ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.11.2019, 19:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [628]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 1 » Կենսաթոշակային համակարգը՝ զերծ բյուրոկրատիայից եւ թղթաբանությունից /Հայաստանում ներդրվում է կենսաթոշակառուների հաշվառման նոր համակարգ/
18:02
Կենսաթոշակային համակարգը՝ զերծ բյուրոկրատիայից եւ թղթաբանությունից /Հայաստանում ներդրվում է կենսաթոշակառուների հաշվառման նոր համակարգ/

Հայաստանում աստիճանաբար ներդրվում է սոցիալական նոր մի փիլիսոփայություն, որի էությունն այն է, որ կենսաթոշակ ստանալու առումով քաղաքացին ոչ մի գործառույթի հետ չպետք է առնչություն ունենա։ Բյուրոկրատական ու թղթաբանական տարբեր քաշքշուկների մեջ ընկնելու փոխարեն քաղաքացին պետք է արտահայտի իր՝ թոշակ ստանալու ցանկությունը՝ ընդամենը դիմում ներկայացնելով։ Մնացածն արդեն կկարգավորվի կենսաթոշակառուների հաշվառման նոր տեղեկատվական համակարգի շնորհիվ, որը կենսաթոշակային համակարգի համընդհանուր բարեփոխումների մի մասն է կազմում։
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը երեկ ասուլիսում նշեց, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2011թ. համակարգում սկսվեցին իրականացվել մի շարք սոցիալական բարեփոխումներ, որոնց նպատակն է ստեղծել այնպիսի կենսաթոշակային համակարգ, որը կհամապատասխանի արդի զարգացած աշխարհի պահանջներին։
«Իրականացվող բարեփոխումները հնարավորություն կտան հաղթահարել գործող կենսաթոշակային համակարգի թերությունները։ Խոսքը հատկապես վերաբերում է կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական համակարգին. այն հնարավորություն կտա հստակեցնել թոշակառուների հաշվառումը, որպեսզի նրանց տվյալները լինեն ճշգրիտ, բացառվեն կրկնությունները։ Ներկայումս տարբեր բազաներից բոլոր տվյալներն ի մի են բերվում եւ գրանցվում են մեկ բազայում։ Կենսաթոշակառուների հաշվառման գործընթացի արդյունքում այսօր արդեն թոշակառուների թիվը 520 հազարից հասել է 509 հազարի։ Մինչեւ այս տարվա հուլիսը համակարգը կփորձարկվի, որից հետո կիրառության մեջ կմտնի»,— ասաց Հ. Հակոբյանը։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ կենսաթոշակային համակարգում վերջին երկու տարիներին մեծածավալ աշխատանք է կատարվել, Ազգային ժողովում ընդունվել են շուրջ 50 օրենքների նախագծեր։ Ներկայումս թոշակի անցնելու համար քաղաքացիները հաճախ քաշքշուկների մեջ են մտնում, ինչը կբացառվի տեղեկատվական համակարգի ներդրումից հետո, քանի որ համակարգում կներառվի տեղեկատվական ամբողջ բազան։
«Աշխատանքներ են տարվում, որպեսզի համակարգում ներառվեն ոչ միայն 2004թ. հետո, այլեւ մինչ այդ եղած տեղեկությունները։ Նոր տեղեկատվական համակարգում տվյալների ճշտումից եւ «մեռած հոգիների» դուրս գրումից հետո արդեն իսկ տնտեսվել է շուրջ 11 մլրդ դրամ։ Այս աշխատանքները շարունակական են լինելու, եւ մինչեւ տարեվերջ ավելի առարկայական արդյունքներ կունենանք։ Տնտեսված գումարները ծախսվելու են զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրվող նպաստների բարձրացման վրա, ինչպես նաեւ չի բացառվում, որ հաջորդ տարի եւս թոշակները բարձրացվեն»,–ավելացրեց Ա. Ասատրյանը։
Կենսաթոշակների ստացման անկանխիկ համակարգով արդեն ավելի քան 100 հազար թոշակառուներ իրենց կենսաթոշակները ստանում են բանկերի միջոցով՝ յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրվա ընթացքում։ Բարեփոխումների առաջարկած եւս մեկ առավելությունը՝ կուտակային կենսաթոշակային համակարգը, ի տարբերություն սովորական կենսաթոշակի, թոշակառուի մահվան դեպքում հնարավորություն է տալիս նրա սերունդներին տնօրինելու կուտակված գումարը։

***
Անկանխիկ կենսաթոշակային համակարգի արդյունքում դրանից օգտվողների թիվը հասել է 100 հազարի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը։ Նրա խոսքով՝ այն հնարավորություն է տալիս կենսաթոշակները վճարել ամսվա առաջին աշխատանքային օրը։
Կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակն ընտրողները կենսաթոշակը ստանում են իրենց բանկային հաշվին փոխանցելու միջոցով։ Սա հնարավորություն է տալիս կենսաթոշակառուին իր բանկային հաշվին փոխանցված կենսաթոշակի գումարը տնօրինել առանց որեւէ ժամկետի սահմանափակման՝ բանկի հետ պայմանավորվելով գումարի կանխիկացման եղանակի վերաբերյալ։
Կենսաթոշակառուն պետք է այցելի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկ ու բացի բանկային հաշիվ։ Ընդ որում, բանկային հաշվի բացումը եւ սպասարկումը, որպես պետության կողմից երաշխավորված հիմնական ծառայություններ, կենսաթոշակառուին մատուցվելու են անվճար։
Այնուհետեւ, կենսաթոշակառուն պետք է այցելի իր բնակության վայրի կենսաթոշակ նշանակող տարածքային բաժին, ներկայացնի համապատասխան դիմում՝ նշելով բանկի անվանումը եւ իր բանկային հաշվի համարը։
Կենսաթոշակառուի պարտականությունն է տարեկան մեկ անգամ անձամբ ներկայանալ բանկ կամ բանկին ներկայացնել ՀՀ—ում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած՝ իր ողջ լինելու մասին փաստաթուղը։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 291 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019