ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 4 » Նոր բովանդակություն եւ դինամիկա /Հայ–սերբական հարաբերությունները գնալով ամրապնդվում են/
15:06
Նոր բովանդակություն եւ դինամիկա /Հայ–սերբական հարաբերությունները գնալով ամրապնդվում են/

Նախօրեի առավոտյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Սերբիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իրինեյի հանդիպմամբ մեկնարկեց պաշտոնական այցելությունը Սերբիա, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Սերբիայի պատրիարք Իրինեյը ասաց, որ հայ եւ սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է ստեղծում երկու երկրների համագործակցության զարգացման համար։
Հայաստանի արտգործնախարարն ու Սերբիայի պատրիարքը կարեւորեցին Հայ առաքելական եկեղեցու եւ Սերբ ուղղափառ եկեղեցու միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները։
Հանդիպմանը անդրադարձ արվեց բալկանյան տարածաշրջանի զարգացումներին։
Սերբիայի պատրիարքը խնդրեց իր բարեմաղթանքները եւ եղբայրական ողջույնները փոխանցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։
Բելգրադում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սերբիայի նախագահը նշեց, որ սերբ եւ հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով, եւ Բելգրադը քայլեր է ձեռնարկելու՝ ամրապնդելու հայ—սերբական հարաբերությունները։ 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը նախագահ Նիկոլիչին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները եւ վստահություն հայտնեց, որ Սերբիայի ղեկավարի առաջիկա այցելությունը Երեւան նոր խթան կհանդիսանա երկու երկրների համագործակցության ընդլայնման եւ խորացման համար։
Զրույցի ընթացքում ընդգծվեց երկուստեք պատրաստակամությունը նոր լիցք հաղորդելու հայ—սերբական հարաբերություններին՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղություններով։
Հանդիպմանը կարեւորվեց Երեւանում եւ Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը։
Նախագահ Նիկոլիչը եւ նախարար Նալբանդյանը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ 
Բելգրադում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչին, որի հետ քննարկեց տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։
Սերբիայի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարն ընդդծեցին, որ փոխգործակցության ընդլայնման մեծ ներուժ գոյություն ունի, եւ վստահություն հայտնեցին, որ համատեղ ջանքերով հնարավոր է աշխուժացնել առեւտրատնտեսական կապերը, ակտիվացնել գործարարների միջեւ կապերը, խրախուսել փոխադարձ ներդրումները, զարգացնել փոխգործակցությունը տուրիզմի, գիտության, առողջապահության բնագավառներում, որակապես նոր մակարդակի բարձրացնել երկկողմ համագործակցությունը։
Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ շփումների խթանմանը։
Նախարար Նալբանդյանը Սերբիայի վարչապետին Հայաստանի կառավարության ղեկավարի անունից հրավիրեց այցելել Հայաստան։ 
Սերբիայի կառավարության ընդունելությունների տանը կայացան Էդվարդ Նալբանդյանի եւ Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի բանակցությունները։
Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Իվիցա Դաչիչը եղբայրական բնորոշեց Հայաստանի եւ Սերբիայի՝ պատմության փորձությունն անցած հարաբերությունները եւ ընդգծեց, որ Հայաստանի արտգործնախարարի այցելությունը լավ հնարավորություն է երկու երկրների միջեւ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման համար։
Շնորհակալություն հայտնելով Բելգրադ այցելելու հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներ է տածում սերբ ժողովրդի նկատմամբ, ինչը հիմնված է միահյուսված պատմության, մշակութային ընդհանրությունների եւ փոխադարձ համակրանքի վրա։
«Հայաստանի եւ Սերբիայի միջեւ գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը՝ առեւտրատնտեսական, մշակութային ոլորտներում, զարգանալու լուրջ ներուժ ունեն, եւ մենք ցանկանում ենք լրացուցիչ ջանքեր ներդնել մեր փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն եւ դինամիկա հաղորդելու ուղղությամբ»,–ասաց նախարար Նալբանդյանը։
Նախարարներն անդրադարձան Սերբիայի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին։
Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական կապերի խորացման, արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց մշակութային, գիտական, կրթական ոլորտներում համագործակցությանը։
Հայաստանի եւ Սերբիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվեցին ակտիվացնել աշխատանքները երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ։ Նախարար Դաչիչը տեղեկացրեց Երեւանում Սերբիայի դեսպանություն հիմնելու մտադրության մասին, ինչին ի պատասխան՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կփոխադարձի այդ քայլին։ 
2015թ. ԵԱՀԿ—ում Սերբիայի գալիք նախագահության համատեքստում նախարարները մտքեր փոխանակեցին կազմակերպության օրակարգային խնդիրների շուրջ։
Զրուցակիցները անդրադարձան տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի տարբեր հարցերի։ Նախարար Դաչիչը ներկայացրեց բալկանյան տարածաշրջանի խնդիրները եւ դրանց լուծման վերաբերյալ Սերբիայի մոտեցումները։ 
Նախարար Նալբանդյանը սերբ գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված արցախյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Նախարար Դաչիչը վերահաստատեց Սերբիայի սկզբունքային դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի աջակցության եւ նրանց կողմից առաջարկված սկզբունքների եւ տարրերի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը սատարելու վերաբերյալ։
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Կոսովոյի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը եւ ողջունեց փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելուն միտված Բելգրադի ու Պրիշտինայի միջեւ ընթացող երկխոսությունը։ Նախարար Վուչիչը ներկայացրեց այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նա շնորհակալություն հայտնեց Կոսովոյում հայ խաղաղապահների կողմից իրականացվող առաքելության համար։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր գործընկերոջը հրավիրեց այցելել Երեւան։
Հանդիպումից հետո Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը եւ Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Միրյանա Միլոսլավլյեցիչը ստորագրեցին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջեւ համագործակցության հուշագիր։
Հայաստանի եւ Սերբիայի արտգործնախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Սերբիայի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, նախկին արտգործնախարար Իվան Մրկիչի հետ։ Զրուցակիցները, վերհիշելով ս.թ. մարտին Երեւանում կայացած հանդիպումը, գոհունակություն հայտնեցին, որ ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն իրականացվում են։ Նրանք քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, հրատապ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ։ 
Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց Սերբիայի Ազգային ժողովում, ուր հանդիպում ունեցավ խորհրդարանի փոխխոսնակ Վլադիմիր Մարցինկովիչի եւ Հայաստան–Սերբիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալեքսանդր Չոդրիչի հետ։
Հանդիպմանը կարեւորվեց միջպետական հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը, եւ քննարկվեցին միջխորհրդարանական շփումների ակտիվացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության սերտացման ուղիները։
Արտգործնախարար Նալբանդյանը զրուցակիցներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը։
Նույն օրը, երեկոյան, ավարտելով այցելությունը, Հայաստանի արտգործնախարարը ուղեւորվեց Երեւան։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 471 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024