ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 18.11.2019, 10:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 29 » Միջուկային բժշկության կենտրոնի ծրագիրն ընթացքում է /Դա ե՛ւ հիվանդներին կբուժի, ե՛ւ տնտեսական օգուտներ կբերի/
18:13
Միջուկային բժշկության կենտրոնի ծրագիրն ընթացքում է /Դա ե՛ւ հիվանդներին կբուժի, ե՛ւ տնտեսական օգուտներ կբերի/
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը եւ ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը համատեղ մշակել են «Ռադիոնուկլիդների արտադրության արագացուցչային տեխնոլոգիաներ ՀՀ—ի եւ տարածաշրջանի երկրների համար» նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում էր ֆիզիկայի ինստիտուտի բազայի հենքով ստեղծել ցիկլոտրոնային միջուկային կենտրոն՝ ռադիոակտիվ իզոտոպների (ռադիոնուկլիդների) արտադրության եւ հարակից գիտությունների որոշակի հարցերի ուսումնասիրման համար։ Արագացուցիչների կիրառմամբ նոր տեխնոլոգիաների ներդրումը բժշկության մեջ եւ հարակից բնագավառներում հնարավորություն կտա մեր երկրին տիրապետել բժշկական ախտորոշման արդիական մեթոդներին եւ Հայաստանը դարձնել միջուկային բժշկության կենտրոն (խոսքը քաղցկեղի ախտորոշման ու բուժման մասին է)։ Մենք անդրադարձել էինք, թե ինչ է նշանակում այս ծրագիրը առողջապահական տեսանկյունից՝ նշելով, թե ռադիոիզոտոպների արտադրությունը միայն բժշկությանը չէ որ պետք է, այլ՝ տնտեսությանը, գյուղատնտեսությանը։
Նախ ասենք, որ ծրագրի իրականացման նպատակահարմարությունը հետեւյալ գործոններով է պայմանավորված. 1. տարածաշրջանում գոյություն չունի բժշկության, գյուղատնտեսության եւ տնտեսության այլ ոլորտներում մեծ պահանջարկ ունեցող ռադիոիզոտոպների որեւէ արտադրություն, 2. շուրջ 2000 կմ հեռավորության վրա բացակայում են նման արտադրություն կազմակերպելու հնարավորություն ունեցող երկրներ, այսինքն՝ ռադիոնուկլիդների արտադրությունը Հայաստանում շահութաբեր կլինի՝ իրացում գտնելով ներքին եւ մերձակա արտերկրի շուկաներում, 3. ինստիտուտի կողմից տնօրինվող տարածքները համապատասխանում են «Ցիկլոն—30» ցիկլոտրոնի տեղադրման եւ շահագործման ռադիացիոն անվտանգության պահանջներին, այլ կերպ՝ տնտեսապես ձեռնտու է պատրաստի շինությունների օգտագործումը, 4. ինստիտուտը ավանդական արագացուցչային կենտրոն է, այլ կերպ՝ ցիկլոտրոնը շահագործելու համար որակյալ մասնագետներ ունի։ Բացատրենք, որ ցիկլոտրոնը միջուկային ֆիզիկայի ասպարեզում հետազոտությունների ժամանակակից գործիք է, բժշկության եւ արդյունաբերության մեջ, բնագիտական ու գյուղատնտեսական հետազոտություններում կիրառման մեծ ներուժ ունի։ Մինչդեռ ներկայումս ՀՀ—ն ցիկլոտրոնային արտադրության ռադիոիզոտոպներն ամբողջությամբ ներկրում է։ Մասնագետները հաշվարկել են, որ ներդրումների ընդհանուր գումարը կկազմի 19 մլն եվրո (ցիկլոտրոնի եւ վեց իզոտոպների արտադրության տեխնոլոգիական գծերի, շենքի վերանորոգման ու ցիկլոտրոնի տեղադրման նախապատրաստական աշխատանքների արժեքն է սա)։ Միջուկային բժշկության կենտրոնի ռադիոքիմիական համակարգը բաղկացած կլինի ցիկլոտրոնից, համապատասխան ռադիոլաբորատորիաներից։ Բացի գիտական նշանակությունից, ցիկլոտրոնն ունի մեծ կիրառական նշանակություն տնտեսության մի շարք բնագավառներում։ Օրինակ, արդյունաբերության ոլորտում ցիկլոտրոնի միջոցով մեքենաների մաշվածությունը կարելի է ուսումնասիրել, քսանյութերի եւ մաշվածության հանդեպ դիմացկուն մեքենասարքավորումների բարձրորակ աշխատանքը ապահովել։ Արդյունքը կլինի վառելիքաքիմիական եւ մեխանիկական ինժեներիայի զարգացումն ու բարելավումը։ Բնագիտության եւ գյուղատնտեսության ոլորտում պրոտոնի ռադիացիայի օգտագործմամբ բույսերի նոր տեսակներ կարելի է ստանալ։ Արդյունքը կլինի բերքի բարելավումն ու հիվանդությունների նկատմամբ դիմացկունության բարձրացումը։
