ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 04:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 30 » Մտերմիկ զրույց սինգապուրահայ համայնքի անդամների հետ /Ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուր /
18:13
Մտերմիկ զրույց սինգապուրահայ համայնքի անդամների հետ /Ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուր /

Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուրի Հանրապետություն ավարտվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։ Հանրապետության ղեկավարը երեկ նրանց հանդիպել է Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Ի դեպ, Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1835թ. Հիլ Ստրիթ փողոցում, որտեղ 1833թ. հայ համայնքին հողակտոր էր հատկացվել։ Իսկ առհասարակ հայերը Սինգապուրում սկսել են հաստատվել 18—րդ դարի վերջից։ Հիմնականում ներգաղթել են Մալայզիայից, Հնդկաստանից, Նոր Ջուղայից։ Չնայած սակավաթիվ լինելուն՝ հայերին հաջողվել է նշանակալից դեր խաղալ երկրի պատմության մեջ եւ դրական հիշողություններ թողնել Սինգապուրի համայնքների պատմության մեջ։ Պատահական չէ, որ նախօրեին երկրի նախագահ Թոնի Տան Քեն Յամը հատուկ շեշտել էր, որ Սինգապուրում առաջին թերթը տպագրել ու առաջին քրիստոնեական եկեղեցին կառուցել են հայերը, իսկ վարչապետ Լի Սան Լունը նշել էր, որ առեւտրային հարաբերությունները երկրում դեռեւս 19—րդ դարում զարգացել են գլխավորապես հայ առեւտրականների ջանքերի շնորհիվ։
Ավարտելով այցը՝ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը երեկ երեկոյան վերադարձել է Երեւան։

30-03-2012

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 486 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024