ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 18:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 28 » Ժամանակակից մշակույթն էլ հետ չի մնում /Կարդինալ Ռավազին չի դադարում հիանալ Հայաստանի մշակույթով/
16:38
Ժամանակակից մշակույթն էլ հետ չի մնում /Կարդինալ Ռավազին չի դադարում հիանալ Հայաստանի մշակույթով/

Գաղտնիք չէ, որ Հայաստանի այցեքարտն է նաեւ հայկական մշակույթը։ Եվ հենց այդ այցեքարտը Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին բերել էր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոն։ Երեկ ճանաչողական այցի շրջանակում կարդինալին ներկայացվեցին արվեստի կենտրոնում ներկայացված արվեստի նմուշները։
Այնուհետեւ նա ծանոթացավ «Քոչար. մարտահրավեր ժամանակին» ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին։ Հիշեցնենք, որ ցուցահանդեսի բացումը վերջերս էր։ Այն կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 15—ը։ Ցուցահանդեսը նվիրված է հանրահայտ արվեստագետի ծննդյան 115—ամյակին։ Ցուցադրությունը ներկայացնում է Քոչարի ստեղծագործությունների ընտրանին, այդ թվում՝ փարիզյան շրջանի գլուխգործոցներ Երվանդ Քոչարի թանգարանից եւ մասնավոր հավաքածուներից։
Քոչարի ստեղծագործությունների ընտրանիին ծանոթանալուց հետո Ջանֆրանկո Ռավազիին արդեն «Խանջյան» սրահում ներկայացրին այդ սրահի գործերը, մասնավորապես, «Հայաստանի վերածնունդը», «Վարդանանց ճակատամարտը», «Հայոց այբուբենի ստեղծումը» որմնանկարները։
Լրագրողների հետ զրույցում կարդինալն ասաց, որ այս այցի ժամանակ փոխվել է ծրագիրը. եղել է այնպիսի վայրերում, որտեղ անցած անգամ չի եղել։
«Այս արվեստի կենտրոնը զարմացնող եւ ապշեցուցիչ է։ Նախորդ անգամ վերադառնալով, ես իմ ծանոթներին առաջարկում էի գալ ու Հայաստանը տեսնել, այս երկրի պատմամշակութային արժեքներին ծանոթանալ»,–նշեց նա՝ ավելացնելով, որ հիմա տեսնում է՝ ժամանակակից մշակույթն էլ շատ հնարավորություններ է ընձեռում։
Ապա նաեւ ընդգծեց. «Անպայման պետք է հորդորեմ, որ գան Հայաստան նաեւ այսօրվա մշակույթին ծանոթանալու համար»։
Նա տեղեկացրեց, որ իր նախաձեռնությամբ անցյալ տարի առաջին անգամ Սուրբ աթոռը մասնակցել է Վենետիկի բիենալեին՝ իր առանձին տաղավարով. «Ուրախ եմ այստեղ լինել եւ տեսնել նաեւ Հայաստանի ժամանակակից մշակույթի ձեռքբերումները։ Գուցե 2015թ. բիենալեի մեր տաղավարում կարողանանք տեսնել նաեւ հայ արվեստագետի»։ hhpress.am
Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Դիտումներ: 355 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024