ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 10:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 27 » Հայաստանը հավատարիմ է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը /ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Մինսկի գործընթացի քսանամյակի կապա/
18:24
Հայաստանը հավատարիմ է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը /ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Մինսկի գործընթացի քսանամյակի կապա/

20 տարի առաջ այս օրը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդակցության արտգործնախարների խորհրդի որոշմամբ սկիզբ դրվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մինսկի գործընթացին, որի արդյունքում ձեւավորվեց Մինսկի խումբը եւ նրա համանախագահությունը, որի առաքելությունն է բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա, հասնել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
Մինսկի խմբի համանախագահությունը՝ ի դեմս Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի, միջազգային հանրության կողմից համապատասխան մանդատ ունեցող ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող միջնորդական միակ կառույցն է։
Մինսկի խմբի համանախագահները կարեւոր ներդրում ունեն զինադադարի պահպանման, հակամարտության գոտում լարվածության թուլացման, կողմերի միջեւ բանակցությունների շարունակման եւ հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքների մշակման գործում։ Համանախագահները արդյունավետ համագործակցում են հրադադարի պահպանման գործում եւս կարեւոր դերակատարություն ունեցող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։
Եռանախագահների ջանքերի շնորհիվ մշակվեց սկզբունքների եւ տարրերի ամբողջությունը, որպես հիմք հիմնախնդրի կարգավորման համար, եւ որոնք արտացոլվեցին նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից Մեծ ութնյակի լÕԱքվիլայի, Մուսկոկայի եւ Դովիլի գագաթնաժողովների շրջանակներում կատարված համատեղ հայտարարություններում։
ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների կողմից լիակատար աջակցություն վայելող Ռուսաստանի նախագահի հետեւողական ջանքերը, որոնք ուղղված էին հիմնարար սկզբունքների վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մոտեցմանը, որոշակի արդյունք տվեցին։ Սակայն, չնայած միջազգային հանրության ակնկալիքներին եւ Հայաստանի կառուցողական դիրքորոշմանը, նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ Կազանում կազմակերպված հանդիպումը բեկումնային չեղավ։
Եթե մինչ այսօր չի հաջողվել բեկում արձանագրել հիմնախնդրի կարգավորման գործընթացում, ապա ոչ այն պատճառով, որ համանախագահների կողմից այդ ուղղությամբ պակաս ջանքեր են գործադրվել, այլ կողմերից մեկի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որը հաջորդաբար մերժում է համանախագահների կողմից արվող առաջարկները, որը չի հրաժարվում հիմնահարցը ուժի կիրառմամբ լուծելու պատրանքից, չի ցանկանում ուղիղ բանակցել հակամարտության բուն կողմի՝ Լեռնային Ղարաբաղի հետ։
Հայաստանը, հավատարիմ մնալով ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի, կողմից գործադրվող շարունակական եւ հետեւողական ջանքերը եւ համոզված է, որ հենց այս ձեւաչափով իրականացվող միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը։
ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչություն


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 473 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024