ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 14 » Հայաստանը՝ կապող օղակ /Հայ—իրանական 20–ամյա համագործակցությանը նվիրված գիտաժողով Երեւանում/
17:58
Հայաստանը՝ կապող օղակ /Հայ—իրանական 20–ամյա համագործակցությանը նվիրված գիտաժողով Երեւանում/


Մարտի 13—ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի եւ Երեւանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի Հայաստան—Իրան դիվանագիտական փոխհարաբերությունների հաստատման 20—ամյակին նվիրված «Հայ—իրանական 20—ամյա համագործակցության ճանապարհով» թեմայով գիտաժողով։ Այն կազմված էր երկու՝ պաշտոնական բացման եւ գիտական մասերից։
Բացման խոսքով հանդես եկավ ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը, ով կարեւորեց երկու երկրների փոխհարաբերություններն ու դրանց բազմակողմանի ընդլայնման անհրաժեշտությունը։ Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ—ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյյեդ ալի Սաղայիանը։ Նա Իրան—Հայաստան փոխհարաբերությունները սերտ եւ բարեկամական գնահատելով՝ շեշտեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հիմնադրման օրվանից որդեգրել է հարեւան երկրների հետ բարիդրացիական փոխհարաբերություններ հաստատելու քաղաքականություն։ Դեսպանը կարեւորեց նաեւ Հայաստանի դերը որպես կապող օղակ իսլամական աշխարհի ու քրիստոնեության միջեւ։
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն իր ողջույնի խոսքում շեշտեց, որ երկու երկրների միջեւ մշակութային կապերը զանգանում են առավել դինամիկ՝ ներառելով մշակույթի բոլոր բնագավառները։ ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում երկու երկրների փոխհարաբերություններին, Իրան–Հայաստան գազատարի կառուցումը համարեց Հայաստանի էներգետիկ անվտանգության կարեւոր գործոն, հավելեց նաեւ Մեղրիի ՀԷԿ—ի կառուցման կարեւորության մասին։ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ով բարձր գնահատեց Իրանի աշխարհաքաղաքական դիրքը եւ նրա դերը տարածաշրջանում, անդրադարձավ ինստիտուտում տասնամյակների ընթացքում իրանագիտական ոլորտի ուսումնասիրություններին ու ձեռքբերումներին։
Պաշտոնական մասի ավարտին Իրանի դեսպանը ոսկե մեդալով ու պատվոգրերով պարգեւատրեց արեւելագիտության ինստիտուտի իրանական բաժնի վարիչ, Իրանում Հայաստանի առաջին դեսպան Վահան Բայբուրդյանին եւ նույն բաժնի ավագ գիտաշխատող, գրականագետ, պրոֆ. Արամանուշ Կոզմոյանին։
Գիտական մասում «Հայ—իրանական փոխհարաբերությունները Հայաստանի անկախանալուց հետո. հայացք 20 տարվա հեռավորությունից» թեմայով հոդված ներկայացրեց Վ. Բայբուրդյանը։ Նա նշեց, որ երկու հարեւան երկների փոխհարաբերությունները զարգանում են սրընթաց, բարձր գնահատեց Իրանի աջակցությունը 90—ականներին Հայաստանի կատարյալ շրջափակման ժամանակ։ Նա ընդգծեց նաեւ, որ Իրան–Հայաստան ռազմավարական շահերը շատ հաճախ համընկնում են։
ՀՀ—ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Մեհրան Շիրավանդը գիտաժողովին ներկայացրեց «Հայ—իրանական պատմամշակութային փոխառնչությունները վաղնջական շրջաններից առ այսօր» վերնագրով բավական ծավալուն հոդվածը, որտեղ համապարփակ կերպով ներկայացրել էր հարեւան ժողովուրդների պատմամշակութային կապերը։ Նա հետաքրքիր օրինակներով ու փաստերով անդրադարձավ պաշտամունքի, տոների եւ լեզվական ընդհանրությունների ու փոխազդեցությունների հարցերին։ Երաժշտության փոխազդեցությունների վերաբերյալ նշեց, որ Սայաթ–Նովան երկար տարիներ ապրելով Իրանի թագավոր Քյարիմխան Զանդի (1750—79թթ.) արքունիքում (Շիրազում), իր հետքն է թողել այդ նահանգի ազգագրական երաժշտության վրա։ Շիրավանդն իր ելույթն ավարտեց հետեւյալ խոսքերով. «Ծագումնաբանական, աշխարհագրական, պատմական եւ մշակութային ընդհանրությունները երկու հարեւան երկրների միջեւ խոր ու ծավալուն են այն աստիճանի, որ կրոնական տարբերություններն աչքի չեն զարնում, այլ կերպ՝ վստահորեն կարելի է ասել, որ մշակույթի առումով Իրանին ամենամոտը Հայաստանն է։ Երկու երկրների միջեւ մշկութային փոխհարաբերությունների ընդլայնման ու զարգացման հարցում, երկկողմ պետական կառույցներից զատ, իր ուրույն տեղն ու դերն ունի նաեւ 1999—ից Երեւանում գործող Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնը, որի գործունեության ձեռքբերումներն այս հարցում շոշափելի են»։
Արամանուշ Կոզմոյանի հոդվածը «Ղուրանի թարգմանության պատմությունից» վերնագիրն էր կրում, որը բավական հետաքրքիր էր։ Նա նշեց, որ թեեւ եղել է Ղուրանը չթարգմանելու «ֆաթվա» (կրոնական վճիռ), սակայն հասկանալու նպատակով այն թարգմանվել է տարբեր լեզուներով։
Հայերենով առաջին անգամ թարգմանվել է 7—րդ դարում՝ լատիներենից, որը պահպանվում է Մատենադարանում։ Ապա անդրադարձավ հայերենով այլ թարգմանիչների գործերին՝ բարձր գնահատելով Ամիրխանյանցի արաբերենից կատարած թարգմանությունը։
Այնուհետեւ ելույթ ունեցողները ներկայացրին Հայաստան—Իրան փոխհարաբերությունները տարբեր ոլորտներում։ Ելույթ ունեցողներն ու կազմակերպիչները գիտաժողովի ավարտին պարգեւատրվեցին շնորհակալագրերով։ hhpress.am
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Կրթություն և գիտություն | Դիտումներ: 639 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024