ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 09:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 7 » Հայաստանը չի դիմում ոչ բարեկամական քայլի /Չնայած շրջափակված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից/
16:56
Հայաստանը չի դիմում ոչ բարեկամական քայլի /Չնայած շրջափակված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից/

Ժնեւում կայացած ԵԱՀԿ ԽՎ—ի նստաշրջանի իր ելույթում ԵԱՀԿ ԽՎ—ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ասել է. «ՄԱԿ—ի տվյալներով աշխարհի շուրջ 40 երկիր ջրի սուր պահանջ ունեն։ Այդ երկրների շարքում է նաեւ մեր հարեւան Ադրբեջանը։ Պետք է նշել, որ Ադրբեջանի Հանրապետության ջրային ռեսուրսների պակասը մեծ մասամբ բավարարվում է Հայաստանում սկիզբ առնող եւ մեր երկրի տարածքով հոսող գետերի շնորհիվ։ Հայաստանը չի օգտվում իր այս ահեղ «զենքից», չնայած նրան, որ արդեն 23 տարի է շրջափակված է, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից»։
Բանախոսի խոսքերով՝ առկա լարվածության պայմաններում, երբ ադրբեջանական կողմը անգամ սպառնում է հարվածել այն քաղաքացիական օդանավերին, որոնք օդ կբարձրանան Ստեփանակերտի օդանավակայանից, լիովին բացակայում են Հայաստանի կողմից նման «զենքի» կիրառման բարոյական արգելքները։
«Եթե մենք կիրառենք այն, ապա Ադրբեջանի՝ Աղստաֆայի, Թովուզի, Ղազախի, Գերանբոյի, Թերթերի, Բարդինի, Աղջաբեդիի, Բեյլագանի, Շամհորի, Գետաբեկի եւ Իմիշլիի շրջանները ամբողջովին կամ առավելապես կզրկվեն ոռոգման եւ խմելու ջրից»,–նշել է Ա. Գեղամյանը։
«Ի տարբերություն սրա, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը բազմիցս առաջարկել են մեր հարեւան Թուրքիային եւ Ադրբեջանին բացել սահմանը, ջրային ռեսուրսների, մասնավորապես Սարսանգի ջրամբարի օգտագործման հարցով անցնել կառուցողական երկխոսության։ Ջուրը, հանդիսանալով հայկական պետությունների սեփականություն, ինչպես ցանկացած ապրանք, ենթակա է վաճառքի կամ փոխանակման։ Սրան ի պատասխան մենք, ցավոք սրտի, ստանում ենք վերջնագրեր եւ միջազգային հանրության՝ մասնավորապես, հեղինակավոր կազմակերպությունների ապատեղեկացում՝ լինի դա ԵԱՀԿ—ն թե ԵԽԽՎ—ն»,–ասել է Արտաշես Գեղամյանը։
Արտաշես Գեղամյանը նշել է, որ Հայաստանը այս հարցում հակված է կառուցողական մոտեցման, քանի որ գիտակցում է, որ ողջ միջազգային հանրության հետ գտնվում «մեկ ընդհանուր նավի վրա»։
Այդ նավը, ըստ բանախոսի, չի կարողանում դուրս գալ այն ջրապտույտից, որի մեջ հայտնվել է միջազգային տնտեսությունը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 317 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024