ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 15:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 7 » Լինել բելգիացի եւ պահպանել հայկական ինքնությունը /Սերժ Սարգսյանը հանդիպել է բելգիահայ համայնքի հետ/
13:30
Լինել բելգիացի եւ պահպանել հայկական ինքնությունը /Սերժ Սարգսյանը հանդիպել է բելգիահայ համայնքի հետ/

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ օրը երեկոյան հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Նախագահը կարեւորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը։ «Շնորհակալ եմ, որ դուք ապացուցում եք, որ կարելի է լինել բելգիացի եւ պահպանել, զարգացնել հայկական ինքնությունը»,–Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանրապետության ղեկավարի խոսքով, յուրաքանչյուր երկրում հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է տվյալ երկրի եւ հայրենիքի միջեւ, եւ իր ցանկությունն է, որ այդ կամուրջը լինի ամուր ու անսասան։ «Անկեղծորեն ցանկանում եմ, որ ձեր զավակներն ու նրանց սերունդները պահպանեն հայկական ինքնությունը՝ իրենց նպաստը բերելով հայ—բելգիական բարեկամության ու համագործակցության ամրապնդմանը։ Ասածս ճշմարիտ է յուրաքանչյուրիդ համար առանձին—առանձին եւ բոլորիս համար միասին։ Մենք ուժեղ ենք մեր վառ անհատականություններով, բայց առավել ուժեղ ենք մեր միասնությամբ»,–հանդիպման մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը։
Նախագահն իր ներածական խոսքում այնուհետեւ նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարց ու պատասխանի ժամանակ հանգամանորեն անդրադարձել է Բելգիայի, Եվրոպական միության եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր երկրի հարաբերություններին ու զարգացման հեռանկարին, Հայաստան–սփյուռք հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Հայաստան—Թուրքիա հարաբերություններին եւ մի շարք այլ հարցերի։
Նախագահը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ԵՄ—ի հետ հարաբերություններում, եւ այսօր բանակցում է մի կողմից ասոցացման համաձայնագրի, իսկ մյուս կողմից՝ խոր եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի ու մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը դյուրացնելու շուրջ, ինչը զգալի խթան կհանդիսանա ՀՀ—ԵՄ համագործակցության ընդլայնման ու հարաբերությունների զարգացման գործում։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 520 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024