ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 24 » Որն է ընդունելի տարբերակը /Եվրախորհրդարանի փոխնախագահի այցը Ստեփանակերտ/
15:48
Որն է ընդունելի տարբերակը /Եվրախորհրդարանի փոխնախագահի այցը Ստեփանակերտ/

Երկօրյա ճանաչողական այցով Ստեփանակերտում էր գտնվում Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեւիչը։
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ կայացած հանդիպմանը, ուր քննարկվել են Արցախ—Եվրոպա կապերին, անդրբեջանա—ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցեր, ԼՂՀ ղեկավարն ընդգծել է. «Պաշտոնական Ստեփանակերտը կարեւորում է Եվրախորհրդարանի եւ եվրոպական այլ կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու շարունակական ամրապնդումը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով դրանք ինստիտուցիոնալ դարձնելու հարցերին»։
Լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի փոխնախագահը մասնավորապես նշել է, թե ինքը տպավորված է Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից, ուր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ անկեղծ ու անմիջական երկխոսություն է ծավալվել, եւ իր համար, տեղեկատվության իրազեկվածության տեսանկյունից, այն անչափ օգտակար էր։
Պարոն Պրոտասեւիչն ասաց, որ նախագահի հետ հանդիպմանը հիմնականում քննարկվել են «Մադրիդյան սկզբունքները», Արցախի մոտեցումներն այդ սկզբունքներին, ինչպես նաեւ անդրադարձ է եղել այն մասին, թե ինչ ձեւով կարելի է այդ սկզբունքների «իրացմամբ» վերջնական խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Նրա վկայությամբ՝ քննարկումների առանցքում է գտնվել այն հարցը, թե Եվրոպան ինչպես պիտի աջակցի կարգավորման գործընթացին, որպեսզի գտնվի ժողովրդի համար ընդունելի տարբերակ։
Ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, հասնել խաղաղության այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժն օրվա ընթացքում հարյուրավոր անգամ խախտում է հրադադարի ռեժիմը, Եվրոպան ունի՞ ճնշման մեխանիզմներ, Եվրախորհրդարանի փոխնախագահն ասաց, որ հակազդելու համար իրենք հիմնականում ունեն տնտեսական լծակներ։ «Արեւելյան գործընկերությունում գտնում են, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման միակ տարբերակը ժողովրդի համար ընդունելի լուծումն է, եւ ժողովուրդն է արտահայտում իր կամքն այս կամ այն խնդրի վերաբերյալ»,– նշեց Եվրախորհրդարանի փոխնախագահը։
Իսկ Յացեկ Պրոտասեւիչն, արդյոք, հայտնվե՞լ է Ադրբեջանի «սեւ ցուցակում», հետաքրքրվեցին լրագրողները։ Պատասխանելով հարցին՝ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ասաց, որ ինքը քաղաքականության մեջ է արդեն 30 տարի։ Երբ սկսել է զբաղվել քաղաքականությամբ, այն ժամանակ այստեղ գործում էր կոմունիստական վարչակարգը։ Երբ մուտք էր գործում խորհրդային տարածք, համոզված էր լինում, որ իրեն կարող են ձերբակալել, բանտարկել։ Չէր վախենում դրանից. դավանած սկզբունքները թույլ չէին տալիս վախենալ նման բաներից։
Եվրախորհրդարանի փոխնախագահի այցն արդյո՞ք չի նշանակում, որ հեղինակավոր այդ կառույցում կարեւորում են ուղղակի շփումները պաշտոնական Ստեփանակերտի հետ։ Հետեւաբար, ժամանակը չէ՞, որ Արցախը պատգամավորական մակարդակով ներկայացված լինի Եվրախորհրդարանում։ Հիշյալ հարցի պատասխանը հնչեց այսպես. «Մենք ուզում ենք, որ հակամարտությունը կարգավորվի։ Սա մեր հիմնական նպատակն է։ Մենք չենք կարողանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում աշխատանքն իրականացնել լիարժեքորեն, քանի որ հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ։ Մենք ուզում ենք, որ այդ հակամարտությունը կարգավորվի խաղաղ եւ ժողովրդավարական ճանապարհով, եւ կարծում ենք, որ «մադրիդյան սկզբունքները» կարող են դրան նպաստել»։
Յացեկ Պրոտասեւիչի կարծիքով, այդ սկզբունքները հնարավորություն են տալու ժողովրդին՝ արտահայտելու սեփական կամքը։ «Թող ժողովուրդը հանրաքվեի միջոցով արտահայտի իր կամքը, հետո կտեսնենք»,–եզրակացրեց եվրոպացի պաշտոնյան։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 446 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024