ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 06:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 23 » Մեր դիրքորոշումը հավուր պատշաճի ներկայացվել է /Ադրբեջանի վարքը գնալով հոգնեցնող ու անտանելի է դառնում/
13:06
Մեր դիրքորոշումը հավուր պատշաճի ներկայացվել է /Ադրբեջանի վարքը գնալով հոգնեցնող ու անտանելի է դառնում/

ՆԱՏՕ—ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը եւ «Ռազմավարական տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը երեկ հրավիրված մամլո ասուլիսում մանրամասներ ներկայացրին օրեր առաջ ՆԱՏՕ—ի Խորհրդարանական վեհաժողովի՝ Բաքվում կայացած «Հարավային Կովկաս. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով «Rose—Roth» 86—րդ սեմինարի աշխատանքներին մասնակցության վերաբերյալ։
Կորյուն Նահապետյանի տեղեկացմամբ, Ռիչարդ Կիրակոսյանը հրավիրվել էր որպես բանախոս «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը» թեմայով։ Նշելով սեմինարին մասնակցության դրդապատճառները, նա նկատեց, որ հայկական պատվիրակության մասնակցությունը չափազանց կարեւոր էր, քանի որ եթե չկայացվեր մասնակցության վերաբերյալ որոշում, ապա ՆԱՏՕ—ի Խորհրդարանական վեհաժողովին վակուում կստեղծվեր, եւ ադրբեջանցիները, օգտվելով այդ հնարավորությունից՝ թյուր պատկերացում կստեղծեին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ չհանդիպելով ոչ մի հակազդեցության։
Սեմինարն ընթացել է խիստ լարված մթնոլորտում. ադրբեջանցի պատվիրակներն անընդհատ տարածել են հայատյացություն, հակահայկական քարոզչություն եւ ապատեղեկատվություն, որին հայկական պատվիրակությունը հակազդել է՝ ներկայացնելով իրականությունը թե՛ ԼՂ հակամարտության կարգավորման, թե՛ քննարկվող այլ հարցերի վերաբերյալ։ Սեմինարին ներկա ՆԱՏՕ—ի Խորհրդարանական վեհաժողովի մյուս պատվիրակները հիմնականում եղել են դիտորդի կարգավիճակում. բանավեճն ընթացել է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակների միջեւ։ 
Սեմինարի ընթացքում, ինչպես տեղեկացրեց հայկական պատվիրակության ղեկավարը, քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ Ադրբեջանի արտաքին գերակայություններն ու եվրոատլանտյան ինտեգրումը, հայ—ադրբեջանական հակամարտությունը, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը, Ադրբեջանում կառավարման համակարգի եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները, Ղրիմի ճգնաժամը, Վրաստանի եվրոատլանտյան ուղին եւ այլն։
Կորյուն Նահապետյանը, անդրադառնալով քննարկումների ժամանակ ԼՂ հիմնահարցի արծարծմանը, ասաց, որ բոլոր քննարկումների առանցքում ԼՂ—ի հարցն էր եւ հակամարտության կարգավորման տարբեր մանրամասներ։ «ԼՂ հիմնահարցի քննարկումների ժամանակ մեր հիմնական շեշտադրումները եղել է այն, որ ԼՂ—ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Խորհրդային Ադրբեջանի տարածքում ԽՍՀՄ փլուզման ժամանակահատվածում ձեւավորվել են երկու անկախ իրավահավասար պետություններ՝ Ադրբեջանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ ԼՂՀ ժողովուրդը, իրացնելով իր ինքնորոշման իրավունքը, հռչակել է անկախ պետություն։ Մենք եւս մեկ անգամ նշեցինք, որ այս պետությունը տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետություններից մեկն է։ Ինչ վերաբերում է իրենց շեշտադրումներին, ապա բոլոր քննարկումների ժամանակ նշվում էր, որ «օկուպացվել» են տարածքներ, Հայաստանն «ագրեսոր» է եւ այլն։ Օկուպացիայի առումով շատ հստակ նշվեց, որ օկուպանտը հենց Ադրբեջանն է, որն օկուպացրել է Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի որոշակի տարածքներ։ Մենք իրենց առաջարկեցինք նստել բանակցությունների սեղանի շուրջ ԼՂ ներկայացուցիչների հետ որպես բանակցության հիմնական լիարժեք կողմ, բայց ադրբեջանական պատվիրակները օկուպացիայի, ագրեսիայի մասին էին փորձում  խոսել, որը առաջացնում էր այլ երկրների պատվիրակների զայրույթը, նրանք ականջակալներն էին վար նետում՝ հոգնելով այդ կարգի շեշտադրումներից։ Մեր կողմից նաեւ նշվել է, որ պատերազմը իրենք են սանձազերծել, եւ դրա արդյունքում է առաջացել հակամարտությունը»։
