ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 25.12.2024, 22:19
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 20 » Ներկայացվեցին «Կուտակայինի» փոփոխությունները /Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը/
15:00
Ներկայացվեցին «Կուտակայինի» փոփոխությունները /Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը/

Երեկ Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը։

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ  տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Սուքիաս Ավետիսյանը։
Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց նաեւ «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է տրանսֆերային գնագոյացում հասկացությունը եւ այն մեթոդները, որոնց վրա հիմնվում է տրանսֆերային գնագոյացումը, ինչպես նաեւ կարգավորում է տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս հարաբերությունները։ Ինչպես նշեց Վախթանգ Միրումյանը, օրենքը վերաբերելու է խոշոր հարկ վճարողներին, մասնավորապես՝ նրանց, ում նախորդ տարվա իրացման շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դրամը, կամ նախորդ հաշվետու տարվա վերջի դրությամբ զուտ ակտիվները գերազանցել են 1 մլրդ դրամը կամ հաշվետու տարվա ընթացքում հանդիսացել է այնպիսի վերահսկվող գործարքի կողմ, որի գումարը գերազանցել է 1 մլրդ դրամը, կամ այն գործարարը, ով զբաղվում է մետաղական օգտակար հանածոների արդյունահանմամբ։ Օրենքի ընդունումը նպատակ ունի կանխելու հարկերից խուսափելու հնարավորությունները։
Օրինագծի վերաբերյալ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն։ Բոլոր ելույթ ունեցողները կարեւորեցին օրենքի անհրաժեշտությունը, այդուհանդերձ, նշելով, որ օրինագծում առկա են մի շարք հակասություններ, եւ այն լրամշակման անհրաժեշտություն ունի։ Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանն անդրադարձավ պատգամավորների առաջարկներին եւ դիտողություններին, նշելով, որ դրանցից շատերն ընդունելի են։ 
Փոխնախարարի ներկայացմամբ՝ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց նաեւ «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրությանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը խորհրդարանին առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նպատակ ունի հստակեցնել հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու եւ արգելանքը վերացնելու ընթացակարգը եւ վերացնել լրացուցիչ խոչընդոտները բիզնես իրականացնելու տեսանկյունից։
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ օրենսդիրների քննարկմանը ներկայացրեց Քաղաքացիական ծառայության խորհդի նախագահ Մանվել Բադալյանը։ Նա ասաց, որ օրենքում առաջարկվող սկզբունքային փոփոխությունները վերաբերում են քաղաքացիական ծառայողների ատեստավորմանը եւ ստաժին։ Մասնավորապես, առաջարկվում է մեղմացնել քաղաքացիական ծառայության ոլորտում պաշտոնների նշանակման համար պահանջվող ստաժի չափերը, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայողների ատեստավորման գործընթացը փոխարինել քաղաքացիական ծառայողների աշխատանքի կատարողականի գնահատմամբ։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ներկայացմամբ՝ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին կառավարության մեկ այլ՝ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որի նպատակն է աջակցել փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը, մասնավորապես՝ ընտանեկան բիզնեսին, որի գործունեության իրացումից ստացված շահույթը՝ այդ կամ նախորդ տարվա, չի գերազանցում 12 մլն դրամը։ Հարկային բեռի թեթեւացման նպատակով առաջարկվում է առեւտրական գործունեություն իրականացնող տնտեսավարողի շրջանառության հարկը 3,5 տոկոսից իջեցնել 1 տոկոսի։ Վախթանգ Միրումյանը պարզաբանեց, որ այս փոփոխությունից կօգտվեն շուրջ 3000 փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղված տնտեսավարողներ։ 
Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցան պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վարդան Այվազյանը, Խոսրով Հարությունյանը եւ Արծվիկ Մինասյանը։ ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության տեսակետը՝ Միքայել Մելքումյանը։ Նրանք անդրադարձան ոլորտում առկա խնդիրներին, կարեւորեցին հարկային բեռի թեթեւացմանը, գործարարության զարգացմանը, ձեռնարկատիրությամբ զբաղվողների թվի ավելացմանն ուղղված քայլերի իրականացումը, ինչպես նաեւ փաթեթի վերաբերյալ ներկայացրին իրենց առաջարկները եւ առաջինից երկրորդ ընթերցում անհրաժեշտ համարեցին փոխել որոշ ձեւակերպումներ։ Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ընդունելի օրինագիծ է, իսկ պատգամավորների առաջարկները կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում։
Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ կառավարությունը առաջինից երկրորդ ընթերցում կվերանայի օրենսդրական փաթեթը եւ կքննարկի բոլոր մտահոգություններն ու առաջարկները։
Առաջին ընթերցումով պատգամավորները քննարկեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ դրան կից 8 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով, թելադրված է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման իրականացման անհրաժեշտությամբ եւ ՀՀ քաղաքացիների մտահոգություններով։ Օրենսդրական փաթեթը նախատեսում է 2014 թ. հուլիսի 1—ից նպատակային սոցիալական վճարների կուտակային կենսաթոշակի համակարգ գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում փուլային ճանապարհով։ Օրինագծով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով։ Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու։ Ոչ պետական հատվածի աշխատողները կարող են կամավոր մասնակցել այս համակարգին։ Նախարարը տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխության նպատակը աշխատանքային գործունեության ընթացքում սոցիալական վճար կատարած անձանց կենսաթոշակային տարիքում պետական կենսաթոշակից բացի, կենսաթոշակային լրացուցիչ եկամուտների ստացման հնարավորության ստեղծումն է՝ ապահովելով կատարված սոցիալական վճարների եւ ստացվող կենսաթոշակի չափի միջեւ ուղղակի կապը։
ԱԺ պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձան համակարգի առավելություններին եւ թերություններին, համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանը, կուտակային կենսաթոշակային եւ նպատակային սոցիալական վճարների համակարգերի բովանդակային տարբերությանը, կուտակային բաղադրիչի կառավարմանը, ֆոնդերի ընտրությանը եւ կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող այլ խնդիրների, որոնց վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց Արտեմ Ասատրյանը։
Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի այսօր։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 432 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024