ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 16 » Կազմակերպիչը հաշվետվություն կներկայացնի /Միայն «Յունիկոդ» ստանդարտի հայկական տառատեսակով, այլապես չի ընդունվի/
16:13
Կազմակերպիչը հաշվետվություն կներկայացնի /Միայն «Յունիկոդ» ստանդարտի հայկական տառատեսակով, այլապես չի ընդունվի/
Կառավարության երեկվա նիստում գործադիրը ազատ տնտեսական գոտու հետ կապված երկու հարց քննարկեց («ՀՀ»—ն ներկայումս անդրադառնում է Երեւանում կազմակերպվելիք առաջին ազատ տնտեսական գոտու խնդիրներին) եւ հաստատեց երկու կարգ։ Առաջինը վերաբերում է ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհան) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցմանը, իսկ երկրորդը՝ ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից հաշվետվությունների ներկայացմանը։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Ինչ է ենթադրում 1—ին կարգը։ Նախ ասենք, որ, ըստ էկոնոմիկայի նախարարության բացատրության, ազատ տնտեսական գոտում «Մեկ պատուհան» սկզբունքը իրականացվում է ազատ տնտեսական գոտում պետական ծառայությունների մատուցման միասնական ընդունարանի միջոցով։ Սա դառնում է ազատ տնտեսական գոտում գործող եւ հետագայում գործունեություն ծավալելու ակնկալիք ունեցող ՀՀ—ում գրանցված առեւտրային իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին եւ օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչություններին պետական ծառայությունների մատուցման միջոց։ Միասնական ընդունարանը լիազոր մարմնի (նշյալ նախարարության) կառուցվածքային ստորաբաժանում է։ Միասնական ընդունարանի աշխատակիցները պետք է տեղեկատվություն տրամադրեն դիմումատուներին՝ պետական ծառայություններից օգտվելու առանձնահատկությունների եւ կարգի դեպքում։ Դիմումը պետք է լրացվի անձամբ դիմումատուի կողմից ձեռագիր կամ ընդունարանի աշխատակցի կողմից էլեկտրոնային, որը ներկայացվում է ստորագրության դիմումատուին։ Ընդունարանը ծառայությունները անվճար պետք է մատուցի։ Այս ծառայություններից օգտվողները ընդունարանի գործունեության վերաբերյալ բողոքների առկայության դեպքում 30 օրվա ընթացքում կարող են դիմել լիազոր մարմին։ Գրավոր բողոքները քննության են առնվում եւ դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան բողոքը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում։
Ինչ վերաբերում է ազատ տնտեսական գոտում գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգին ու ժամկետներին, ապա հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր տարվա համար՝ մինչեւ փետրվարի 15—ը։ Հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի տեղեկատվություն տնտեսական գոտու յուրաքանչյուր շահագործողի վերաբերյալ։ Հաշվետվությունը պետք է ներառի նաեւ գործարար ծրագրում ընդգրկված հիմնական ցուցանիշները եւ համապատասխանում է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի եւ շահագործողի կողմից կնքված պայմանագրի հիմնական դրույթներին։ Հաշվետվության ձեւը յուրաքանչյուր անգամ կսահմանվի ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշմամբ՝ կախված ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակից, եւ կներառի այնպիսի ցուցանիշներ, որոնք հնարավորություն կտան գնահատել գործարար ծրագրի մակարդակը։
Հավելենք, որ էլեկտրոնային հաշվետվության տեղեկությունները պետք է լրացվեն միայն հայերեն տառերով՝ օգտագործելով «Յունիկոդ» (Unicode) ստանդարտի հայկական տառատեսակի նիշեր։ Այլ ֆորմատով ներկայացված հաշվետվությունները համարվում են չընդունված, եւ այդ մասին էլեկտրոնային փոստով կտեղեկացվի կազմակերպչին։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 525 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024