ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 22:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 11 » Հուլիսի 1-ից կբարձրանան պետծառայողների աշխատավարձերը՝ կգործի աշխատանքի վարձատրության կանխատեսելի համակարգ
15:46
Հուլիսի 1-ից կբարձրանան պետծառայողների աշխատավարձերը՝ կգործի աշխատանքի վարձատրության կանխատեսելի համակարգ

Մի քանի օրից՝ 2014 թվականի հուլիսի 1-ից «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում (ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին) Հայաստանում զանգվածաբար կբարձրանան պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը, ինչը Հայաստանում տեղի չէր ունեցել 10 տարի շարունակ:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրմամբ ապահովվում է «երկրում պետական բոլոր ծառայողների համար աշխատանքի վարձատրության կանխատեսելի համակարգ»:
Օրենքի տրամաբանությունը սոցապնախարարը կարևորվում է ոչ թե սոսկ աշխատավարձերի բարձրացմամբ, այլ երկրում աշխատանքի միասնական վարձատրության համակարգի ներդրման փաստով:
«Որովհետև բազմաթիվ խեղաթյուրումներ, ձևախեղումներ այդ համակարգի ներդրմամբ կանոնակարգվում են և ձևավորում են մոտեցումներ՝ կապելով նվազագույն աշխատավարձի հետ աշխատանքի վարձատրության համակարգը, որը ենթադրում է, որ ցանկացած աշխատանքի վարձատրություն չափի ավելացում նախ համակարգային պիտի լինի: Այսինքն՝ այն չի կարող լինել հատվածային, ըստ ոլորտների և այլն»,-ասաց նա: 
Նշենք, որ ներկայիս համակարգով բարձրաստիճան անձանց՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Բարձրաստիճան անձանց՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների մասին» օրենքով։ Այդ դրույքաչափերը տարիների ընթացքում մի քանի անգամ ավելացել են, մասնավորապես վերջին փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանել է 436.460 ՀՀ դրամ, Ազգային ժողովի նախագահինը՝ 373.540, Հայաստանի Հանրապետության նախարարի, Վերահսկիչ պալատի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալի, ՍԴ անդամի, Գլխավոր դատախազի, ՀՀ ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պետի և Երևանի քաղաքապետի պաշտոնային դրույքաչափերը սահմանված են 402.810 ՀՀ դրամ:
Իսկ ահա նոր օրենքի տրամաբանությունը գործակիցն է, որն արտահայտվում է աշխատողի պաշտոնի ու ստաժի համադրմամբ. աշխատավարձի նվազագույն՝ 66.000 դրամ դրույքաչափը բազմապատկվում է այդ գործակցով:
Բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման ամենաբարձր գործակիցը 20-ն է՝ ՀՀ Նախագահի պաշտոնի դեպքում, ԱԺ նախագահինը՝ 18, ՀՀ վարչապետինը՝ 18, Սահմանադրական դատարանի նախագահինը՝ 16:
Այսինքն՝ ՀՀ նախագահի աշխատավարձը 436.460 դրամից դառնում է 1.320.000 ՀՀ դրամ (66.000 x 20), ԱԺ նախագահինը՝ 1.118.000 դրամ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահինը՝ 1.056 000 ՀՀ դրամ, մարզպետներինը, որը բազմապատկվում է 10 գործակցով՝ 660.000 ՀՀ դրամ, նախարարինը՝ 12 գործակցի դեպքում՝ 792.000 ՀՀ դրամ։
Նշենք, որ ԱԺ պատգամավորի գործակիցն է 10, հետևաբար պատգամավորները կստանան 660.000 ՀՀ դրամ: Ներկայումս պատգամավորները ստանում են մոտ 300.000 ՀՀ դրամ աշխատավարձ։
Նույն տրամաբանությամբ՝ գործակիցները 66.000 դրույքաչափով բազմապատկելու եղանակով բարձրանալու են նաև պետական մարմիններում քաղաքական, քաղաքացիական ու զինվորական դրույքներ զբաղեցնող անձանց աշխատավարձերը: Շարքայինների համար սահմանված է 1,56 գործակիցը:
Օրինակ՝ Պաշտպանության նախարարությունում ավագ և կրտսեր սպայական կազմի համար սահմանված են գործակիցներ՝ ըստ մակարդակների, որոնցից ամենաբարձրը 5-րդ մակարդակն է: Ամենացածր՝ առաջին մակարդակի ավագ և կրտսեր սպայական կազմի համար սահմանված է 4.11 գործակիցը. այս կատեգորիայում աշխատավարձը կդառնա 270.600 ՀՀ դրամ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, Հատուկ քննչական ծառայողների, Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներն են՝ ՀՀ նախագահի աշխատակազմում՝ 2, ԱԺ աշխատակազմում՝ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի համար՝ 8, ԱԺ նախագահի ռեֆերենտներինը՝ 8, խորհրդականներինը՝ 5.50, ԱԺ նախագահի տեղակալի օգնականներինը՝ 5, կառավարության աշխատակազմում՝ վարչապետի մամուլի քարտուղարինը՝ 8, ռեֆերենտներինը՝ 6, ՄԻՊ խորհրդականներինը՝ 4.75, օգնականինը՝ 4.50:
Այսինքն՝ նշված կատեգորիաներում ամենացածր գործակիցների դեպքում նշված պետական ծառայողները կստանան մոտ 250.000 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ:
Ոստիկանական համակարգում (գեներալական և գնդապետական կոչումներ ունեցողներինը չենք ներկայացնում) փոխգնդապետի գործակիցը տատանվում է 4.70-3.93-ի սահմաններում, այսինքն՝ փոխգնդապետները կստանան մոտ 310.200 ՀՀ դրամ աշխատավարձ, մայորներինը՝ 3.87- 3.44, այսինքն՝ կստանան աշխատավարձ 227.040-ից 255.420 ՀՀ դրամի սահմաններում, կապիտանները՝ 3.19-2.76, այսինքն՝ նրանք կստանան 182.160 ՀՀ դրամից մինչև 210.540 ՀՀ դրամ աշխատավարձ:
Ինչպես Tert.am-ին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական վարչության պետ Թադևոս Ավետիսյանը, ըստ օրենքի գաղափարախոսության, վարձատրության բարձր գործակիցը պայմանավորված է հետևյալ գործոններով՝ պատասխանատվություն, ծանրաբեռնվածություն, տվյալ ծառայության առանձնահատկություններ:
«Միասնական համակարգը հենց այդ տրամաբանությամբ է, ամենաբարձր պաշտոն և ծանրաբեռնվածություն, և էդպես գործակիցը իջնում է մինչև ներքև՝ տարբեր ծառայություններ, որն աշխատանքի նորմավորման հիմնարար սկզբունքներից մեկն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին, ապա դա կարգավորվում է առանձին օրենքով: Իսկ գիտաշխատողներին, այլ կատեգորիաների աշխատողներին աշխատավարձի բարձրացում նախատեսված է ոչ այս օրենքի շրջանակներում, այլ 2014 թվականի պետական բյուջեով:
«Պետական բյուջեում պլանավորված է երկու նվազագույն աշխատավարձի հաշվարկով: Այսինքն՝ մեկ հոգու հաշվարկով երկու անգամ նվազագույն աշխատավարձ»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:
Ինչպես Tert.am-ին հայտնեց Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը՝ ամենակարևորն այն է, որ պետական համակարգում այս բարձրացումները կնպաստեն, որ սոցիալական սեկտորը, առաջնորդվելով մրցակցությամբ, իր մոտ ևս աշխատավարձերի բարձրացում կկատարի: 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 508 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024