ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 08:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 19 » Նոր ֆինանսական ռեսուրսներ ՓՄՁ ոլորտին /EFSE—ն բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը/
15:03
Նոր ֆինանսական ռեսուրսներ ՓՄՁ ոլորտին /EFSE—ն բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը/

Հայաստանը դարձել է Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) ակտիվ վարկառու երկրներից մեկը։ Կառույցի ներկայացուցիչները հունիսի 16—19—ը ամենամյա գործունեության աշխատանքները լուսաբանելու նպատակով Հայաստան են այցելել, որի շրջանակներում կազմակերպվել է նաեւ ճանաչողական այց մայրաքաղաքում։ Հիմնադրամը մի կառույց է, որը նպաստում է Արեւելյան Եվրոպայի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության տարածաշրջանի տնտեսական զարգացմանը՝ լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելով միկրո եւ փոքր ձեռնարկություններին, ինչպես նաեւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին՝ ֆինանսական հաստատությունների միջոցով։ Կառույցը տրամադրում է միկրո, փոքր եւ գյուղատնտեսական վարկեր։
Հարավարեւելյան Եվրոպայի եւ եվրոպական հարեւանության քաղաքականության տարածաշրջանի ֆինանսական հատվածի շուրջ 200 փորձագետներ Հայաստան են ժամանել՝ անցկացնելու հիմնադրամի ամենամյա հանդիպումը՝ միաժամանակ ներկայացնելու ՓՄՁ զարգացման հնարավորությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ հիմնադրամի անդամ երկրներում։ Հանդիպմանը քննարկումներ ծավալվեցին վերջին տնտեսական զարգացումների, վարկավորման ռիսկերի կառավարման, գյուղատնտեսության վարկավորման եւ այլ թեմաների շուրջ։
Ինչպես համաժողովի բացման արարողության ժամանակ նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, EFSE—ի հետ համագործակցությունը կարեւոր է Հայաստանի համար, քանի որ այն ստեղծվել է Հայաստանի հավատարիմ գործընկեր KFW բանկի կողմից։
«Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը գործունեություն է ծավալում մի խումբ երկրներում, որոնք տարբերվում են իրենց տնտեսության կառուցվածքով, իրենց ռիսկայնությամբ եւ ռազմավարություններով։ Այս առումով տարեկան ժողովները կարեւոր են անդամ երկրներում առկա խնդիրները, ռազմավարական ուղղությունները քննարկելու եւ քաղաքականություն մշակելու համար»,–ընդգծեց ԿԲ նախագահը։
Նրա խոսքերով՝ Հայաստանի ակտիվ համագործակցությունը EFSE—ի հետ սկսվել է 2010 թվականից։ 
Դրա համար, ըստ նրա, կարեւոր նախապայման է հանդիսացել այն հանգամանքը, որ դրա հիմնադիրն էր KfW բանկը, որի հետ համագործակցության ընթացքում Հայաստանը չի ունեցել եւ ոչ մի ձախողում, եւ մինչեւ օրս զգում են համագործակցության դրական արդյունքները։
Նշենք, որ հիմնադրամը ստացել է 300 մլն դրամի հավելյալ կապիտալ ՀՀ ԿԲ—ի դուստր ձեռնարկության՝ «Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման աջակցություն» ՓԲԸ—ից՝ ամրապնդելու ՀՀ արժույթի կիրառելիության հնարավորությունը։ Ընկերությունը, որը ստեղծվել է 2011թ., 875 մլն դրամ է ներդրել տեղական արժույթով միկրո եւ փոքր բիզնեսների վարկավորման աջակցության եւ խթանման նպատակով։ Այս ներդրմամբ EFSE—ի կողմից փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման աջակցության ընդհանուր ծավալը կհասնի 1,5 մլրդ դրամի։ Բացի այդ, 2014թ. երկրորդ եռամսյակում EFSE—ն կունենա 43,9 մլն եվրո շրջանառվող ներդրումներ Հայաստանում։
«Մենք ուրախ ենք տեսնել, որ EFSE—ի պորտֆելը շարունակաբար աճում է գործընկեր ֆինանսական ընկերությունների քանակի առումով՝ դառնալով ՓՄՁ—ների ֆինանսավորման կարեւոր աղբյուրներից մեկը։ Հուսով ենք, որ EFSE—ն իր կողմից կավելացնի կատարված ներդրումները եւ կնպաստի տեղական արժույթով վարկավորման հետագա աճին Հայաստանում»,–նշեց Ա.Ջավադյանը։
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էլ նշեց, որ Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար կարեւոր է ցածր տոկոսադրույքներով, երկարաժամկետ եւ մատչելի վարկերի ապահովումը, քանի որ դրա բացակայության պայմաններում բազմաթիվ ծրագրեր կյանքի չեն կոչվում։ Նրա խոսքերով՝ ՀՀ կառավարությունը ներկայումս սկսել է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ՓՄՁ զարգացմանը։
