ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 06:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 21 » Ոչինչ չեն մոռացել, ոչինչ էլ չեն սովորել /Թուրքիան դա է ապացուցում/
16:05
Ոչինչ չեն մոռացել, ոչինչ էլ չեն սովորել /Թուրքիան դա է ապացուցում/

Պահանջագիր կքննարկվի ու կոչ կուղղվի Թուրքիային՝ արեւմտահայոց ազգային 4—րդ համագումարի ժամանակ։ Արեւմտահայոց ազգային համագումարը, հաշվի առնելով համաշխարհային ու տարածքային ներկա զարգացումներն ու համաշխարհային հայությանը սպառնացող մարտահրավերները, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման գործողությունները, համշենահայության, դերսիմահայության, ծպտյալ հայերի եւ մահմեդականություն ընդունած՝ Մերձավոր Արեւելքի այլ հայերի էթնիկական ինքնագիտակցության վերաձեւավորման ընթացքը, հիմնվելով անցած ամիսների իր գործունեության արդյունքում ձեռքբերված եզրակացությունների վրա, որոշել է մինչեւ 2015թ. ապրիլ ամիսը հրավիրել արեւմտահայոց 4—րդ համագումարը։ 
Համագումարում պետք է քննարկվի Արեւմտահայոց ազգային համագումարի պահանջագիրը՝ Թուրքիայի իշխանություններին ներկայացնելու համար, եւ կոչ ուղղվի Թուրքիայի ժողովուրդներին, քաղաքացիական հասարակությանը եւ համաշխարհային հանրությանը՝ ձեռնարկել միջոցառումներ արեւմտահայոց անտեսված շահերի ճանաչման եւ ոտնահարված իրավունքների վերականգնման համար։
Չորրորդ համագումարին ընդառաջ՝ երեկ տեղի ունեցավ արեւմտահայ հայրենակցական կազմակերպությունների եւ արեւմտահայերի ժառանգների հայաստանյան համաժողովը։
Համաժողովին մասնակցում էին պետական, հանրային եւ մշակույթի գործիչներ, հայրենակցական միությունների անդամներ։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախաձեռնությունը որակեց կարեւոր քայլ՝ ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ համախմբելու ոչ միայն արեւմտահայոց ժառանգներին, այլեւ ողջ հայությանը. «Չկա մի հայկական ընտանիք, որն ուղղակի կամ անուղղակի չլինի Հայոց ցեղասպանության զոհ։ Այն, որ Հայոց ցեղասպանությունը 20—րդ դարասկզբի մեծագույն աղետներից մեկն է համաշխարհային մասշտաբով՝ փաստ է։ Ու հենց թուրքական, օսմանյան դատարանն է մահապատժի ենթարկել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունն իրագործողներին»։
«Հայոց ցեղասպանության տարիներին մի ողջ ժողովուրդ, կամ հայ ժողովրդի մի մեծ զանգված հայրենազրկվեց եւ ցեղասպանվեց իր հայրենիքում։ Եվ բոլոր այն հեքիաթները, որոնք այսօր ջանում է մարդկությանը ներկայացնել Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը Էրդողանի գլխավորությամբ, ընդամենը ծիծաղելի է։ Չի կարելի դահճին եւ զոհին նույն հարթության մեջ դիտել։ Բոլորս գիտենք, որ քրիստոնյա ժողովուրդների եւ, մասնավորապես, Արեւմտյան Հայաստանում ապրող բնիկ հայ ժողովրդի բնաջնջումը ծրագրվել էր մինչեւ առաջին աշխարհամարտը։ Դա պատմական փաստաթղթերով հստակ երեւում է»,–նշեց ԱԺ փոխնախագահը՝ ավելացնելով, որ օսմանյան պետությունը ցանկանում էր իրականացնել պանթուրքիզմի իր քաղաքականությունը։
Շարմազանովի խոսքերով, այսօր էլ պանթյուրքիզմը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի համար։ Նա հայտարարեց նաեւ, որ այժմ, երբ ունենք Հայաստանի Հանրապետություն, անկախ պետություն, բոլորս պետք է լինենք ավելի համախմբված, որպեսզի մեր դատը հասնի իր տրամաբանական ավարտին։
