Մոլդովայի իշխանությունները, հնարավոր է, օգնության խնդրանքով դիմեն
Ռումինիային, եթե նախագահական ընտրությունների օրը իրադրությունը դուրս գա
վերահսկողությունից: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը՝
վկայակոչելով Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ բարձրաստիճան աղբյուրին: Օգնությունը
կարող է ցուցաբերվել ռումինական ոստիկանության ստորաբաժանումներ
ուղարկելու ձևով՝ երկու երկրների ՆԳՆ-ների միջև ստորագրված
համագործակցության շրջանակներում: Բացի այդ, ատառոց դեպքերում
ուսումնասիրվում է Մոլդովայի կառավարությունը և խորհրդարանը Բուխարեստ
տեղափոխելու հավանականությունը, որի համար արդեն չվերթ է պատվիրվել: Մարտի
13-ին Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը խորհրդակցություն է անցկացրել
ուժայինների հետ, որի ժամանակ կտրականապես պահանջել է կարգուկանոն հաստատել
նախագահի ընտրությունների հարցով խորհրդարանի հատուկ նիստի օրը: Աղբյուրի
տեղեկության համաձայն՝ վարչապետը համոզված չէ, որ Մոլդովայի ուժայինները
կարող են ինքնուրույն կարգավորել այդ օրը երկրում տիրող իրավիճակը այն
դեպքում, եթե երկրում տեղի ունենան ընդդիմության փողոցային ցույցեր: Բացի
այդ, երկրի ոստիկանների մեծ մասը իրենք են քրեական հետապնդման մեջ գտնվում
2009 թ. ընդդիմադիր, այժմ արդեն վարչապետ Վլադիմիր Ֆիլատի կազմակերպած
ցույցը ցրելու համար: Մոլդովայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թ. մարտի 16-ին:
|