Գլխավոր էջ » 2012»Մարտ»29 » ԿԸՀ—ն հրապարակել է ընտրացուցակները /Ստուգե՛ք, արդյոք Ձեր անունն այնտեղ կա՞/
18:14
ԿԸՀ—ն հրապարակել է ընտրացուցակները /Ստուգե՛ք, արդյոք Ձեր անունն այնտեղ կա՞/
Կենտրոնական
ընտրական հանձնաժողովն իր կայքում հրապարակել է ընտրողների ցուցակները,
որի միջոցով կարելի է նախապես իմանալ, թե կոնկրետ քաղաքացին արդյոք
գրանցվա՞ծ է ընտրողների ռեգիստրում, թե՞ ոչ։ Ստուգելու համար պետք է նշված վանդակում հավաքել անուն—ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հասցեն եւ ընտրատարածքը։ Բացի ԿԸՀ—ից, ընտրացուցակները հրապարակել է նաեւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունն իր կայքէջում։ Ոստիկանությունից
զգուշացնում են՝ ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս,
դրանք վերացնելու համար մինչեւ մայիսի 1—ը հարկավոր է դիմում ներկայացնել
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ քաղաքացու
հաշվառման վայրի անձնագրային ծառայություն։ Անձնագրային ծառայությունը
դիմումը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ
ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի
առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարվելու է անհրաժեշտ
փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով
քաղաքացուն։ Հարցեր առաջանալու դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ոստիկանության 010—53—88—63 հեռախոսահամարով։