Խորհրդարանական
ընտրություններին ընդառաջ ինքնառաջադրված մի շարք թեկնածուներ ինքնաբացարկ
են հայտարարել։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական
հանձնաժողովից«Արմենպրեսին» տեղեկացրին, որ պատգամավորության իրենց
թեկնածությունը հանել են ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության
ղեկավար Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանը (թիվ 7 ընտրատարածք),
անկուսակցական Մանվել Վասիլի Եղիազարյանը (թիվ 11)։ Ընտրություններին
մեծամասնական ընտրակարգով չեն պայքարելու նաեւ Հայաստանի հանրապետական
կուսակցության անդամ, «Արտաշատ—Վինկոն» ՓԲԸ հիմնադիր նախագահ Հենրիկ Արգամի
Աբրահամյանը (թիվ 17), անկուսակցական, «Միասին» երիտասարդական շարժման
ղեկավար Հակոբ Սամվելի Հակոբյանը (թիվ 26) եւ անկուսակցական, «Էյ—Ի—Ջի
սերվիզ» ՍՊԸ Տավուշի մարզային ծառայության պետ Երվանդ Արամայիսի
Չիլինգարյանը (թիվ 40)։ Մայիսի 6—ին Հայաստանում կայանալու են
խորհրդարանական ընտրություններ։ Մարտի 22—ին ավարտվել է առաջադրումների
ժամկետը, սկսվել է գրանցումների փուլը, որի վերջնաժամկետը ապրիլի 1—ն է։
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8—ին։
|