ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 01:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 7 » Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողը /ՀՀ նախագահը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ/
13:25
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողը /ՀՀ նախագահը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ/

Բրյուսելում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ։
Վերահաստատելով ԵՄ աջակցությունը Մադրիդյան սկզբունքներին, Հ. Ռոմպոյը կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։
«Շփման գծում լարվածությունը մտահոգություն է հարուցում ԵՄ—ում, ուստի անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ լարվածությունից խուսափելու համար»,– ընդծել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, եւ կրկին իմ ուրախությունն եմ հայտնում այսօրվա հանդիպման հետ կապված։ Կցանկանայի մեկ անգամ եւս հրապարակայնորեն շնորհավորել Ձեզ Եվրոպական միության խորհրդի նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում նոր հաջողություններ կգրանցվեն ԵՄ խորհրդի հետ մեր հարաբերություններում։
Այսօրվա մեր քննարկումների օրակարգը բավականին հագեցած էր, ինչը խոսում է մեր դինամիկ հարաբերությունների մասին։
Պարոն Վան Ռոմպոյի հետ մենք այսօր անդրադարձանք Հայաստան—ԵՄ համագործակցության հարցերին եւ քննարկեցինք մեր հետագա անելիքները։ Կարեւորեցինք Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններում ներկայումս առկա բավականին լավ զարգացումները եւ վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը շարունակաբար խորացնել մեր համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում՝ տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ հասարակական կյանքի բոլոր բնագավառներում բարեփոխումների իրականացման համար։
Մենք նաեւ քննարկեցինք Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումների իրականացման ընթացքը։ Եվ վերահաստատեցինք, որ բարեփոխումները կազմում են ԵՄ հետ մեր ընդհանուր օրակարգի բաղկացուցիչ մասը։
Ընդգծեցինք, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում գրանցված առաջընթացը վկայում է հիմնական խնդիրների շուրջ կողմերի մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին։ Գոհունակությամբ նշեցինք, որ մոտ ապագայում ԵՄ—ի հետ կսկսվեն նաեւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մեր բանակցությունները։ Ինչպես նաեւ կարեւորեցինք բոլորովին վերջերս Երեւանում մեկնարկած Եվրոպական միության երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Անդրադարձանք նաեւ ԵՄ խորհրդի՝ ս.թ. փետրվարի 27—ին ընդունված Հարավային Կովկասի վերաբերյալ եզրակացություններին։ Իմ գոհունակությունը հայտնեցի, որ Հայաստանին վերաբերող մասում ԵՄ դիրքորոշումը համահունչ է մեր մոտեցումներին, այն հստակ արտահայտում է մեր հարաբերություններում գրանցված առաջընթացն օրակարգային բոլոր հիմնական հարցերում։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ եզրակացություններն առավել ողջունելի են, դրանք եւս մեկ անգամ վերահաստատում են այն փաստը, որ Հայաստանի եւ միջազգային հանրության, ներառյալ ԵՄ դիրքորոշումները համահունչ են։ Մենք բազմիցս շեշտել ենք, որ ԼՂ ժողովուրդը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողը։ Հայաստանը մշտապես շեշտել է ԼՂ իշխանությունների հետ ուղիղ շփումների անհրաժեշտությունը։
Անդրադարձանք մարդու իրավունքների բնագավառում մեր համագործակցությանը, որը վերջին տարիներին բավական ակտիվացել է։ Արդեն երեք անգամ կայացել են մարդու իրավունքների շուրջ ԵՄ—Հայաստան երկխոսության հանդիպումները, որոնք, համատեղ գնահատականի համաձայն, անցել են բաց եւ կառուցողական մթնոլորտում։ Նման մեխանիզմը երկուստեք հնարավորություն է ընձեռում արծարծել փոխադարձ հետաքրքրություն եւ մտահոգություն ներկայացնող հարցերի շրջանակ, ինչպես նաեւ քննարկել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կոնկրետ համագործակցության հեռանկարներ։
Անդրադարձ կատարեցինք Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։ Նշեցի, որ Հայաստանի իշխանությունները, իրոք, վճռական են 2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կազմակերպել եւ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան։ Մենք հաստատակամ ենք նոր թափ հաղորդելու մեր երկրում ընթացող համապարփակ բարեփոխումներին։ Այս համատեքստում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն առանցքային նշանակություն ունի։
Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, եւ մենք անհամբերությամբ սպասում ենք Ձեզ Երեւանում։
Շնորհակալ ենք, որ Դուք Ձեր խոստումը կատարում եք»։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 550 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024