ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 05:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 1 » Նվազագույն կենսաթոշակի թիրախը՝ 45–50 հազար դրամ /ՀՀԿ նախընտրական ծրագրին ծանոթանալու հերթը կոտայքցիներինն էր/
18:03
Նվազագույն կենսաթոշակի թիրախը՝ 45–50 հազար դրամ /ՀՀԿ նախընտրական ծրագրին ծանոթանալու հերթը կոտայքցիներինն էր/

ՀՀԿ նախընտրական ծրագրում յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու է իր բարձրացրած խնդիրը։ Այս մասին հավաստիացրեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը՝ Հրազդան քաղաքում կոտայքցիներին ներկայացնելով Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը։ Վարչապետին ուղեկցում էին կառավարության, խորհրդարանի եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ։
Տ. Սարգսյանի ներկայացմամբ՝ կուսակցության կարեւորագույն գրավականը կուսակիցների եւ ժողովրդի հետ ազնիվ լինելու, սեփական խնդիրները բացահայտելու փաստն է. «Մեզ անհրաժեշտ են փոփոխություններ, որոնք առնչվելու են յուրաքանչյուր քաղաքացուն, որպեսզի քաղաքացիներն իրենց կենցաղում զգան դրանց դրական ազդեցությունը։ ՀՀԿ նախընտրական ծրագրի ուշադրության կենտրոնում լինելու է քաղաքացին։ Պետք է իրականացվեն այնպիսի փոփոխություններ, որոնք բարեկեցիկ կյանք կապահովեն յուրաքանչյուր քաղաքացու համար»։
Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ պետություն—մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվելու է արդյունաբերական քաղաքականություն՝ միտված ժամանակակից արտադրությունների եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Նրա խոսքով՝ ՀՀԿ նախընտրական ծրագրի բոլոր խնդիրների հիմքում երկրի տնտեսական ներուժի բարձրացումն է։
Անդրադառնալով նախորդ տարիների ընթացքում կատարված աշխատանքներին՝ վարչապետը նշեց, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, ռուս–վրացական պատերազմին՝ պետությունը կարողացել է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք մեղմել են հասարակության վրա այդ երեւույթների հնարավոր բացասական ազդեցությունները։
«Մեր կարեւորագույն խնդիրներից մեկը՝ տարածաշրջանում խաղաղության ապահովումը, իրականացվել է հստակ կերպով։ Դրա գլխավոր երաշխիքը մեր սպառազինության համալրումն ու դրա մակարդակի բարձրացումն էր։ Նախորդ հինգ տարիների ընթացքում այնքան զենք—զինամթերք է ձեռք բերվել, որքան նախորդ 15 տարիներին»,–ասաց վարչապետը։ Նրա համոզմամբ՝ սրանում է հակառակորդին խաղաղություն պարտադրելու գաղտնիքը։
Նվաճումների շարքը համալրվելու է կուսակցության նախընտրական ծրագրում տեղ գտած գյուղատնտեսության, առողջապահության, ճանապարհաշինության եւ այլ ոլորտների մասով ներկայացված ծրագրերով։ Սրանք իրենց արդյունքները կտան առաջիկա 5 տարիների ընթացքում։
Արմատական փոփոխություններ են լինելու կրթական համակարգում։ Պետությունը 12—ամյա կրթության ֆինանսական պատասխանատվությունն իր վրա է վերցնում։ Եթե աշակերտը 9—րդ դասարանն ավարտելուց հետո որոշում է կայացնում կրթությունը շարունակել քոլեջում կամ ուսումնարանում, ապա դա դառնում է պետության պարտականությունը։
Բուհ ընդունվելն էլ լինելու է պարզ, հեշտ, իսկ ավարտելը, դիպլոմ ստանալը՝ դժվար։ Ասել է թե՝ առանց գիտելիքի դիպլոմ չի տրվելու։ Ուստի բուհերի հավատարմագրման գործընթացը դառնալու է կարեւորագույն խնդիր։ 2012թ. համար ֆինանսական լուրջ հատկացումներ են նախատեսվել ավագ դպրոցների համար։ Բոլոր ավագ դպրոցները պետք է հագեցած լինեն լաբորատորիաներով։ Դպրոցներում լաբորատորիաների եւ համակարգիչների հարցը 3 տարի հետո վերջնական լուծում է ստանալու։

Թոշակների բարձրացումը՝ առաջնային

«Մեր թիրախն է նվազագույն կենսաթոշակի չափը հավասարեցնել միջին աշխատավարձի 40 տոկոսին։ Այժմ միջին աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ, ինչը նշանակում է, որ նվազագույն կենսաթոշակի չափը պետք է կազմի 45—50 հազար դրամ»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ պետությունն իր ծրագրերն իրականացնելիս ձգտելու է հասնել այդ թիրախին։ Ապագայում էլ թոշակների բարձրացումը լինելու է առաջնային։
Սոցիալական փաթեթի մասով էլ վարչապետը նշեց, որ դրանք արժանացել են հասարակության հավանությանը։ Դրանից օգտվող քաղաքացիները վստահեցնում են, որ եթե փաթեթի փոխարեն աշխատավարձի բարձրացում լիներ, միեւնույն է, իրենք առողջապահության համար դարձյալ գումար չէին ծախսելու։ Իսկ սոցիալական փաթեթն այդ հարցն ամբողջությամբ լուծում է։
Հանդիպման վերջում անդրադառնալով Կոտայքի մարզի խնդիրներին, ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը նկատեց, որ այս տարածաշրջանի խնդիրները առանձնահատկություններ ունեն, որոնք արտացոլվել են կուսակցության ծրագրերում. «Մենք եկել ենք փոփոխություններ իրականացնելու տրամադրվածությամբ»։
Իսկ դրա համար, ինչպես Տ. Սարգսյանը նշեց, փորձ ունեն, եղել են ազնիվ։
«Այսպիսի հանդիպումները տվել են էական արդյունքներ։ Մեր ծրագրերը էապես բարեփոխվել են։ Կուսակցության յուրաքանչյուր անդամի կարծիք մեզ համար կարեւոր է»,–վստահեցրեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը։
«Բնակիչների առաջարկությունները կուսակցության կենտրոնական գրասենյակ կուղարկենք»,–ասաց Կոտայքի մարզպես Կովալենկո Շահգելդյանը՝ հավելելով, որ մարզում էլ բոլոր գործընթացները թափանցիկությամբ են ապահովված։
Ցանկացած որոշում կայացվում է քննարկումների արդյունքում։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 488 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024