Պատգամավորը նշեց, թե ադրբեջանական կողմը պատրաստ չէ երկխոսության, բայց հակառակը՝ երկխոսության բոլոր հարթակներն օգտագործում է հայկական կողմին վարկաբեկելու եւ հետագա քննարկումները ապարդյուն ներկայացնելու համար։ Նրան նաեւ մտահոգել էր, որ ակնհայտ ապատեղեկատվություն էին տարածել ադրբեջանական ԶԼՄ—ները, իսկ հայկական լրատվամիջոցներն էլ երբեմն կուլ էին գնացել դրան. «Հակահայ քարոզչությունն անընդհատ էր, մենք հակազդում էինք, սեմինարն անցնում էր խիստ լարված պայմաններում, ադրբեջանական կողմից չկար որեւէ պատշաճ արձագանք մեր դիտարկումներին, դրա փոխարեն՝ բոլոր տեսակի հայտարարություններն ուղեկցվում էին պետությանն ու առանձին անհատներին ուղղված վիրավորանքներով՝ ստեղծելով լարված իրավիճակ, մյուսները դիտորդի կարգավիճակում էին»։ Նահապետյանը նշեց, որ մեր պատվիրակությունը բոլոր այս խնդիրների քննարկմանն ակտիվ մասնակցություն է ունեցել, կարողացել են լիարժեք ներկայացնել դիրքորոշումներն օրակարգային բոլոր խնդիրների շուրջ։ 
«Սեմինարի ժամանակ ակնհայտ էր հայ պատվիրակների պատրաստվածությունը, եւ շատ կարեւոր է, որ նիստին ներկա այլ երկրների պատվիրակները լսեցին ճշմարտությունը ղարաբաղյան հակամարտության մասին եւ ընկալեցին մեր պատվիրակների ներկայացրածը»,–հայտարարեց Ռիչարդ Կիրակոսյանը։
Կիրակոսյանի խոսքով՝ ԼՂ խնդիրը առաջինն էր օրակարգում, եւ, բարեբախտաբար, ադրբեջանական կողմը ակնհայտ ագրեսիա էր դրսեւորում, միաժամանակ հայ պատվիրակները զուսպ էին եւ իրենց ելույթներով կարողացան ներկայացնել խնդիրն անհրաժեշտ չափով։
Իր հերթին, Թեւան Պողոսյանը նշեց, որ ադրբեջանական լրատվամիջոցները առաջին օրը տալիս էին քիչ թե շատ հավաստի տեղեկատվություն, որպեսզի բթացնեն զգոնությունը. «Սակայն արդեն երկրորդ օրը սկսվեց ապատեղեկատվության տարածումը ադրբեջանական լրատվամիջոցներում, որոնք ակնհայտորեն գտնվում են իշխանությունների ամբողջական վերահսկողության տակ։ Ազատ ադրբեջանական լրատվամիջոցների մասին խոսք լինել չի կարող»։
Ըստ Նահապետյանի՝ Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ—ի հետ համագործակցությունը, սակայն այլ հարց է, որ ավելի լավ կլիներ՝ ԽՎ—ի նիստը չանցկացվեր մի երկրում, որտեղ բացակայում է ժողովրդավարությունը. «Շատ դժվար է մասնակցել Բաքվում տեղի ունեցող միջոցառումներին, քանի որ Ադրբեջանը ոչ մի հնարավորություն բաց չի թողնում՝ Հայաստանին ներկայացնելու որպես ագրեսոր։ Միանշանակ է. նրանց հետ անհնար է երկխոսություն վարել, Ադրբեջանը պատրաստ չէ երկխոսության»։
Հայաստանի պատվիրակությունը ցանկություն ունի առավել ակտիվ կերպով մասնակցելու ՆԱՏՕ—ի կողմից իրականացվող միջոցառումներին։
Կորյուն Նահապետյանը նշեց, որ թե՛ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարը, թե՛ վեհաժողովի նախագահը բազմիցս իրենց ելույթների ընթացքում էապես կարեւորել են ՀՀ զինված ուժերի մասնակցությունն այդ խաղաղապահ առաքելություններին, եւ դա մեզ հետ գործընկերային հարաբերությունների կարեւորագույն բաղադրիչն է՝ ինչպես անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրակակացումը, այնպես էլ խաղաղապահ առաքելություններին մեր մասնակցությունը։ 
Անդրադառնալով «ՀՀ»—ի հարցին, թե ինչպե՞ս սեմինարի ժամանակ իրենց պահեցին թուրքերը, Կորյուն Նահապետյանն ասաց. «Օկուպացիայի հետ կապված խնդրով թուրքերը խոսեցին, սակայն մեր պատվիրակությունը շատ արագ հակազդեց, որ եթե խոսքը գնում է օկուպացիայի մասին, դուք մեզ դասեր մի տվեք. դուք եք օկուպացրել Կիպրոսը, եւ պետությունը, որը օկուպացրել է Կիպրոսը, տարածքներ է զավթել, իրավունք չունի դաս տալու եւ խառնվելու երկու պետությունների փոխհարաբերություններին»։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 350 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024