ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 19:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 23 » Ինչո՞ւ ենք լռել 20 տարի /Ֆիլմ, որի նպատակը «Օղակ» գործողության մասին ճշմարտությունը ներկայացնելն է/
17:48
Ինչո՞ւ ենք լռել 20 տարի /Ֆիլմ, որի նպատակը «Օղակ» գործողության մասին ճշմարտությունը ներկայացնելն է/
«Օղակ» գործողությունը փաստացի Սովետական Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ իրականացված վերջին հանցագործությունն էր, որից հետո սկսվեց պատերազմական փուլը։ «Օղակ» օպերացիան սկսվել է 1991 թվականի ապրիլի 30—ին ու շարունակվել մինչեւ օգոստոսի 20—ը։ Այդ օպերացիայի ժամանակ մենք ունեցել ենք հայ ժողովրդի ինքնապաշտպանության փայլուն օրինակներ»,– «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում նկարահանված «Օղակ» գործողություն. ապրիլ—օգոստոս 1991» ֆիլմի առաջին՝ «Արցախ» կոչվող մասի շնորհանդեսի ժամանակ ասաց ֆիլմի հեղինակ եւ ստեղծագործական խմբի ղեկավար Մարինա Գրիգորյանը։ Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» կողմից։
«Օղակ» գործողության ընթացքում Արցախի 27 հայկական գյուղերի բնակչությունը տեղահանվել է, այդ բնակավայրերի մի մասը մինչ օրս բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Բոլոր գյուղերում թալան է իրականացվել, մի քանիսը այրել ու հողին են հավասարեցրել, տները, գույքն ու ունեցվածքը յուրացվել են կողոպտիչների կողմից։ Սպանվել է մոտ 100 մարդ, տեղահանվել՝ գրեթե 10.000, ավելի քան 600 գերեվարվածներ բռնության ու խոշտանգումների են ենթարկվել, իսկ նրանց մի մասի ճակատագիրն առ այսօր անհայտ է։ Մ. Գրիգորյանն ասաց, որ ֆիլմում տեղ են գտել եզակի տեսակադրեր, որոնք մինչ այժմ որեւէ տեղ չեն ցուցադրվել։
«Ընդհանրապես, «Օղակ» գործողության ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն իրենց արտացոլանքն են գտել միջազգային մի շարք կազմակերպությունների փաստաթղթերում, շատ են նաեւ արտասահմանցի ականատեսների վկայությունները։ Այս ամենը հանդիսացել է ֆիլմի հիմքը»,–ասաց նա։
Ֆիլմի շնորհանդեսին ներկա էին այդ գործողությունների ականատեսներ գետաշենցի Էլմիրա Հակոբյանը, բժիշկ Գեւորգ Գրիգորյանը, ովքեր ներկաներին պատմեցին իրենց հիշողություններից, տպավորություններից։ Ներկա էր նաեւ Գետաշենի ինքնապաշտպանության հերոս, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյան—Կրպեյանը, ով ներկայացրեց, թե ինչպես է իր ամուսինը մեկնել Արցախ, ստեղծել իր խումբը, ու զոհվել հենց «Օղակ» օպերացիայի ժամանակ։
Նախագծի համահեղինակ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Հայաստանում հասարակության մեծ մասը հայ ժողովրդի վերջին տարիների պատմությանը անհաղորդ է մնացել։
«Դա ամենամեծ վտանգավոր ազդակն է մեր ապագայի համար։ Հայտնի է, որ այն ազգը, որ չի կարողանում արժանավոր ձեւով գնահատել իր անցյալը, առօրյան, վտանգված է լինում ապագայում։ Սա վտանգավոր թեզ է»,–ասաց նա։ Լ. Ալավերդյանի խոսքով, մինչեւ այժմ էլ ադրբեջանցի գործիչները բացեիբաց հայտարարում են Հարավային Կովկասը ուղղակի հայաթափելու իրենց մտադրությունների մասին։
«Տեղեկատվական այս անզուսպ պատերազմի ժամանակ գոնե մենք մեր խոսքը պետք է գտնենք ու ասենք։ Այդ նպատակին կարող են ծառայել հենց նմանատիպ ֆիլմերը,–նշեց նա ու հարցադրում արեց.–Ինչո՞ւ ենք լռել 20 տարի»։
«Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» տնօրեն Արա Սաղաթելյանն ասաց, որ վերջին մի քանի տարվա ընթացքում կարողացել են ստեղծել վավերագրական ֆիլմերի մի ամբողջ շարք, որը ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության հետ եւ դրան զուգահեռ ընթացող ու ընթացած գործընթացների հետ կապված փաստագրական նյութեր։
«Այս ֆիլմերը համարում եմ շատ կարեւոր կրթական տեսանկյունից, դրանք նաեւ հիմք են ստեղծում ինչպես մեր՝ այլ երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների պատշաճ աշխատանքի համար հայության դիրքորոշումը քարոզելիս ու ներկայացնելիս, այնպես էլ հասարակական կառույցների՝ այլ երկրներում ու անտեղյալ շրջանակներում մեր դիրքորոշումներն ու ճշմարտությունը ներկայացնելու ընթացքում։ Մենք կշարունակենք աշխատանքները այս ֆիլմերի թարգամանությունների տարածման ուղղությամբ»,–ասաց Ա. Սաղաթելյանը։ hhpress.am
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 464 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024