Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական համագործակցության
երկրների գագաթնաժողովը. նախատեսվում էր, որ այն կլուծարվի, և դրա փոխարեն
կստեղծվի Եվրասիական տնտեսական միություն, որն իր գործառույթներով ավելի
մոտ կլինի Եվրամիությանը: Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը,
Մոսկվայոմ կայացած գագաթնաժողվում մասնավորապես քննարկվել է այն հարցը, թե
ինչպես պետք է ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում զարգանան ինտեգրացիոն
գործընթացները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ դրանք պետք է տեղի
ունենան «ըստ կանխատեսվող սցենարի և, վերջին հաշվով, մինչև 2015 թ. մենք
կստեղծենք Եվրասիական տնտեսական միությունը»: Նա նշել է, որ
ԵվրԱզԷՍ-ի լուծարման կամ վերակազմավորման շուրջ սկզբունքային որոշում
ընդունվել է դեռ դեկտեմբերին: Ուստի այժմ ամբողջ հարցն այն է, թլե ինչ տեսք
կունենա կամ ինչպես կգործի նոր կառույցը: Առայժմ քննարկվում է ընդհանուր
կառավարող մարմինների՝ ԵվրԱզԷՍ-ի դատարանի և Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի ստեղծման հարցը: Հենց ոչ կառավարական կառույցների
առկայությունն էլ տարաձայնությունների տեղիք է տվել: Մասնավորապես՝
գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր,
որ ԵվրԱզԷՍ-ին լիարժեք անդամակացությունն իր երկրին որոշ չափով կզրկի
ինքնիշխաությունից, ինչն արգելված է սահմանադրությամբ: Նույն պատճառով չեն
կարողանում համաձայնության գալ Մոսկվան և Մինսկը: Վերջինս նախընտրում է նոր
միությանը տալ «Միասնական տնտեսաակնա տարածություն» անվանումը և պնդում է,
որպեսզի հնարավոր լինի միջպետական համաձայնագրերը ազգային մակարդակով
արգելափակել: Մոսկվան իր հերթին կարծում է, որ բոլոր որոշումները
պետք է ընդունվեն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի կողմից, որի
մեջ պետք է մտնեն միության անդամ երկրների նախագահները: Արդյունքում
ԵվրԱզԷՍ-ի վերակազմավորումը չի հաջողվել,և Եվրասիական միության
կազմավորման նոր պայմանագիրը նախատեսվում է ստորագրել միայն 2015 թ.: Եվրասիական
տնտեսական միությունը ստեղծվել է 2001 թ.՝ դրա կազմի մեջ մտնող երկրների
միջև ընդհանուր արտաքին մաքսային սահման հաստատելու համար: Դրա կազմի մեջ
են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը,
Տաջիկստանը, Մոլդովան, Ուկրաինան: Եվրասիական միություն ստեղծելու
առաջարկությունն արվել է 2011 թ. աշնանը Ռուսաստանի վարչապետ Վլադիրմիր
Պուտինի կողմից: Նախատեսվում էր, որ այն կստեղծվի ունիվերսալ ինտեգրացիայի
սկզբունքներով՝ որպես Մեծ Եվրոպայի անբաժան մաս և կմիավորվի ազատության,
ժողովրդավարության և շուկայական օրենքների միասնական արժեքներով:
|