ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 02:37
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 4 » Հայաստանը եւ ԼՂՀ–ն նույն տնտեսական տարածքն են /Ուստի, Գագիկ Մինասյանի վստահեցմամբ, նրանց միջեւ մաքսակետ չի կարող լինել/
16:54
Հայաստանը եւ ԼՂՀ–ն նույն տնտեսական տարածքն են /Ուստի, Գագիկ Մինասյանի վստահեցմամբ, նրանց միջեւ մաքսակետ չի կարող լինել/

Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեկ միասնական տնտեսական տարածք են, հետեւաբար՝ նրանց միջեւ չի կարող մաքսակետ լինել։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է այս ամենն ու ամենատարբեր եղանակներով փորձում է խոչընդոտել Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցությունը։
Երեկ ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Միաժամանակ, ըստ պատգամավորի, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը տնտեսական լայն հեռանկարներ է բացում Լեռնային Ղարաբաղի համար։
«ԼՂՀ—ն, «դե յուրե» չդառնալով ԵՏՄ անդամ, «դե ֆակտո» դառնում է Եվրասիական տնտեսական տարածքի մի մասը։ Այնտեղ արտադրվող ապրանքներն ունենալու են նույն կարգավիճակը, որն ունեն միության անդամ մյուս երկրներում արտադրվող ապրանքները։ Սա եւս պատճառ է այն բանի, որ Ադրբեջանն ամեն գնով փորձում է խաթարել գործընթացը»,–ասաց Գ. Մինասյանը։
Բանախոսը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու միակ չճանաչված հանրապետությունը, որ, չհանդիսանալով ԵՏՄ անդամ, «դե ֆակտո» դառնալու է ԵՏՄ տարածքի մի մասը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ստորագրել է համաձայնագրերը, որոնցով վերացվել են մաքսային սահմանները Ռուսաստանի եւ Աբխազիայի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ։
«Ինչ վերաբերում է Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է Եվրասիական տնտեսական տարածքին միանա այն սահմաններով, որոնցով անդամակցել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, իհարկե, այն տհաճ էր, սակայն Հայաստանի համար ոչ վնասակար։ Հակառակը՝ այս հայտարարությունը որոշ առումով նաեւ օգտակար էր մեզ համար։ Երբ մենք ասում ենք Հայաստան, պատկերացնում ենք Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Հիմա արդեն մենք տեսնում ենք, որ միջազգային պայմանագրերում էլ, երբ խոսքը գնում է Հայաստանի մասին, քննարկում են՝ Հայաստան ասելիս հասկանալ միայն ՄԱԿ—ի ամրագրած սահմաններով Հայաստա՞ն, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին։ Սա եւս շատ կարեւոր է մեզ համար»,–նշեց պատգամավորը։
Գ. Մինասյանը փաստեց, որ Ղազախստանի նախագահն արդեն երկրորդ անգամ է բարձրաձայնում այդ հարցը՝ ցույց տալով, որ լիովին պաշտպանում է ադրբեջանական շահերը։ Այսպես՝ Նազարբաեւը Հայաստանի սահմանների հարցը բարձրացրել էր նաեւ Մոսկվայում, երբ Հայաստանը ստորագրում էր Մաքսային միության անդամակցության ճանապարհային քարտեզը. «Սակայն այդ ժամանակ Ռուսաստանի եւ Բելառուսի ղեկավարները քննարկեցին եւ մերժեցին նրա առաջարկները, իսկ Հայաստանն առանց խնդիրների ստորագրեց ճանապարհային քարտեզը։ Աստանայում արդեն Նազարբաեւն այդ հայտարարությունն արեց ոչ թե իր, այլ Ադրբեջանի նախագահի անունից, քանի որ մեկ անգամ արդեն պարտություն կրել էր, եւ ցանկալի չէր երկրորդ անգամ պարտվել»։
