Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում են «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների փոխնախագահները: «Ժառանգության»
վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում
տեղեկացրեց. «Այս միասնական թիմը սկզբունքորեն պայքարելու է հանուն ազատ,
արդար ընտրությունների։ Շնորհավորում եմ մեծամասնական թեկնածուներին: Հույս
ունեմ, որ ազատ, արդար ընտրությունների արդյունքում հաջողություն
կունենանք: Անբնական կլիներ, եթե չլինեին դժգոհություններ. կային
շատ ուժեր, որոնք չէին ցանկանում այդ միասնությունը: Առաջիկայում մեր
քաղաքական դաշտը կտեսնի, որ իսկապես քաղաքական քարտեզում հայտնվել է նոր
միավորված ուժ, որը հստակ գաղափարաքաղաքական հենքի վրա պայքարելու է
քաղաքական դաշտի առողջացման համար»: «Ազատ դեմոկրատներ»
կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը անդրադառնալով նախկին ցուցակի
հետ կապված դժգոհություններին՝ ասաց. «Երբ կա հստակ քաղաքական կուրս, և այն
բերելու է երկրի բարօրության, իմաստ չունի քննարկել տեղերի
հերթականությունը»:
|