ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 18:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 16 » Նոր չափանիշներ բոլորի համար /Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս տարի կաշխատի նոր գործիքակազմով/
16:22
Նոր չափանիշներ բոլորի համար /Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս տարի կաշխատի նոր գործիքակազմով/


Հասարակությունը պետք է վստահ լինի, որ իր գնած եւ օգտագործած սննդամթերքն անվտանգ է, եւ որ տնտեսավարողն իր արտադրանքի անվտանգության ապահովմանը վերաբերվում է անհրաժեշտ բարեխղճությամբ։ 2010–ից գործող ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մանրակրկիտ փորձաքննության է ենթարկում հատկապես թիրախային շուկաները՝ վտանգավոր, ժամկետանց սննդամթերքի գոյությունը շուկայում բացառելու նպատակով։ Իրականացված աշխատանքների արդյունքներն արդեն իսկ նկատելի են. անբարեխիղճ տնտեսավարողներն անմիջապես հայտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում, եւ, նույնիսկ սեփական սխալներն ուղղելուց հետո, նրանց վարկանիշը, եւ, հետեւաբար, տնտեսական հաջողությունները ահռելի անկում են ունենում։
Այս տարի ծառայությունն իր աշխատանքներն իրականացնելու է՝ կիրառելով բոլորովին նոր գործիքակազմ, որը հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացնելու, թե ինչ է կատարվում սննդամթերքի շուկայում։ Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը երեկ ասուլիսում նշեց, որ սննդամթերքի անվտանգության մասին օրենքում նախատեսվում են փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան ծառայությանը դիտարկումներ անցկացնել իրացման տարբեր ցանցերում՝ վտանգավոր սննդամթերքի հայտնաբերման եւ այն շուկայից վերացնելու նպատակով։
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, առաջին հերթին, հետապնդում է վտանգավոր սննդամթերքի առկայությունը շուկայում բացառելու նպատակ։ Մենք ապահովում եւ երաշխավորում ենք սննդամթերքի անվտանգությունը, այլ ոչ թե պատժում ենք տնտեսավարողին։ Վտանգավոր սննդամթերքի արտադրությունը, հայտնաբերման դեպքում, անմիջապես կասեցվում է, ինչը եւ մեր աշխատանքի հիմնական նպատակն է»,— ասաց Ա. Բախչագուլյանը։
Նոր գործիքակազմը կներառի նաեւ ռիսկի վրա հիմնված տեսչական ստուգումների իրականացում. ներկայումս այս գործիքակազմը քննարկվում է շահագրգիռ գերատեսչությունների հետ։ Գործիքի էությունն այն է, որ հստակ, ըստ արտադրատեսակների եւ արտադրական ոլորտների մշակվելու են հատուկ չափանիշներ, որոնք ներկայացվելու են սննդի արտադրությամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին։ Եթե տնտեսավարողի արտադրանքի անվտանգությունը, արտադրության պայմանները չհամապատասխանեն այդ չափանիշներին, ապա նրա գործունեությունը կասեցվելու է ամբողջությամբ։ Նույն բազային չափանիշները կկիրառվեն նաեւ ներմուծվող սննդամթերքի առումով՝ սահմանի վրա՝ հսկիչ անցագրային կետերում։ Եթե առկա լինի անվտանգության հետ կապված որեւիցե ռիսկ, ապա ներմուծվող ապրանքը կստուգվի արդեն լաբորատոր պայմաններում։
«Նոր գործիքակազմը մենք կունենանք մոտ 10 օրից, եւ, հուսով եմ, մեր ընդհանուր ջանքերով կկարողանանք լիովին ապահովել սննդամթերքի անվտանգությունը։ Մեր ծառայությունն աշխատում է նաեւ ՀԿ—ների հետ, մենք արձագանքում ենք ցանկացած ահազանգի, մամուլում առկա ցանկացած հրապարակման՝ անմիջապես ստուգումներ անցկացնելով»,–նշեց ծառայության պետը։
Նման հրապարակման արդյունք էին նաեւ վերջերս «Արաքս» թռչնաֆաբրիկայում անցկացված ստուգումն ու հայտնաբերված խախտումները։ Ընկերության բոլոր արտադրատեսակներն անցան լաբորատոր փորձաքննություն, եւ միայն մեկ խմբաքանակում՝ դեկտեմբերի 12—ին արտադրված նրբերշիկում հայտնաբերվեց նիտրիտների բարձր պարունակություն։ Ա. Բախչագուլյանը նշեց, որ տնտեսավարողը հետ է կանչել այդ ողջ խմբաքանակը, եւ փաստեց, որ բացի այդ խմբաքանակից ընկերության արտադրատեսակներում անվտանգության հետ կապված այլ խախտումներ չեն արձանագրվել. «Առկա էին խախտումներ՝ կապված ապրանքների մակնշման հետ, սակայն անվտանգության հետ կապված միայն այդ խախտումն արձանագրվեց։ Ներկայումս մեր տեսուչներն ուղղորդում են ընկերությանը՝ բոլոր խախտումները վերացնելու համար»։
Նախորդ տարի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խախտումներ էր արձանագրել կաթնամթերքի շուկայում՝ կապված «Աշտարակ կաթ» ընկերության արտադրած թթվասերում կոկոսի յուղի առկայության հետ։ Վերջերս Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կրկին ստուգումներ է անցկացրել կաթնամթերքի շուկայում, ինչպես նաեւ՝ վերոնշյալ ընկերությունում։ Լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել, որ նախկինում արձանագրված խախտումները լիովին վերացված են. արտադրանքում այլեւս կոկոսի յուղ չկա. «Այս տարի մեզ համար թիրախային է նաեւ թեյի շուկան, քանի որ ահազանգեր ունենք մեկանգամյա օգտագործման թեյերի հետ կապված։ Վերջերս «Արմֆուդ» ընկերությունում անցկացված ստուգումների արդյունքում, արտադրության սանիտարահիգիենիկ վատ վիճակի պատճառով կայացվել է արտադրության կասեցման մասին որոշում։ Ընկերությանը տրվել է ժամկետ՝ իրավիճակը շտկելու համար, սակայն նրանք խնդրել են երկարաձգել այդ ժամկետը»։
Ա. Բախչագուլյանը նշեց նաեւ, որ «Արմֆուդի» ղեկավարությունը, մի կողմից, համաձայն է սանիտարահիգիենիկ իրավիճակի վերաբերյալ ծառայության որոշման հետ, սակայն մյուս կողմից՝ չի համաձայնում լաբորատոր փորձաքննության ներկայացրած արդյունքների հետ։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարն անդրադարձավ նաեւ «Կոկա—Կոլայի» հետ կապված վերջին խոսակցություններին, ըստ որոնց՝ աշխարհի ամենահայտնի զովացուցիչ ըմպելիքը պարունակում է քաղցկեղածին նյութեր. «Գիտնականների կողմից ներկայացված հրապարակումներն իրարամերժ են։ Կան գիտնականներ, ովքեր գտնում են, որ «Կոկա—Կոլան» վտանգավոր է, իսկ մյուսները համոզված են, որ վտանգավորությունն ապացուցված չէ։ Կարելի է մեկ բան համոզվածությամբ ասել. սննդամթերքը չի կարող օգտակար լինել, եթե այն բնական չէ»։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ


Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 463 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024