Հանրապետության փոքրիկ քաղաքներից մեկում, որի անվանն ու այնտեղ
կատարվող այլ գործընթացներին դեռ կանդրադառնանք, ունի ընդամենը մեկ
ընտրատեղամաս, որտեղ գրանցված են 5 թեկնածու:
Ասել, թե քաղաքը հանդարտ է, կամ անտարբեր , Ճիշտ չի լինի, տարբեր ուժեր որոշակի պատրաստություններ են տեսնում, իսկ մարդիկ…
Ամենահետաքրքիրը հենց նրանց`ընտրողների վիճակն է. մարդիկ, ոչ ավել, ոչ
պակաս անհամբեր սպասում են ընտրակաշառքի: Որևէ մեկը չի թաքցնում, որ
ակնկալում է կոնկրետ գումար, ավելին` բազմապատկելով ընտանիքի անդամների
թվով, արդեն հաշվարկել ու որոշել են, թե ինչի վրա պիտի ծախսեն:
Այստեղ ԲՀԿ-Նն ու ՀՀԿ-ն առայժմ խաղաղ են: ՀԱԿ-ի մասին համարյա չեն խոսում:
Իսկ այ ՕԵԿ-ն արդեն որոշակի քայլեր է կատարել. «Օրինաց երկիրը»
բնակիչներին մարտի 8-ի կապակցությամբ էժանագին օծանելիք ու մուրաբա է
բաժանել: Ասում են նույնիսկ, որ պահածոյի ժամկետն անցած է եղել, ու Արթուր
Բաղդասարյանը, որը ըստ լուրերի, պահածոների գործարանի սեփականատեր է, իր
պահեստը թեթևացրել է, իր ընտրողների բերանը քացրացնելու ազնիվ մղումով:
Բնակիչները ինֆորմացիա ունեին, որ ՕԵԿ-ը հեռախոս է բաժանելու, նրանք հույս
ունեին, որ դա կլինի ապրիլի 7-ի կապակցությամբ ու անհամբեր սպասում էին:
Օեկ-ը նաև մարդկանց հորդորում է համակիրներ բերել և գրանցել կուսակցության օգտին` խոստանալով 20 ձայնի դեպքում, 30 հազար դրամ տալ:
Ապրիլի 7-ը հեռու չէ, որը նաև քարոզարշավի սկիզբն է, ու ամենահետաքրքիրը
այն է, որ մարդիկ անհամբեր սպասման մեջ են, դե ավելի լուրջ
կուսակցություններից` ավելի լուրջ ակնկալիքով:
Հ.Գ. Ընտրակաշառքի սպասումը գրեթե համատարած է, չի կարելի ասել,
որ վերընշված բնակավայրը եզակի է, գրեթե բոլոր մարզերում վիճակը նույն է:
armversion.am/