ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 22 » ՀՀԿ ընտրազանգվածն ամենակայունն է. Էդուարդ Շարմազանով
17:03
ՀՀԿ ընտրազանգվածն ամենակայունն է. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ընտրազանգվածն ամենակայունն է. Էդուարդ Շարմազանով

«Քաղաքական բոլոր ուժերը թևակոխում են նախընտրական փուլ, և մի քանի օրից կսկսվի ընտրապայքարը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ նախընտրական ցուցակը կազմվել է մեկ սկզբունքով, այն է՝ մեր բարեփոխումների կենտրոնում պետք է լինի քաղաքացին: Ուստի կուսակցության ցուցակում ընդգրկվել են մարդիկ, ովքեր կարող են բարեփոխումներ կատարել ի բարօրություն մեր երկրի: Մենք կարծում ենք, որ մեր նախընտրական ծրագիրը ճիշտ ներկայացնելու դեպքում կարող ենք հավաքել մեծ թվով քվեներ»,- ասաց նա:
Շարմազանովի խոսքով՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» սոցիոլոգիական կազմակերպությունն այսօր հայտարարել է, որ ՀՀԿ-ն նախընտրական շրջանում ունի շատ հավակնոտ դիրքեր:
«Եթե այսօր Հայաստանում նախագահական ընտրություններ անցկացվեն, մեր հասարակության 33 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Սերժ Սարգսյանին. սա խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում մեծ վստահություն է ներշնչել մարդկանց: ՀՀԿ ընտրազանգվածն ամենակայունն է: Կուսակցությունն ընտրարշավի ընթացքում ավելացնում է իր համակիրների թիվը և պայքարը կավարտի հաղթանակով:
ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը չի գնում լճացման ճանապարհով, այլ գիտակցում է, որ պետք է գնա փոփոխությունների: Մենք գիտակցում ենք, որ ժողովուրդն իր հույսը կապում է մեզ հետ: Մենք ուժեղ ենք, քանի որ պատրաստ ենք լսել ու գնալ բարեփոխումների: Մենք ունենք քաղաքական կամք՝ ապահովելու համար բազմակարծություն, և պատահական չէ, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն ասում էր՝ ՀՀԿ-ի հաղթանակը կարևոր է ոչ թե նրա, այլ հայ հասարակության համար»,- ասաց նա:
Շարմազանովի խոսքով՝ իշխանություններին նորմալ ընտրություններ են պետք՝ ապացուցելու համար, որ դրանք լիովին հնարավոր են: «Մեր բոլոր բարեփոխումների ղեկավարը ՀՀ նախագահն է»:
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 498 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024