ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 11:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 9 » Հայկական արտադրանքի պահանջարկը մեծ է /ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շրջել է հայկական տաղավարներով/
15:19
Հայկական արտադրանքի պահանջարկը մեծ է /ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շրջել է հայկական տաղավարներով/

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում երեկ պաշտոնապես մեկնարկել է «Ոսկե աշուն—2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսը, որին ներկայացված է նաեւ հայկական 15 ընկերությունների արտադրանքը, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։  
Հանդիսավոր բացմանը մասնակցել է նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ Ռուսաստանի Դաշնության վարչապետը ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի ուղեկցությամբ այցելել է նաեւ հայկական տաղավարներ, որտեղ նրան հյուրընկալել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ ՌԴ—ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը։
Դմիտրի Մեդվեդեւը Սերգո Կարապետյանի ուղեկցութամբ շրջել է հայկական տաղավարներով, որտեղ ներկայացված են մսամթերք, հյութեր, թարմ պտուղ—բանջարեղենից պատրաստված պահածոներ, թթու կաթնամթերք, պանիր, ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ ռուսական շուկայում մեծ պահանջարկ վայելող հայկական կոնյակ։
Համտեսելով հայկական կոնյակը՝ ՌԴ վարչապետը նշել է, որ այն բարձրորակ է եւ մեծ պահանջարկ է վայելում։ ՌԴ վարչապետը բարձր է գնահատել նաեւ հայկական պանրի որակը, ընդգծելով, որ կցանկանար ռուսական շուկայում տեսնել հայկական արտադրության այլ կաթնամթերք եւս։
Սերգո Կարապետյանը Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է «Վերին Լարս» սահմանային անցակետի ոչ արդյունավետ աշխատանքի խնդիրը, քանի որ նրա շուրջօրյա չգործելու պատճառով հնարավոր չի լինում բավարար քանակով արտահանումներ իրականացնել։ ՌԴ վարչապետը նշել է, որ բարձրացված հարցին կաշխատեն հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ։
Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Բելառուսի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի Հանրապետությունների գյուղատնտեսության նախարարների հետ։
Հայաստանի Հանրապետության եւ Սերբիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարները պայմանավորվել են առաջիկայում ստորագրել համագործակցության համաձայնագիր։
Մինչ այդ Սերգո Կարապետյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ։ 
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ՌԴ—ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օ. Եսայանը, ՌԴ—ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Կ. Ասոյանը եւ այլք։ Ռուսական կողմից հանդիպմանը ներկա էին ՌԴ անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության ղեկավար Ս. Դանկվերտը, ՌԴ գյուղատնտեսության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի ղեկավար Դ. Տրեֆիլովը եւ այլք։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Ն. Ֆյոդորովը բարձր է գնատահել գյուղատնտեսության ոլորտում հայ—ռուսական համագործակցությունը եւ նշել, որ այն բարեկամական եւ ավանդական բնույթ է կրում։
ՌԴ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ հայկական արտադրանքը, իր որակի շնորհիվ, մեծ պահանջարկ ունի ռուսական շուկայում։ Այդ են վկայում 2013 թվականին պարենային ապրանքների ներմուծման ծավալները, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ 12%—ով։ ՌԴ նախարարի կանխատեսումներով, այդ ցուցանիշը ընթացիկ տարում կպահպանվի եւ ավելացման միտում ունի։ Այդ համատեքստում նախարար Ֆյոդորովը տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին, որ ձկնամթերքի ներմուծումներ իրականացնելու համար եւս երեք հայկական ձկնարդյունաբերական ձեռնարկությունների տրվել է «Ռոսսելխոզնադզորի» արտոնագրեր։ 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւս բարձր է գնահատել երկկողմ հարաբերություններում ակտիվացումը։ Նախարարը կարեւորել է նաեւ հայ գործարարների մասնակցությունը Մոսկվայի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գյուղատնտեսական տոնավաճառին եւ  «Ոսկե աշուն—2014» 16—րդ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին։
ՀՀ գյուղատնտեսության նախարարն անդրադարձել է նաեւ դեռեւս չկարգավորված հիմնախնդիրներին, որոնցից առավել կարեւոր են ՀՀ—ից ՌԴ կենդանական ծագման արտադրանքի արտահանման արգելքը, ինչպես նաեւ «Վերին Լարս» սահմանային անցակետի ոչ արդյունավետ աշխատանքը։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ փաստացի արգելքների հանման պարագայում հնարավոր է կրկնապատկել ՀՀ—ից ՌԴ գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների արտահանման ծավալները։
Ի պատասխան Հայաստանից մսամթերքի արտահանման վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարի մտահոգությանը՝ Ս. Դանկվերտը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրություններ կատարել հայկական մսամթերքի շուկայում եւ նշել է, որ համապատասխան մասնագիտական խումբը Հայաստան կժամանի ս.թ. նոյեմբեր ամսին։
Անդրադառնալով «Վերին Լարս» սահմանային անցակետի գործունեությանը՝ դեսպան Օ. Եսայանը նշել է, որ հարցը քննարկվել է ՀՀ եւ ՌԴ վարչապետերի վերջերս Սոչիում կայացած հանդիպման ընթացքում։ Սերգո Կարապետյանը, հարցի կարեւորությունը հաշվի առնելով, առաջարկել է Ն. Ֆյոդորովին նույնպես աջակցել վերոնշյալ հարցի կարգավորմանը։
Հանդիպման ավարտին քննարկվել է ՌԴ—ում թողարկվող գյուղատնտեսական տեխնիկան նպաստավոր պայմաններով ՀՀ ներկրելու խնդիրը։ Ի պատասխան վերոգրյալ հարցի Ն. Ֆյոդորովը հայտնել է, որ այն կքննարկվի «Ռոսագրոլիզինգ» կազմակերպության հետ եւ այդ մասին կտեղեկացնեն հայկական կողմին։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 415 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024