ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 11:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 5 » «Մենք կարեւորում ենք Շվեյցարիայի՝ միջազգային հարաբերություններում անկողմնակալ եւ ազնիվ միջնորդի հայտնի համբավը»
15:43
«Մենք կարեւորում ենք Շվեյցարիայի՝ միջազգային հարաբերություններում անկողմնակալ եւ ազնիվ միջնորդի հայտնի համբավը»

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցություններից հետո
Մեծարգո՛ պարոն նախագահ,
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Ուրախ եմ ողջունելու Երեւանում բարեկամ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերին եւ իր գլխավորած պատվիրակությանը։
Մենք քննարկեցինք հայ—շվեյցարական համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ ԵԱՀԿ—ում Շվեյցարիայի նախագահության համատեքստում անդրադարձանք տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության արդի մարտահրավերներին եւ փոխգործակցության խնդիրներին։
Գոհունակությամբ արձանագրեցինք, որ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձեւավորվել է համագործակցության բովանդակալից եւ ընդգրկուն օրակարգ. կայացել են նախագահական փոխայցեր, հիմնվել են դեսպանություններ, կառուցողական երկխոսություն է ծավալվել արտաքին գերատեսչությունների եւ խորհրդարանների միջեւ։ Շվեյցարիայի կողմից իրականացվել են Հայաստանի համար չափազանց կարեւոր աջակցության ծրագրեր։
Դրական գնահատեցինք երկկողմ առեւտրի վերջին տարիներին արձանագրվող կայուն աճը, ինչի շնորհիվ եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան մեր 4—րդ առեւտրային գործընկերն է։ Մեր շահագրգռվածությունը հայտնեցի Հայաստանում շուրջ 40 շվեյցարական ընկերություններ ներառող գործարար համայնքի ընդլայնման հարցում՝ ողջունելով այս մայիսին Ցյուրիխում հայ—շվեյցարական գործարար համաժողովի անցկացումը եւ շվեյցարացի գործարարների առաջիկա այցը Հայաստանի Հանրապետություն։
Որպես հայ—շվեյցարական համագործակցության համեմատաբար նոր կարեւոր հարթակ՝ մենք առանձնացրեցինք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ նաեւ հաշվի առնելով, որ պարոն նախագահը ժամանակին սերտ առնչություն է ունեցել այդ կազմակերպության հետ։
ԵԱՀԿ հարթությունում վերահաստատեցինք համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը։ Մեկ անգամ եւս պարոն Բուրկհալտերին ասացի, որ Հայաստանը սատարելու է Շվեյցարիային ԵԱՀԿ—ում նախագահության բոլոր փուլերում։ Մենք կարեւորում ենք Շվեյցարիայի՝ միջազգային հարաբերություններում անկողմնակալ եւ ազնիվ միջնորդի հայտնի համբավը։ Հավատացած ենք, որ Շվեյցարիայի նախագահությունը կանի առավելագույնը ԵԱՀԿ օրակարգի առաջմղման համար՝ անկեղծ եւ արդյունավետ երկխոսություն խթանելու, ԵԱՀԿ սկզբունքների պահպանմանը հետեւելու եւ անդամ երկրների միջեւ արդյունավետ քաղաքական երկխոսությունը սատարելու միջոցով։
Մանրամասն անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Ես վերահաստատեցի Հայաստանի ցանկությունն օր առաջ գտնելու այս բարդ խնդրի հանգուցալուծումը։ Մենք համակարծիք ենք, որ ռազմական ուղիով խնդիրը չի կարող լուծվել, այլ միայն ավելի է բարդացնելու այս հարցը։ Ուժի կիրառման սպառնալիքները եւ զինադադարի պարբերական խախտումները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին։ Երբ խոսվում է վստահության ամրապնդման միջոցառումների մասին, մենք հստակ նշում ենք, որ դրանց թվում առաջնահերթը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքի դրսեւորումն է։ Ի վերջո, այս պայքարն ինքնորոշման հիմնարար իրավունքի համար մղվող ազգային—ազատագրական պայքար է, եւ չի կարող լինել լուծում, եթե լիարժեքորեն հաշվի չառնվի այս իրականությունը։ Մեր խորին համոզմունքն է, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը։ Մենք արձանագրեցինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այդ հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ձեւաչափն է։
Երկուստեք նշեցինք ԵԱՀԿ բոլոր կառույցների հետ Հայաստանի Հանրապետության արդյունավետ փոխհամագործակցությունը, եւ ես խնդրեցի ԵԱՀԿ գործող նախագահին փոխանցել հեղինակավոր այդ կառույցի մեր բոլոր գործընկերներին Հայաստանի անկեղծ շահագրգռվածությունը ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտներում փոխգործակցության շարունակական խորացման հարցում։
Պարոն նախագահին հայտնեցի մեր ժողովրդի երախտագիտությունը Շվեյցարիայի օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, համամարդկային արժեքներին նվիրվածության եւ դրանց խրախուսման գործում Շվեյցարիայի անկոտրում հանձնառության համար։
Արձանագրեցինք, որ Թուրքիայի կողմից չվավերացվելու պատճառով մինչ օրս առկախված են Շվեյցարիայի Համադաշնության միջնորդությամբ կնքված Հայաստան—Թուրքիա արձանագրությունները։ Բոլոր դեպքերում, մենք, իհարկե, շնորհակալ ենք Շվեյցարիային այդ բարդ գործընթացի մեջ դերակատարություն ունենալու համար։ Համոզված եմ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը պետք է մնա միջազգային բոլոր կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 400 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024