ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 24 » Նախագահն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին
17:50
Նախագահն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
Նախագահը Հայաստանի իշխանությունների եւ անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել դեսպան Ռենոյին՝ պաշտոնավարման շուրջ չորս տարվա ընթացքում նրա աշխատանքի եւ հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում անձնական ներդրման համար, ինչն արտացոլվել է ամենատարբեր ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմամբ ու խորացմամբ։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Անրի Ռենոյի մասնագիտական գործունեությունն արժանացել է թե՛ մեր երկրի պետական եւ հասարակական կառույցների, թե՛ ժողովրդի բարձր գնահատականին։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ֆրանսիայի հաջորդ դեսպանը նույն նվիրումով եւ եռանդով կշարունակի այդ պաշտոնում բարձր առաքելությունը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների, իսկ Անրի Ռենոն պաշտոնավարումից հետո էլ կմնա Հայաստանի լավագույն բարեկամը։
Դեսպան Ռենոն շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի եւ իր աշխատանքին տրված բարձր գնահատականի համար՝ ընդգծելով, որ անցած շուրջ 4 տարվա ընթացքում հայ—ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման համար արել է ամեն հնարավորը, աշխատել է մեծագույն հաճույքով՝ ամենուր եւ ամեն պահի արժանանալով Հայաստանի իշխանությունների եւ ժողովրդի բարյացակամ եւ ջերմ վերաբերմունքին, ինչի համար անսահման շնորհակալ է եւ հեռանում է համոզմունքով, որ իր դիվանագիտական առաքելությունը հաջողություն է ունեցել։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ օրերս Փարիզում կայանալիք՝ Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 427 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024