ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 21:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 7 » Մեղավորն ադրբեջանական կողմն է /ՄԱԿ—ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը/
13:37
Մեղավորն ադրբեջանական կողմն է /ՄԱԿ—ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը/
ՄԱԿ—ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի՝ այդ կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված խնդրանքով որպես Գլխավոր ասամբլեայի եւ անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ է տարածվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Խոջալուի բնակավայրում 1992թ. տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Դեսպան Նազարյանը նշում է, որ ադրբեջանական կողմը նշված դեպքերի կապակցությամբ բազմիցս կեղծ հայտարարություններ է արել, ու հիշեցնում, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւ բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել ազատ արձակել ադրբեջանական այն լրագրողներին եւ իրավապաշտպաններին, ովքեր հարցականի տակ են դրել Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի իշխանությունների վարկածը։
ՄԱԿ—ում տարածված ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ ներկայացվում են այդ ժամանակահատվածի մարտական գործողությունների մանրամասներն ու նշվում է, որ «…Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում «Խոջալուի» թեման շարունակում է մնալ ադրբեջանցիների ներքին եւ արտաքին տեղեկատվական, ավելի ճիշտ, ապատեղեկատվական քաղաքականության անկյունաքարերից մեկը։ Այնինչ Խոջալուի իրադարձությունների շուրջ ադրբեջանական որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապաշտպանների, լրագրողների եւ հենց Խոջալուի բնակիչների կողմից արված արտահայտություններն ու գնահատականներն ամբողջովին հերքում են Բաքվի ստահոդ վարկածները»։ Հայտարարությունում նաեւ նշվում է, որ «բոլոր փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան հարցում մեղավորը ադրբեջանական կողմն է, որը հրեշավոր հանցանք է գործել սեփական ժողովրդի հանդեպ՝ քաղաքական ինտրիգների պատճառով եւ հանուն իշխանական պայքարի։ …Կանոնավոր կերպով խաղարկելով «Խոջալու» խաղաքարտը՝ պաշտոնական Բաքուն փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում եւ Ադրբեջանի (որի ողջ տարածքով մեկ փաստորեն բացեիբաց իրականացվում էր հայերի բնաջնջում) այլ բնակավայրերում, ինչպես նաեւ ԼՂՀ սահմանամերձ բնակավայրերում, մասնավորապես, Մարաղա գյուղում (ուր 1992թ. ապրիլին ներխուժած ադրբեջանական կանոնավոր բանակի ստորաբաժանումները գազանաբար հաշվեhարդար տեսան մոտ 100 խաղաղ բնակիչների նկատմամբ) կազմակերպված հայկական կոտորածներից»։
Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Նյու Յորքում կայացած անվտանգության խորհրդի հերթական քննարկումների ընթացքում ՄԱԿ—ում ՀՀ դեսպանը նշել էր, որ Ադրբեջանում հայերը ենթարկվել են սպանդի ու սարսափելի բռնությունների լոկ իրենց ազգային պատկանելիության պատճառով, ու անհեթեթ համարել ադրբեջանական կողմից Խոջալուի դեպքերի շահարկումը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 553 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024