«Գիտակցելով փոքր եւ միջին ձեռնարկատիրության դերը տնտեսության մեջ՝ ներկայումս Հայաստանում փոփոխություններ են ձեռնարկվել հարկային դաշտում, որը կհեշտացնի ՓՄՁ—ների գործունեությունը եւ բարենպաստ պայմաններ կստեղծի դրանց զարգացման համար»,–ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ հարկային բարեփոխումների այս փաթեթով նախատեսվում է լուծել մի շարք հարցեր, որոնք էականորեն կթեթեւացնեն ՓՄՁ—ների հարկային բեռը, ինչն էլ իր հերթին կնպաստի ստվերային տնտեսության կրճատմանը։
Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը նշեց, որ Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը հիմնադրման օրվանից կարողացել է ձեռք բերել գործընկեր պետությունների վստահությունը։
«Գերմանիայի կառավարությունը աջակցում է այս հիմնադրամին, որը ֆինանսավորում է իրականացնում ԵՄ Արեւելյան գործընկերության երկրներում։ Հիմնադրամը կայունություն է ապահովում այն երկրների տնտեսություններում, որոնց հետ աշխատում է։ Այն ներկայումս համագործակցում է 16 պետության հետ, որոնք թիրախային են մեզ համար»,–ընդգծեց դեսպանը։
Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի EFSE—ի տնօրենների խորհրդի նախագահ եւ KFW գերմանական զարգացման բանկի ֆինանսական հատվածի զարգացման բաժնի ղեկավար Մոնիկա Բեքը բարձր գնահատելով հայաստանյան ֆինանսական համակարգի հետ փոխգործակցությունը՝ նշեց, որ իրենք մեծ հաճույքով են ընդունել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի առաջարկը հիմնադրամի ամենամյա հանդիպումը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։ Նա հարկ համարեց հիշեցնել, որ ՀՀ ԿԲ—ն առաջինն էր, որ օրակարգ մտցրեց տեղական արժույթով վարկավորման հարցը։ «Այսօրվա դրությամբ ֆինանսական գործընկեր հաստատություններին դրամով վարկերի տրամադրումը թույլ է տալիս նվազեցնել արտարժույթով վարկավորման ռիսկերը միկրո եւ փոքր բիզնեսի, ինչպես նաեւ ցածր եկամտով մասնավոր տնային տնտեսությունների համար»,–նշեց EFSE—ի տնօրենների խորհդի նախագահը։ Նշենք, որ հիմնադրամը հիմնվել է KFW գերմանական զարգացման բանկի նախաձեռնությամբ եւ միտված է տնտեսության եւ ընդհանուր բարեկեցության զարգացման օժանդակությանը անդամ երկրներում։
Նոր համաձայնագրով EFSE—ի կողմից ազգային արժույթով վարկ է տրամադրվել նաեւ «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկին» եւ «Արարատբանկին»։ 15 մլն դոլար հատկացվել է «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկին», իսկ 12 մլն դոլար՝ «Արարատբանկին»։ Այդ գումարները ուղղվելու են միկրո եւ փոքր ձեռնարկությունների վարկավորմանը մինչեւ 5 տարի մարման ժամկետով եւ 10—11 տոկոս տարեկան տոկոսադրույքով։ Ընդհանուր առմամբ, EFSE—ն մինչ օրս Հայաստանում համագործակցել է 6 բանկերի հետ, որոնք 12 հազար վարկ են տրամադրել ՓՄՁ—ներին 113, 3 մլն եվրոյի շրջանակներում։ EFSE—ի ղեկավարը նկատեց նաեւ, որ այդ բանկերը օգտվել են տեխնիկական ծրագրերից, մասնակցել են սեմինարների ու վերապատրաստման դասընթացների։ «Հայաստանը բավականաչափ շատ է օգտվել այդ տեխնիկական աջակցությունից, ինչը վկայում է այն մասին, որ ԿԲ—ն հետաքրքրված է այդ գործընթացներով։ Մենք նպաստել ենք նաեւ այն գործընթացներին, որ Հայաստանում ներդրումները շատանան»,–նշեց տիկին Բեքը՝ հավելելով, որ Հայաստանում միջին վարկային փաթեթը կազմում է մոտ 9 հազար եվրո։
EFSE—ի խորհրդատու Սիլվիա Վիսնիվսկին էլ հավելեց, որ Հայաստանի ֆինանսական հատվածը շատ կայուն է, եւ ֆինանսական ցուցանիշների առումով երկիրը բավական լավ կատարողական ունի։ Իրավիճակը գոհացնող է նաեւ վարկերի վերադարձելիության առումով, եւ այդ ցուցանիշը 2 տոկոսից ավելի քիչ է, ինչը, ըստ կառույցի ներկայացուցիչների, վստահություն է ներշնչում վարկառու ֆինանսական կառույցների նկատմամբ։
Բացի վարկավորման գործընթացից, EFSE —ը տրամադրում է նաեւ տեխնիկական աջակցություն՝ գործընկեր վարկային կազմակերպությունների ներուժը հզորացնելու նպատակով։ ՀՀ ԿԲ —ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն էլ նշեց, որ այդ գործընթացը թույլ է տալիս բացահայտել փոքր եւ միկրո ձեռնարկատիրության ունակությունները, ինչի արդյունքում էլ պահանջարկը գնալով ավելանում է վարկային պորտֆելի աճի շնորհիվ։ hhpress.am
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 505 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024