ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 23:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 28 » Նվազագույնի հասցնել բարձրհարստացված ուրանի օգտագործումը /Սեուլի գագաթնաժողովի մասնակիցները եզրափակիչ հայտարարություն են ընդունել/
13:39
Նվազագույնի հասցնել բարձրհարստացված ուրանի օգտագործումը /Սեուլի գագաթնաժողովի մասնակիցները եզրափակիչ հայտարարություն են ընդունել/

Աշխարհի ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ էին հավաքվել Սեուլում՝ մասնակցելու միջուկային անվտանգության հարցերին նվիրված միջազգային գագաթնաժողովին։
Գագաթնաժողովն անցկացվեց բալիստիկ հրթիռ արձակելու մտադրության վերաբերյալ Հյուսիսային Կորեայից ստացվող հաղորդագրությունների ֆոնի վրա։ Գագաթնաժողովի հիմնական թեման միջուկային ահաբեկչության վտանգի նվազեցման համար միջոցառումների մշակումն էր։ Այս թեման ավելի քան հրատապ է, քանզի ժամանակակից աշխարհում միջուկային զենքի համար բաղադրիչներ գտնելը եւ բանիմաց ինժեներների առկայության դեպքում այն հավաքելը այնքան էլ դժվար չէ։
Գագաթնաժողովում, միջուկային անվտանգությունից բացի, որը ներառում է Իրանի միջուկային ծրագիրը, խոսվել է նաեւ Սիրիայում եւ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության տեղակայման մասին։ Ինչպես հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, ԱՄՆ—ի նախագահը մտադիր է կատարել ռազմավարական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ պայմանագիրը, որը նա 2010 թվականին կնքել է իր նախագահական ժամկետն ավարտող Դմիտրի Մեդվեդեւի հետ։
ԱՄՆ—ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկացի եւ ռուսաստանցի փորձագետները աշխատելու են Եվրոպայում ԱՄՆ—ի հակահրթիռային պաշտպանության տեխնիկական ասպեկտների վրա, որպեսզի մինչեւ 2013 թվականը առաջընթացի հասնեն այդ հարցում, հաղորդում է «Արմենպրեսը»։
Օբամայի խոսքով՝ հակահրթիռային պաշտպանության հարցում ՌԴ—ի եւ ԱՄՆ—ի հարաբերություններում առաջընթացը հնարավոր է մինչեւ 2013 թվականը, եթե լուծվեն տեխնիկական հարցերը։
Իսկ ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի փորձարկմանը, Բարաք Օբաման Փհենյանին նախազգուշացրել է, որ նա «ոչնչի չի հասնի սպառնալիքների եւ սադրանքների ճանապարհով»։
Ռուսաստանը համոզված է, որ պետությունների ջանքերի կոորդինացման գործում կենտրոնական դերը պետք է խաղա ՄԱԳԱՏԷ—ն։ ՌԴ—ի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կարծիքով՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ—ն միջուկային էներգիայի օգտագործման բնագավառի ամենաառաջավոր պետություններն են։ Ինչպես նա գրել է «Վաշինգտոն թայմս»—ում, Ռուսաստանը եւ ԱՄՆ—ն համատեղ վերջ են դրել սպառազինությունների մրցավազքին եւ այժմ միասնաբար հանդես են գալիս միջուկային չտարածման ռեժիմի ամրապնդման օգտին եւ պայքարում են միջուկային ահաբեկչության դեմ։ Լավրովը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը որոշել է հետազոտական ռեակտորների համար արտասահմանյան երկրներին վառելիք մատակարարել միայն ցածրհարստացված ուրանի հիման վրա։
Միջուկային անվտանգության հարցերին նվիրված Սեուլի գագաթնաժողովի մասնակիցներն այն կարծիքին են, որ ատոմային էներգիա օգտագործող երկրները մինչեւ 2013 թվականի վերջը պետք է հայտարարեն բարձրհարստացված ուրանի օգտագործումը նվազագույնի հասցնելուն ուղղված կոնկրետ գործողությունների մասին։ Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ—ՏԱՍՍ—ը, այդ մասին ասված է Սեուլի գագաթնաժողովի ամփոփիչ հաղորդագրության մեջ։
«Մենք կոչ ենք անում պետություններին՝ միջոցներ ձեռնարկել եւ նվազագույնի հասցնել բարձրհարստացված ուրանի օգտագործումը, այդ թվում՝ ռեակտորները փոխադրել ցածրհարստացված ուրանային վառելիքի, որտեղ դա տեխնոլոգիապես հնարավոր է եւ տնտեսապես արդարացված»,—նշվում է փաստաթղթում։ Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել «նման հնարավորություն ունեցող պետություններին՝ մինչեւ 2013 թվականի վերջը հայտարարել բարձրհարստացված ուրանի օգտագործումը նվազագույնի հասցնելու ուղղությամբ կամավոր կոնկրետ գործողությունների մասին»։ Նրանք նաեւ հաստատել են ՄԱԳԱՏԷ—ի կենտրոնական դերը ֆիզիկական միջուկային անվտանգության ամրապնդման գործում։
Գագաթնաժողովի մասնակիցների կոչերից մեկն էլ վերաբերում է միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիայի 2005 թվականի ուղղման ընդունման համար ազգային ընթացակարգերի անցկացումն արագացնելուն, որպեսզի այն կարողանա ուժի մեջ մտնել 2014 թվականին։
Բացի այդ, պետությունների ղեկավարները ողջունել են 2012 թվականից հետո զանգվածային բնաջնջման զենքի եւ նյութերի տարածման դեմ գլոբալ գործընկերության ծրագրի գործողության ժամկետի երկարաձգումը։ Նրանք ողջունել են 2013 թվականին ֆիզիկական միջուկային անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողով կազմակերպելու ՄԱԳԱՏԷ—ի առաջարկը։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 390 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024