ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 22 » ՀՀԿ—ն գիտի քաղաքացիների խնդիրների լուծման ճանապարհները /Վստահեցնում է Տիգրան Սարգսյանը/
16:08
ՀՀԿ—ն գիտի քաղաքացիների խնդիրների լուծման ճանապարհները /Վստահեցնում է Տիգրան Սարգսյանը/

Հայաստանի հանրապետական կուսակցությունն առաջարկելու է այնպիսի փոփոխություններ եւ ծրագրեր, որոնք ուղղված են լինելու քաղաքացիների հոգսերի եւ խնդիրների լուծմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը՝ ՀՀԿ Երեւանի ակտիվի հետ կուսակցության նախընտրական ծրագրի շուրջ քննարկումների ժամանակ։
«Պետությունն ունի բավարար կարողություններ այդ խնդիրները լուծելու համար, եւ մենք գիտենք դրա ճանապարհը։ Մեր թիվ մեկ փոփոխությունը վերաբերում է տնտեսական քաղաքականությանը, որը միտված է լինելու քաղաքացիների բարեկեցության ապահովմանը, ժամանակակից նոր աշխատատեղերի ստեղծմանը, որոնց եկամուտով քաղաքացին կկարողանա ապրել բարեկեցիկ կյանքով»,–ասաց վարչապետը։
Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ մշակվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական ճյուղային քաղաքականություն։ 11 ոլորտներում մշակվելու են զարգացման ծրագրեր, որոնց արդյունքում էլ ստեղծվելու են արդիական աշխատատեղեր։
2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո Հայաստանում վերականգնվել է քաղաքական երկխոսության եւ համագործակցության մթնոլորտը։ «Մեր քաղաքական թիմի խնդիրն էր կառուցել համագործակցության կամուրջներ, վերակագնել մթնոլորտը մարտիմեկյան իրադարձություններից հետո։ Մենք մեր քաղաքացիների հետ մշտապես եղել ենք ազնիվ եւ արդար ու այսօր հասել ենք երկխոսության, համագործակցության մթնոլորտի վերականգնմանը»,–ասաց Տիգրան Սարգսյանը։
Հակառակորդին խաղաղությունը պարտադրվել է՝ բանակը մշտապես պետության ուշադրության կենտրոնում պահելու գնով։ «Զինված ուժերի մարտունակության խնդիրը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում։ Վերջին 4 տարիների ընթացքում բանակի մարտունակությունը բարձրացրվել է, քանի որ ներկրել ենք ժամանակակից զենք—զինամթերք, արդիականացրել զինված ուժերը»,–ասաց վարչապետը։
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ վերջին տարիներին զինտեխնիկայի քանակական եւ որակական ձեռքբերումներն զգալի են եւ մի քանի անգամ գերազանցում են նախորդ տարիների արդյունքները։
Աղքատության հաղթահարման ռազմավարությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար աշխատատեղերի ստեղծման եւ կրթության հասանելիության ապահովումն է։ «Սոցիալական ոլորտում մենք կատարելու ենք արմատական փոփոխություն։ 120 հազար սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալական նպաստների բարձրացումը հասցնել այն մակարդակին, որպեսզի նրանք հաղթահարեն աղքատությունը, անիրատեսական է եւ այդ ռազմավարությունը չի կարող բերել հաջողություն։ Մենք պետք է պայքարենք աղքատություն ծնող պատճառների դեմ»,–ասաց Տիգրան Սարգսյանը։
Գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի հանրապետական կուսակցությունն իրականացնելու է ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր։
«Մենք ունենք 340 հազար գյուղացիական տնտեսություններ եւ օժանդակելով նրանց՝ լուծում ենք նաեւ սոցիալական խնդիր։ Պետք է այնպիսի ենթակառուցվածքներ ստեղծենք, որն օգնի գյուղացուն իրացնել իր ապրանքն այնպիսի գնով, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվելը լինի շահութաբեր։ Պետության օժանդակությունն ուղղվելու է նաեւ վերամշակող ընկերությունների կայացմանը»,– ասաց վարչապետը։ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ «Զվարթնոց» օդանակայանում ստեղծվող ազատ տնտեսական գոտին եւս օգնելու է այս խնդրի լուծմանը, գյուղապրանքների արտահանման ծավալների աճին։
Միաժամանակ, իրականացվելու են գյուղմթերքի ինքնարժեքի նվազեցմանն ուղղված ծրագրեր։ Այդ առումով, պետությունը շարունակելու է սերմացուի, դիզվառելիքի, պարարտանյութի սուբսիդավորման քաղաքականությունը, որպեսզի այս ամենը հասանելի լինի գյուղացուն՝ ցածր գներով։


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 559 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024