Իսկ որպես քաղաքացի առաջարկություն արեց. «Մենք կարող ենք որպես արեւմտահայերի ժառանգներ սկսել դատական գործ, այնուհետեւ այն հասցնել մինչեւ Եվրոպական դատարան։ Մենք կարող ենք մեր ձայնը բարձրացնել ժխտողականության դեմ»։ Է. Շարմազանովը հիշեցրեց՝ չպետք է առաջնորդվենք միայն էմոցիաներով։ Պետք է համակարգված աշխատել, որովհետեւ այսօրվա Թուրքիան ապացուցել է, որ շարունակում է իրականացնել ժխտողականության քաղաքականությունը, որ թուրքերը ոչինչ չեն մոռացել, ոչինչ էլ չեն սովորել։
«Պետք է լինենք միասնական եւ ցույց տանք աշխարհին, որ Հայաստանի Հանրապետություն—սփյուռք—Արցախ միասնությամբ կարող ենք հասնել մեր դատի իրավաբանական ավարտին։ Իսկ որ ճանապարհը լինելու է երկար՝ փաստ է»,–բարձրաձայնեց Ազգային ժողովի փոխնախագահը։
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը որպես խնդրի լուծման ճանապարհ շեշտադրում կատարեց Հայաստանի զարգացման վրա։ Պատգամավորի դիտարկմամբ՝ տարբեր միջազգային ատյաններում պետք է բարձրացնենք իրավական խնդիրը. «Հայ ազգի իրավունքների ոտնահարում է տեղի ունեցել»։
Իսկ «Արեւմտահայերի ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Սերայտարյանն ընդգծեց. «Մեր ջանքերի շնորհիվ Թուրքիայում, Հայաստանում եւ սփյուռքում այսօր ամենից ավելի գերակշռում է արեւմտահայության պահանջատիրության ձայնը, նույնիսկ ցեղասպանության ճանաչման համար տարվող աշխատանքներից ավելի։ Եվ, իսկապես, ի՞նչ արժեք ունեն տասնյակ պետությունների կողմից ընդունված ցեղասպանության ճանաչման օրինագծերը, եթե այդ պետություններն անտարբեր են 7 մլն արեւմտահայերի իրավունքների՝ արդեն 100 տարի շարունակվող ամոթալի, անընդունելի ոտնահարման հանդեպ»։
Նրա խոսքերով, այլեւս նպատակը միջոցի հետ չպետք է շփոթել։ Արեւմտահայերն այսուհետ ստիպված են հասկանալ, գիտակցել, որ ունեն, իրավական առումով, անշրջելի իրավունքներ, որոնց հետ պետք է հաշվի նստեն։ 
«Մեր իրավունքներն անժամանցելի են, անկորնչելի են, այսինքն՝ ուժի մեջ են այնքան ժամանակ, քանի դեռ կա պահանջող կողմ, այնքան ժամանակ, քանի դեռ կա հայցվոր կողմ։ Մնում է միայն համախմբվենք, մեկ բռունցք դառնանք, մնում է, որ Թուրքիային եւ ամբողջ աշխարհին ներկայացնենք մեր պահանջները»,–ասաց Սերայտարյանը։
«Հավատում ենք, որ Թուրքիայում կան ուժեր, որոնք կուզենան խուսափել առճակատումից եւ պայքարից ու գնալ երկխոսության, որ կարողանանք իրար հսկանալ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Արեւմտահայոց ազգային համագումարի փոխնախագահ Կարեն Միքայելյանը։
Նա շեշտեց, որ իրենց խնդիրն է եվրոպականացնել, դեմոկրատացնել Թուրքիան։ Համոզված է, որ առաջիկայում արվելիք կոչին Թուրքիան ականջալուր կլինի։ Ավելին՝ Կարեն Միքայելյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ հետաքրքրվում են. «Ահմեդ Դավութօղլուն, երբ ԱԳ նախարար էր, ցանկություն էր հայտնել մեզ հետ հանդիպելու։ Մենք հետաձգեցինք՝ ասելով՝ երբ պատրաստ լինեն մեր պահանջները, կհանդիպենք եւ պաշտոնապես կներկայացնենք պահանջագիրը»։ Նա տեղեկացրեց, որ ստեղծել են հայեցակարգային խումբ։ Այն պետք է մշակի պահանջագիրը։ hhpress.am
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 430 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024