ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 19.11.2019, 18:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [601]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [628]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 27 » Նրա երազանքը հզոր Հայաստան կառուցելն էր /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին/
18:20
Նրա երազանքը հզոր Հայաստան կառուցելն էր /ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին/

Մարտի 25—ին բոլորեց հինգերորդ գարունը այն օրից, երբ այլեւս մեզ հետ չէ պետական եւ քաղաքական գործիչ, 2000—2007 թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը (1951—2007թթ.)։
Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում վաղ առավոտից նրա հիշատակը հարգելու էին եկել Անդրանիկ Մարգարյանի կուսակիցները եւ գաղափարական ընկերները, բարեկամներն ու հարազատները, քաղաքացիներ։ Պանթեոն հարգանքի տուրք մատուցելու էին այցելել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախկին վարչապետի որդին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նրանց եւ Հանրապետական կուսակցության, որի երկարամյա ղեկավարն է եղել Ա. Մարգարյանը, անունից պսակներ էին դրվել Ա. Մարգարյանի շիրիմին։
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ։ Իր խոսքում արքեպիսկոպոս Կճոյանը բնութագրեց Անդրանիկ Մարգարյանին որպես ազգի նվիրյալ եւ կարեւորեց, որ նախկին վարչապետի գաղափարներն ու մտքերը կենսունակ լինեն նաեւ այսօր։ «Արդի աշխարհում, երբ հանդես են եկել բազմաթիվ մարտահրավերներ, ազգային պահպանողական գաղափարախոսությունն ավելի նշանակալի է դարձել հայ հասարակության համար, քանի որ միտված է պահպանելու ազգային արժեքները»,–ասաց նա։
Ծաղկադրման եւ խնկարկման արարողությունը եզրափակեցին Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 21 միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը, որոնք ներկայացրեցին գրական—գեղարվեստական կոմպոզիցիա։
«Արդեն երկու տարի է, ինչ մեր դպրոցը կրում է Անդրանիկ Մարգարյանի անունը՝ որպես հարգանքի տուրք նրա հիշատակին։ Կարծում եմ, որ ամեն մարտի 25—ին բոլորը պիտի գան այստեղ, ամբողջ հայ ժողովուրդը, քանի որ մեծ մարդու ենք կորցրել հինգ տարի առաջ, մի մարդու, որի երազանքը հզոր Հայաստան կառուցելն էր։ Ամեն մարդ պիտի գա այդ օրը եւ ծաղիկ դնի շիրմաքարին»,— «ՀՀ»—ի թղթակցին ասաց 11—րդ դասարանի աշակերտ Տիգրան Բյուզանդյանը։
Տարիների հեռվից Անդրանիկ Մարգարյանի մասին այսօր էլ ասելու շատ բան կա։
Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց այն, որ Անդրանիկ Մարգարյանը՝ շուրջ երկու տասնամյակ լինելով Հանրապետական կուսակցության առաջնորդ, այդպես էլ չդարձավ կուսակցամոլ։ «Շատ կարեւոր է, երբ լինելով կուսակցության ղեկավար կամ կուսակցական գաղափարախոսության կրող, կուսակցությունը դիտարկում ես որպես միջոց, այլ ոչ թե նպատակ։ Անդրանիկ Մարգարյանը մեզ սովորեցրել է որպես գերագույն արժեք ընդունել պետությունն ու ազգը», — ասաց խորհրդարանի փոխխոսնակը։
«Թվում էր, թե ժամանակի ընթացքում մեր զինակից ընկերները պետք է ընկճվեին, բայց եղավ հակառակը՝ նույն ժամանակը ցույց տվեց, որ Անդրանիկ Մարգարյանի ապրած կյանքն այնպիսին էր, որ այսօր էլ՝ ամեն ժամ, ամեն օր, ամեն տարի նա զորացնում է մեզ», — նախկին վարչապետի մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Նրա խոսքով՝ Անդրանիկ Մարգարյանը կարողացավ հայ իրականության ամբողջ արժեհամակարգը իր ներսում ձեւավորել գաղափարական հիմքի վրա եւ Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում հաղթահարել մարտահրավերները՝ գտնելով մեր պետության կարեւորագույն խնդիրների լուծման մեխանիզմները։
«Այսօր այն ճանապարհը, որը կերտել է ինքը, եւ, ինչու չէ, նաեւ մեր մյուս նահատակները՝ Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը, կարծում եմ, որ ոչ միայն մեզ համար, այլ նաեւ մեր ազգի համար որոշակի ուղեցույց է», — ասաց նա եւ հավելեց. «Անդրանիկ Մարգարյանը հպարտ անձնավորություն էր, մեծ հանդուրժողականությամբ օժտված։ Բայց եթե խոսքը վերաբերում էր այսօրվա մեր կենսակերպին, մեր ապրած կյանքին, ապա նա շատ անհանդուրժողական էր եւ ազգային խնդիրները մեկ չափով չէր չափում։ Դա դպրոց է, որի շարունակական կրթահամալիրն է ստեղծվել մեր արժեհամակարգում։ Եվ փառք եւ պատիվ իրեն, որ ունեցել ենք նման ընկեր, գործիչ, զինակից, մարդ, որը կարողացավ, ըստ էության, կերտել նորանկախ Հայաստանի պաշտոնյայի կերպարը»։
«Երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առաջին հերթին խոշոր քաղաքական եւ ազգային գործիչ էր, ապա լավ ընկեր եւ լավ մարդ»,–ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը։
«Բոլորի նկատմամբ ուշադիր էր եւ արդարություն սիրող մարդ էր։ Աչքի էր ընկնում լավ մարդուն բնորոշ բոլոր դրական հատկանիշներով»,–ասաց նա։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նշեց, որ իրեն բախտ է վիճակվել աշխատել Անդրանիկ Մարգարյանի հետ։
«Անդրանիկ Մարգարյանի հետ ամենադժվար պահերը ավելի հեշտ էին հաղթահարվում։ Նրա մասին խոսելիս միշտ ուրախ ենք խոսում, բոլոր հիշողությունները ժպիտով ենք պատմում ու ծիծաղով ենք դրանք համեմում։ Մենք իսկապես խոր եւ անկեղծ ցավ ենք ապրում։ Պայծառ, մարդամոտ, միշտ ուրախ տրամադրություն ստեղծող մարդ էր», — ասաց նա։
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը նույնպես շեշտեց, որ Ա. Մարգարյանն իր ուրույն ներդրումն է ունեցել նորանկախ Հայաստանի կայացման գործում։ «Անդրանիկ Մարգարյանը ամբողջությամբ նվիրվեց իր երկրի ու պետության ձեւավորմանը, ուժեղացմանը եւ հզորացմանը … Նա հավատաց եւ ստեղծեց անկախ պետություն ու այդպես էլ դաստիարակեց մի ամբողջ սերունդ, որն այսօր շարունակում է նրա գործը։ Հավատը, որը սերմանեց Անդրանիկ Մարգարյանը երիտասարդության մեջ, մինչ օրս իր արդյունքները տալիս է»,–ասաց Գ. Մելիքյանը։ hhpress.am
Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 218 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019