Բացի այս ամենը։ Մի բան միանշանակ է, եթե մենք ունենք ատոմային էներգետիկա, ուրեմն եւ կարող ենք զարգացնել միջուկային բժշկությունը։ Ըստ մասնագետների բացատրության, վերջին տարիներին գիտատար տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն տվեց օգտագործելու ռադիոնուկլիդները ախտորոշման ու բուժման նպատակով։ Բացվեց բժշկության նոր ուղղություն՝ միջուկային բժշկություն։ Իոնիզացնող ճառագայթման կենսաբանական ազդեցության մասին հիմնարար գիտելիքները հանգեցրին նոր տեխնոլոգիաների ստեղծման, որոնք թույլ են տալիս անցում կատարել ամբողջ ուռուցքի ճառագայթումից ընտրողական՝ միայն ուռուցքի բջիջների ճառագայթմանը։ Այժմ աշխարհում թողարկվում են մոտ 80 քիմիական էլեմենտների ավելի քան 350 նուկլիդներ, որոնցից շատերը ռադիոբուժպրեպարատների մշակման եւ դրանց արդյունաբերական թողարկման համար հիմք են։ Ռադիոնուկլիդները հաջողությամբ օգտագործվում են ուռուցքային եւ ոչ ուռուցքային հիվանդությունների ռադիոթերապիայի համար։ Ռադիոնուկլիդային թերապիայի առավելությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ճառագայթումը կլանվում է պաթոլոգիկ օջախներում՝ նվազագույն վնաս հասցնելով առողջ հյուսվածքներին, ինչը նաեւ հնարավորություն է ընձեռում բուժելու հեռու գտնվող մետաստազները։ Ռադիոնուկլիդային բուժումը չունի այլընտրանք, երբ վիրահատելը կապված է մեծ վտանգի հետ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, քաղցկեղային հիվանդությունները շեշտակի աճի միտումներ ունեն հատկապես նոր զարգացող երկրներում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2015թ. հիվանդների թիվը կկրկնապատկվի։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2006թ. ՀՀ—ում գրանցված 27 հազ. քաղցկեղով հիվանդներից 5171—ը մահացել են։ Ընդունենք, որ սա բավականին մեծ թիվ է 3 մլն բնակչություն ունեցող երկրի համար։ Պարադոքսն այն է, որ ՀՀ—ն ունի բավականին լավ զարգացած ատոմային էներգետիկայի դպրոց, տարբեր տիպի արագացուցիչներից կազմված լայն համակարգ, բայց միջուկային բժշկությունը զարգացում չի ապրել։ Ավելին՝ զգալիորեն հետ է մնացել համաշխարհային մակարդակից, եւ դա այն պատճառով, որ մեր երկրում բացակայում է ռադիոիզոտոպների արտադրությունը, իսկ ներմուծումն անհնար է, քանի որ անհրաժեշտ իզոտոպների կյանքի տեւողությունը կարճ է։ Բայց մենք կարող ենք կազմակերպել դրանց արտադրությունը, քանի որ ունենք անհրաժեշտ բոլոր պայմանները։ Սա այլեւս օրախնդիր է (ծրագիրն ընթացքում է)։
Նաեւ բնապահպանների համար մասնագետները հստակեցնում են, որ իզոտոպների արտադրության նոր եղանակների մշակումը անվտանգ է բնապահպանական տեսանկյունից։
Խոսենք կարեւոր մեկ այլ թեմայից էլ։ Հաստատ է, որ եթե քաղցկեղով հիվանդները շատ են, ապա դա երկրին սոցիալական ու տնտեսական վնասներ է պատճառում։ Հայաստանում ամեն տարի միջինում բուժում են ստանում մոտ 35.000 ուռուցքային հիվանդներ, որոնցից 83% կազմում են չարորակ գոյացություններով հիվանդները։ Այս հիվանդներից մոտ 5000—ը կարիք ունի ավանդական վիրաբուժական եւ քիմիոթերապեւտիկ միջամտությունների, իսկ ճառագայթային եւ ռադիոնուկլիդային բուժման մեթոդները չարորակ նորագոյացությունների բուժման չափազանց բարձր արդյունավետությամբ օժտված եղանակներ են, որոնք տնտեսապես զարգացած երկրներում կիրառվում են ուռուցքաբանական հիվանդների 60—75%—ի մոտ։ Արդեն ասել ենք, որ ոչ բոլոր երկրներում է, որ հնարավոր է կազմակերպել հիվանդների բուժումը նշված մեթոդներով, մասնավորապես ռադիոնուկլիդային բուժում իրականացնելու համար անհրաժեշտ է միջուկային ֆիզիկայի բնագավառի մասնագիտական ներուժ, որը անմիջականորեն ներգրավված կլինի ռադիոնուկլիդների արտադրության մեջ։ Մեր պարագայում այս խնդիրը, բարեբախտաբար, չկա. մեր երկրում կան բժիշկներ, ֆիզիկոսներ, ովքեր կարող են ապահովել նշված մեթոդների կիրառմամբ բուժման բարձր արդյունավետությունը։ Այս կենտրոնը կարող է ապահովել ոչ միայն ՀՀ—ի կարիքները, այլեւ նախադրյալներ կստեղծվի տարածաշրջանի այլ երկրներից կենտրոնում բուժման նպատակով հիվանդների ներհոսքի համար, ինչպես նաեւ կենտրոնի արտադրանքի արտահանման համար դառնալով տարածաշրջանային կենտրոն։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 322 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019