ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 18:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 2 » ՆԱՏՕ—ում մեր ներկայացուցիչների հաստիքները կվերանվանվեն /«Փոխգործակցությունը շահավետ է թե ներքին եւ թե արտաքին շահերի առումով»/
17:11
ՆԱՏՕ—ում մեր ներկայացուցիչների հաստիքները կվերանվանվեն /«Փոխգործակցությունը շահավետ է թե ներքին եւ թե արտաքին շահերի առումով»/

Կառավարության երեկվա նիստում որոշվեց 1. Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում (ՆԱՏՕ) ՀՀ—ի առաքելությունում պաշտպանության հարցերով պետական խորհրդականի հաստիքը հաստատել՝ կրճատելով ՆԱՏՕ—ում ՀՀ—ի ռազմական ներկայացուցչի հաստիքը։ 2. ՆԱՏՕ—ում (ռազմավարական հրամանատարությունների) ռազմական համագործակցության վարչությունում ՀՀ փոխգործակցության սպայի հաստիքը՝ կրճատելով ՆԱՏՕ—ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի համադրման օղակում ՀՀ կապի սպայի հաստիքը։ 3. Հաստատել ՆԱՏՕ—ում ՀՀ ռազմական ներկայացուցչի հաստիքը՝ կրճատելով ՆԱՏՕ—ում վերափոխումների հրամանատարության հետ փոխգործողության գծով սպայի հաստիքը։
Ըստ պաշտպանության նախարարության, միջազգային անվտանգության ապահովման ոլորտում մեր երկիրը, բացի այլ երկրների հետ երկկողմ ռազմական համագործակցությունից, ակտիվ համագործակցություն է ծավալում նաեւ մի շարք ունիվերսալ եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ։ «Այդ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում ՀՀ—ն իր անմիջական մասնակցությունն է ունենում միջազգային անվտանգության ապահովման գործընթացում, ինչը բացառապես դրական է անդրադառնում մեր պետության միջազգային վարկանիշի վրա։ Բացի այդ, միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը նպատակ են հետապնդում աջակցել Հայաստանի զինված ուժերում որոշակի բարեփոխումների իրականացմանը, կարողությունների ավելացմանը, ինչպես նաեւ պաշտպանունակության ամրապնդման խնդիրների լուծմանը»,—ասում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ ՀՀ—ն այսօր մեծածավալ փոխգործակցություն է իրականացնում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։
Հատկանշական է ՀՀ—ՆԱՏՕ համագործակցությունը ԱԳԳԾ (անհատական գործընկերության գործողությունների ծրագիր) շրջանակներում, որը նախատեսում է համագործակցություն անվտանգության, պաշտպանական եւ անվտանգության ոլորտի բարեփոխումների, արտակարգ իրավիճակների պլանավորման, գիտության եւ բնապահպանության, ինչպես նաեւ հանրային տեղեկատվության ոլորտներում։ «Համագործակցության նշված ուղղություններով բազմաթիվ ծրագրեր են իրականացվում Հայաստանի եւ ՆԱՏՕ—ի միջեւ, որոնց արդյունավետությունը մեծապես պայմանավորված է առաջացող խնդիրներին օպերատիվորեն արձագանքելու, Հայաստանի դիրքորոշումը անմիջապես ներկայացնելու հանգամանքից»,—նշում է պաշտպանության նախարարը։ Ըստ նրա, համագործակցությունը ՆԱՏՕ—ի հետ շահավետ է ՀՀ թե՛ արտաքին եւ թե՛ ներքին քաղաքականության շահերի տեսանկյունից։ Այն ուղղված է հավասարակշռելու միջազգային ուժերի կենտրոնների ազդեցությունը ՀՀ նկատմամբ, չեզոքացնելու կամ նվազեցնելու հարավկովկասյան տարածաշրջանում առկա սպառնալիքները եւ բարձրացնելու հարավկովկասյան տարածաշրջանի երկրների միջեւ փոխվստահության մթնոլորտը։ «Ինչ վերաբերում է ՀՀ—ՆԱՏՕ ներքաղաքական առումով շահավետ լինելուն, ապա այն թույլ է տալիս արդյունավետ կերպով իրականացնել ներպետական բարեփոխումները՝ զարգացնելով ժողովրդավարական կառավարման ինստիտուտներն ու պրակտիկան»։
Իսկ կառավարության այս որոշման նպատակը ՆԱՏՕ—ում ՀՀ ՊՆ ներկայացուցիչների պաշտոնների անվանափոխումն է՝ պայմանավորված ՆԱՏՕ—ի կառույցներում իրականացվող բարեփոխումներով։ Անհրաժեշտ է նշել, սակայն, որ ՆԱՏՕ—ում ՀՀ ՊՆ ներկայացուցիչների պարտականությունները չեն փոխվում։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՆԱՏՕ—ում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա, ինչպես նաեւ այն, որ պաշտպանության ոլորտին առնչվող հարցերը պահանջում են յուրահատուկ մասնագիտական մոտեցում, անհրաժեշտ է լինում, որպեսզի ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչը անմիջական մասնակցություն ունենա այդ կազմակերպությունների շրջանակներում բարձրացված եւ ՀՀ—ին առնչվող հարցերի քննարկմանը։ Այդ մասնակցությունը, մի կողմից, հնարավորություն է ընձեռում լիարժեքորեն պաշտպանել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը պաշտպանական ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ, առավել օպերատիվ արձագանքել բարձրացված խնդիրներին, մյուս կողմից էլ ապահովում է աշխատանքների կազմակերպման բարձր արդյունավետության մակարդակ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փաստաթղթերի մշակման առավել արդյունավետ եղանակը ներկայացուցիչների անմիջական հանդիպումներն ու քննարկումներն են։
Անհրաժեշտ է նշել նաեւ, որ վերանվանվող հաստիքների ֆինանսավորումը նախատեսված է 2012թ. պետբյուջեի մասին օրենքով։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 444 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024