր երկրի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելուն։ «Հայաստանը ամենաբարձր մակարդակով ֆիքսեց, որ առանց հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելու անհնար է անցնել «մեծ շրջանակային համաձայնագրի» շուրջ բանակցությունների»,–ասել է նա։
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը, տապալելով Կազանում կայացած հանդիպումը եւ մերժելով համանախագահների առաջարկները՝ միաժամանակ փորձում է ցույց տալ, թե իբր նոր նախաձեռնություններ է առաջ քաշում։
«Կազանի հանդիպումից հետո առաջարկելով անցնել խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներին՝ Ադրբեջանը փորձ էր կատարում քողարկել Կազանում տապալած պրոցեսի բացասական արձագանքները։ Սակայն այն քողարկել անկարելի է»,–ասել է Է. Հովհաննիսյանը։
Նրա համոզմամբ՝ Ադրբեջանն իմիտացիոն քաղաքականություն է վարում, այլապես սպառազինությունների նման մրցավազք չէր հրահրի։
«Ողջ աշխարհը խոսում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումից, իսկ Ադրբեջանը շարունակում է մեծ քանակությամբ սպառազինության ձեռքբերումը. էլ չեմ խոսում հայատյացության քարոզչությունից»,–հավելել է նա։
Իսկ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով, Հայաստանի նախագահն իրերը կոչել է իրենց անունով. այսօր Ադրբեջանը հանդիսանում է տարածաշրջանում իրադրության ապակայունացման հիմնական գործոն։
«ՀՀ նախագահի հայտարարությունը կարեւոր է մեկ այլ տեսանկյունից եւս։ Խոսքը հայկական կողմերի պաշտպանվելու իրավունքի իրացումը միջազգային հանրության կողմից առավել ընկալելի դարձնելու մասին է։ Բանն այն է, որ եթե պաշտոնական Բաքուն չի հարգում իր իսկ խոսքը եւ միտումնավոր ապակայունացնում է իրադրությունն առաջնագծում, ապա բնական է, որ նման սադրիչ քայլերը պետք է հանդիպեն հայկական կողմերի անխուսափելի հակազդմանը»,–ասել է փորձագետը։
«Իլհամ Ալիեւի վերջերս արած հայտարարությանն անդրադարձը կարեւոր է հենց եվրոպական հանրային գիտակցության մեջ այս ճշմարտությունը հասունացնելու առումով։ Առաջին դեմքի մակարդակով թշնամանքի քարոզչությունը խորթ է ներկայիս Եվրոպայի քաղաքական մշակույթը կրող յուրաքանչյուրի համար։ Հետեւաբար համայն հայության Ադրբեջանի առաջին թշնամի լինելու մասին Ալիեւի վերջին հայտարարության ֆոնին եվրոպական հանրության լայն շրջանների ընկալումներում Արցախի անկախ գոյության հեռանկարն առավել ընդունելի եւ հիմնավոր է դառնում»,–եզրափակել է փորձագետը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 549 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024