ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 5 » Լիարժեք օգտագործենք մեր ներուժը
15:37
Լիարժեք օգտագործենք մեր ներուժը

Մասնագետն առաջարկում է տեխնոլոգիական  նվաճումները կիրառել բանակում

Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում աշխատող ձեռնարկություններն առաջարկում են երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման նոր, ամենաժամանակակից լուծումներ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ «Հայաստանը տարիներ առաջ արտադրել է Խորհրդային Միության ռազմական էլեկտրոնիկայի մեկ երրորդը, սակայն Միության փլուզումից հետո մեզ մոտ այդ ներուժը ոչնչացվեց։ Արցախյան պատերազմից հետո մենք հասկացանք, որ պետք է ունենալ սեփական ռազմարդյունաբերություն, եւ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին, սակայն մեր ողջ ներուժը չօգտագործվեց։ Հիմա, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, մենք կարող ենք օգտագործել նաեւ մեր ներուժը եւ նորագույն տեխնոլոգիաներով թարմացնել մեր պաշտպանության համակարգը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ, ասաց նա։
Վարդանյանը նշեց, որ բանակում կարելի է ներդնել զորքերի, մարդկանց շարժը, ապրանքների հոսքերը, կադրերի եւ ռեսուրսների կառավարման ծրագիրը, ինչը զգալիորեն կնվազեցնի ծախսերը, կբարձրացնի արդյունավետությունը։ «Սակայն այս դեպքում մենք նաեւ կապի անվտանգության ապահովման խնդիր ունենք, որպեսզի հակառակորդը չկարողանա հետեւել մեր գործողություններին։ Սակայն պետք է ասեմ, որ մենք ունենք ձեռնարկություն, որը կկարողանա համապատասխան լուծում առաջարկել նաեւ այս դեպքի համար»,–ասաց նա։
Վարդանյանն ընդգծեց, որ սահմանային հենակետերում կարելի է կիրառել օպտիկական տիրույթում, ինֆրակարմիր տիրույթում, ռադիո եւ ձայնային տիրույթում հակառակորդի դիրքերը մոնիթորինգ անող ծրագիրը, որը հնարավորություն կտա ավտոմատ նկատել հակառակորդի շարժը։ «Այս համակարգը հնարավորություն կտա նկատել հակառակորդի շարժը եւ սահմանին կանգնած զինվորին ահազանգել այդ շարժի մասին, ով էլ համապատասխան գործողություններ կձեռնարկի այդ շարժը կանխելու համար»,–ասաց նա։
Սահմանում կարելի է կիրառել նաեւ ռոբոտացված ինքնակառավարվող սարք, որի վրա որեւէ զենք տեղադրված կլինի։ «Սարքի վրա տեղադրված զենքը կարող է լինել նռնականետ, ինքնաձիգ եւ այլն։ Հակառակորդի կողմից շարժ նկատելու դեպքում մենք կարող ենք ավտոմատ կերպով հրահանգել, եւ սարքը կրակ կբացի հակառակորդի ուղղությամբ»,–ասաց Վարդանյանը։
Մասնագետն առաջարկում է նաեւ կիրառել եւս մեկ համակարգ, որը հնարավորություն կտա շարքային զինվորից լավ դիպուկահար ստանալ։ «Մենք գիտենք, որ դիպուկահարների պատրաստման համար մեծ գումարներ են ծախսվում։ Մեր առաջարկած համակարգով մենք հնարավորություն կունենանք հասնել նրան, որ դիպուկահարների աշխատանքի հետ կհամատեղենք նաեւ շարքային զինվորի աշխատանքը, ով ուղղակի կանգնած է սահմանին։ Առաջարկվող համակարգով զինվորը կարող է զենքից հեռու կանգնած, պլանշետի վրա հետեւել հակառակորդի շարժին, որսալ թիրախը եւ ընդամենը կոճակ սեղմելով կրակել»,–ասաց նա՝ ընդգծելով, որ սովորաբար եթե դիպուկահարը 1 կիլոմետրից կարող է կրակել ֆուտբոլի գնդակի վրա, ապա առաջարկվող համակարգով զինվորը կարող է 1 կիլոմետրից դիպուկ կրակել մետաղադրամի վրա։
Մասնագետն ընդգծեց, որ դիպուկահարներն այս համակարգի կիրառման դեպքում անպայման պետք գալու են, սակայն այդ դեպքում հնարավոր կլինի ունենալ դիպուկահարի ֆունկցիաները կատարող շատ զինվորներ, ովքեր կարող են արդյունավետ գործողություններով նպաստել հակառակորդի հնարավոր հարձակումները կանխելուն։
Հարցին, թե հակառակորդը օգտվո՞ւմ է նմանատիպ տեխնոլոգիական հնարավորություններից, Վարդանյանը պատասխանեց, որ Ադրբեջանը փող ունի եւ կարող է բանակի համար ձեռք բերել ամենաժամանակակից տեխնոլոգիան։
Նա նաեւ ընդգծեց, որ այսօր հայկական բանակում օգտագործվում է հայաստանյան տեխնոլոգիական ներուժի միայն 0.2 տոկոսը՝ ընդգծելով, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ իրենք նաեւ բարձրացրել են այս հարցը եւ արել են նոր առաջարկներ։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 496 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024