Գագիկ Մինասյանն անդրադարձավ նաեւ Նազարբաեւի հայտարարության վերաբերյալ հայաստանյան մամուլի հրապարակումներին, որոնք, ըստ նրա, բաժանվում են երկու մասի։ 
Առաջինը՝ թեմայի վերաբերյալ մամուլում իսկապես կան մտահոգված, ցավով արտահայտվող տեսակետներ առկա խնդիրների եւ դրանց հնարավոր անհաղթահարելիության մասին. «Սա հասկանալի, բնական եւ ընդունելի տեսակետ է։ Միեւնույն ժամանակ կան նաեւ մաղձոտ, լավի մեջ միշտ վատը տեսնել ցանկացող հոդվածներ։ Այդպիսի հոդվածներին պետք է համապատասխան գնահատական տալ։ Ցավոք, ես չեմ կարող ասել, որ նման տեսակետներ արտահայտողները, իրենց տեսակետն արտահայտում են՝ չիմանալով, թե ինչ են ասում, որովհետեւ նրանցից շատերը համոզված են, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամակցության հարցում խնդիրներ չի ունենալու»։
Այդուհանդերձ՝ Հայաստանը պետք է շարունակի աշխատել նույն ինտենսիվությամբ, ինչպես աշխատել է վերջին 7—8 ամիսների ընթացքում, որովհետեւ չափազանց լուրջ պայքար է գնում։ Ըստ պատգամավորի՝ ադրբեջանական կողմը ոչ մի քայլի առջեւ կանգ չի առնում, որպեսզի կասեցնի այն գործընթացը, որը պետք է ունենա հետեւյալ ձեւակերպումը. Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Հայաստանը նույն տնտեսական տարածքն են, որոնց միջեւ մաքսային սահման լինել չի կարող։
Ինչ վերաբերում է ԵՏՄ—ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը, ապա այդ վարկածը, ըստ Գ. Մինասյանի, գնալով ավելի անիրատեսական է դառնում։ Պատգամավորը նշեց, որ հնարավոր է՝ դեռեւս 7—8 ամիս առաջ այդ վարկածն ավելի իրատեսական էր, քան հիմա. «Չնայած, կարծում եմ, որ այդ վարկածը միշտ էլ անիրատեսական է եղել։ Հատկանշական է, որ այդ մասին ավելի շատ խոսում են ռուսական շրջանակները, իսկ ադրբեջանական կողմը բոլորովին չի խոսում ակնհայտ պատճառներով։ Ուկրաինական կոնֆլիկտից հետո, երբ Արեւմուտքը չափազանց կարեւորում է Ադրբեջանի գազային ռեսուրսների տրամադրումը եվրոպական երկրներին՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը, տնտեսական հարաբերությունների նման սրման պարագայում այդ վարկածը շատ քիչ հավանականություն ունի, քան 7—8 ամիս առաջ՝ չնայած այն ժամանակ էլ շատ քիչ էր հավանականությունը։ Ամեն դեպքում սա շատ կարեւոր հարց է եւ արժանի է ուշադրության»։
Մեր երկրի պարագայում շարունակում է օրակարգային մնալ մինչեւ հուլիսի 1—ը ԵՏՄ անդամակցության կարգավիճակ ստանալու հարցը։ Գ. Մինասյանը նկատեց, որ ինքն առավել քան համոզված է, որ մինչեւ հուլիսի 1—ը Հայաստանի Հանրապետությունը կունենա Եվրասիական տնտեսական միության անդամության կարգավիճակ. «Այն խնդիրները, որոնց մասին Աստանայում բարձրաձայնել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տեխնիկական են եւ արագորեն լուծում կստանան։ ԵՏՄ անդամակցության հարցում Հայաստանի առջեւ խոչընդոտներ չկան, եւ Հայաստանը սահմանված ժամկետներում կստորագրի այդ կառույցին անդամակցելու մասին համաձայնագիրը»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 418 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024