ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 22.11.2019, 21:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [805]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [633]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 22 » Հայերը եւս՝ «հայրենիքին կարոտ» /Մերկելը բացել է աքսորյալ ժողովուրդների մասին պատմող ցուցահանդեսը/
16:11
Հայերը եւս՝ «հայրենիքին կարոտ» /Մերկելը բացել է աքսորյալ ժողովուրդների մասին պատմող ցուցահանդեսը/

Հայրենիքին կարոտ շուրջ 30 ժողովուրդների պատմության մասին հիշեցնող բեռլինյան ցուցահանդեսում նաեւ հայերի ճակատագրի մասին պատմությունն է՝ իբրեւ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված եւ հայրենիքից աքսորված ժողովուրդ։ «Աքսորի դեմ կենտրոն» հիմնադրամի նախաձեռնած «Հայրենիքի կարոտ» խորագրով ցուցահանդեսն իր ներկայությամբ պատվել եւ բացման խոսք է ասել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Ներկա է եղել նաեւ ԳԴՀ—ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը։
Ցուցահանդեսը ներկայացնում է Եվրոպայի այն ժողովուրդների ճակատագիրը, որոնք 1900—2000 թվականներին բռնի տեղահանումների կամ աքսորի են ենթարկվել։ Այստեղ մեկ ցուցադրութամբ ամփոփվում եւ իմի են բերվում նախորդ տարիների երեք ցուցադրությունները միաժամանակ։ 2006—ի ցուցահանդեսում ներկայացված հայերի պատմության մասին տեքստն այն ժամանակ խմբագրվել եւ փոփոխությունների է ենթարկվել ցեղասպանագետ Թեսա Հոֆմանի կողմից, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեքշաբթի օրը բացված ցուցահանդեսում հայերին վերաբերող մասը ներկայացված է մինչ այժմ եղած ցուցահանդեսային նյութերի հիման վրա՝ ավելացված եւս մի քանի նյութեր։ «Բիլդ» պարբերականը գրում, որ գերմանա—թուրքական հարաբերությունների գլխին նոր սպառնալիք է կախվում, որովհետեւ ցուցահանդեսը հայերի հանդեպ թուրքական գործողություններն անվանում է ցեղասպանություն։
Հիմնադրամի նախագահ, Վտարանդիների միության ղեկավար, Բունդեսթագի Քրիստոնեա—դեմոկրատական միության պատգամավոր Էրիկա Շթայնբախն այս կապակցությամբ մեկնաբանել է. «Նման բնորոշում էր տրվում նաեւ 2006 թվականի ցուցահանդեսի ժամանակ։ Շփոթեցնող է, որ Թուրքիան մինչ օրս հարցի կապակցությամբ որեւէ կերպ ըմբռնում չի ցուցաբերում։ Բռնապետներին եւ մարդու իրավունքներ ոտնահարողներին ամբողջ աշխարհում պետք է նաեւ այսպես անվանել»։
Ցուցահանդեսին մասնակցելու հրավեր էր ստացել նաեւ Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Քարսլիօղլուն, ով, տեղեկանալով, որ այնտեղ հայերի պատմության վերաբերյալ առաջ են քաշվում «աքսոր» եւ «ցեղասպանություն» տերմինները, հրաժարվել է ներկա գտնվել։
Անգելա Մերկելը շրջայցի ընթացքում ծանոթացել է ներկայացված նյութերին՝ ելույթի իր խոսքում, մասնավորապես, շեշտելով, որ մարդկության խնդիրն է, որ ականատեսների վիշտն ու հիշողությունները լուրջ ընդունվեն։ Նա ասել է նաեւ, որ այդ հիշողությունները պետք է տարվեն դեպի ապագա. «Սա մեր առաջադրանքն է։ Քանի որ այս միլիոնավոր մարդիկ անարդարություն են ապրել, եւ այդ անարդարությունը մեր համատեղ պատմության մի մասն է»։
Կանցլերը բարձրաձայնել է, որ ոչ մեկին օգնած չեն լինի, եթե փորձեն պատմության այդ մասը մի կողմ թողնել կամ ջնջել. «Մենք պետք է ավելի շատ դասեր քաղենք այդ պատմությունից։ Եվ դա կստացվի, եթե մենք պատմությունն իր մասերով կրկին վերհիշենք։ Իսկ դասը, որը պետք է դրանից քաղենք, մարդուն ոտնահարող զարգացումներին՝ իրենց դրսեւորումներով եւ ուր էլ որ լինեն աշխարհում, հակազդելն ու աքսորը մեկընդմիշտ մերժելն է»։
Ըստ գերմանական լրատվամիջոցների հրապարակումների՝ ցուցահանդեսը մեծաքանակ այցելուներ է ունեցել։ Է. Շթայնբախը տեղեկացնում է, որ ցուցահանդեսը կտեւի երեք ամիս, որից հետո նրա մասերը կարող են ճամփորդել։ hhpress.am
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 255 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019