«Առաջին լրատվական»-ի
տեղեկություններով համամասնական ցուցակի շուրջ «Ազատ դեմոկրտաներ» և
«Ժառանգություն» կուսակցությունների միջև թնջուկը երեկ ուշ գիշեր լուծում է
ստացել: Համամասնական ցուցակում «Ժառանգություն» կուսակցութան առաջնորդ
Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներմուծած, այսպես կոչված, հանրային սեկտորի
որոշ ներկայացուցիչների ոչ մի բացատրության չենթարկվող ներկայությունը մի
քանի վայրկյանում ի չիք դարձրեց ամիսներ ի վեր «Ժառանգության» և «Ազատ
դեմոկրատների» միջև ամիսներ շարունակ տևած բանակցությունները:
Այս
պահի դրությամբ, գրեթե բացառված է, որ «Ժառանգություն» կուսակցության
ցուցակը նախկին տեսքով ներկայացվի ԿԸՀ-ին: Ստեղծված իրավիճակում, «Ազատ
դեմոկրատներ» կուսակցությունը չի բացառում ընտրություններում առանձին
մասնակցելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է համամասնական և մեծամասնական ընտրակարգով առաջադրումների՝ օրենքով սահմանված ժամկետը: