ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 19:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 26 » Ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Բրյուսելը չեն հավատում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու՝ ՀՀ խոստումներին
18:38
Ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Բրյուսելը չեն հավատում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու՝ ՀՀ խոստումներին
Հայաստանում ազատ, արդար ընտրություններ անցկացնելու՝ ՀՀ իշխանությունների խոստումների չի հավատում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Եվրամիությունը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմության միասնական հաղթանակը Վահան Հովհաննիսյանը հավանական է համարում։ Ըստ նրա՝ արդար ընտրություններ անցկացելու հույսը ոչ թե պետք է դնել դրսի ճնշումների վրա, կամ կոալիցիոն տարաձայնությունների, ինչպես ոմանք են ակնկալում, այլ հասարակության արդար ընտրության պահանջի վրա:
«Դրսի ճնշումները երբեք ձրի չեն լինում: Կարող է ինչ-որ տեղ ձևական արտաքին դրսևորումներ հանդես գան, բայց դրա համար անպայաման գին է վճարվելու, որը կարող է և մեր հասարակությանը դուր չգալ»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
«Հայաստանը եվրոպացի բարեկամներ» կազմակերպության միջամտությունը Հայաստանի ներքին հարցերին Հայ հեղափոխական ժառանգություն կուսակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն անընդունելի է համարում:
«Ես այդ կազամկերպությանը լավ եմ ճանաչում, երիտասարդ մարդկանց կողմից ստեղծված, երիտասարդների հովանավորող, կարճ պատմություն ունի։ Սակայն նկատելի ներդրում ունի Հայաստանի շահերը ԵՄ–ում ներկայացնելու համար»,- ասաց նա և նկատեց, որ նրանց գնահատակններն արդարացված չեն:
Նրանց ներկայացրած արդյուքնները, թե օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բնակչությունն ավելի լավ է ճանաչում, քան ՀՅԴ-ին, Վահան Հովհաննիսյանը վստահեցնում է, դա իրականությանը չի համապատասխանում:
«Դաշնակցությունը միակ կուսակցությունն է, որի պատմության մասին ժողովուրդը լավագույնս տեղյակ է: Դաշնակցությանը կարող են սիրել, չսիրել, բայց որ չիմանա՞ն … Դա չի համապատասխանում իրականությանը, որը ստվեր է ձգում մյուս ցուցանիշների վրա»,- ասաց նա:
ՀՅԴ պատգամավորը չբացառեց, որ ԱԺ անցնելու դեպքում ՀՅԴ–ը կարող է միանալ կոալիցիային, սակայն ընդգծեց. «Բացառված չեն, բայց քիչ հավանական են»:
Tert.am
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 491 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024